Վրաստանում ԱՄՆ-ի փոխնախագահը ողջունեց նաեւ Հայաստանի եւ այլ երկրների զինվորականներին

Ամերիկայի Ձայն Միացյալ Նահանգները վերահաստատել է նվիրվածությունը ժողովրդավարության եւ մարդու իրավունքների պաշտպանության գաղափարին: «Ամերիկայի Միացյալ Նահանգները կանգնած կլինի աշխարհի ազատասեր պետությունների կողքին: Եւ մենք պատրաստ ենք անել դա ոչ միայն խոսքով, այլեւ՝ գործով», – հայտարարել է Վրաստանում ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսը: ԱՄՆ-ի փոխնախագահ Փենսի խոսքով, Վրաստանի իշխանությունների կողմից իրականացվող ժողովրդավարական բարեփոխումները մոտեցնում են երկիրը Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի անդամակցությանը. «Վրաստանը մի օր կդառնա ՆԱՏՕ-ի անդամ»: Մայք Փենսը նաեւ շնորհակալություն հայտնեց վրաց ժողովրդին Կոսովոյում, Իրաքում եւ Աֆղանստանում խաղաղապահ առաքելություններին մասնակցելու համար. «Վրաստանը ԱՄՆ-ի առանցքային ռազմավարական գործընկերն է։ 2004-ից ի վեր հազարավոր վրացիներ ուս ուսի տված ծառայել են ամերիկացիների հետ միասին»: ԱՄՆ-ի փոխնախագահը ելույթ ունեցավ նաեւ Վրաստանում անցնող միջազգային զորավարժությունների մասնակիցների առջեւ, որոնց թվում են ԱՄՆ-ի, Հայաստանի, Վրաստանի, Բրիտանիայի, Գերմանիայի, Թուրքիայի, Ուկրաինայի եւ Սլովենիայի զինվորականներ. «Ամերիկան առաջին հերթին կարգախոսը չի նշանակում՝ Ամերիկան միայնակ: Մենք այսօր այստեղ ենք՝ Վրաստանում, ասելու մեր բարեկամներին՝ մենք ձեզ հետ ենք»: ԱՄՆ-ի նախկին դեսպան, Ատլանտյան Խորհրդի վերլուծաբան Ջոն Հերբսթի խոսքով, փոխնախագահ Փենսի այցը Վրաստան նպատակ ունի նաեւ ազդանշան ուղարկել Մոսկվային, որ Վաշինգտոնը հակազդելու է Ռուսաստանի ագրեսիվ քաղաքականությանը տարածաշրջանում: Արդյո՞ք սա բաժանարար գծեր կստեղծի տարածաշրջանում. «Տարածաշրջանի տարբեր երկրներ տարբեր որոշումներ են կայացնում եւ ինչպես Վրաստանը պետք է ունենա ինքնուրույն որոշում կայացնելու իրավունք, այդպես էլ՝ Հայաստանը»: Դեսպան Հերբստի կարծիքով սակայն, Հայաստանը տարածաշրջանի երկրներից Մոսկվայի առավել մեծ ազդեցության տակ է, մինչդեռ Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական օրակարգում Հարավային Կովկասին վերջին շրջանում անհրաժեշտ ուշադրություն չի հատկացվել. «Կովկասն այն տարածաշրջանն է, որը բավարար ուշադրություն չի ստացել, սակայն, փոխնախագահի այցն այս կապակցությամբ շատ կարեւոր է»: Վրաստանում փոխնախագահ Փենսը խոսելով ռուս-ամերիկյան հարաբերությունների մասին ընդգծել է, որ Միացյալ Նահանգները ցանկանում է Ռուսաստանի հետ կառուցողական հարաբերություններ զարգացնել: «Մենք հույս ունենք՝ ավելի լավ օրեր կգան եւ ավելի լավ հարաբերություններ կհաստատվեն Ռուսաստանի հետ», – ասել է Մայք Փենսը:

դիտվել է 27 անգամ
Լրահոս
Ցիկլոն է մոտենում, 5 օր կմնա, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ Սուրենյան 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am