Վարչապետն ու իր եղբայրը. Փաշինյանը խաբել է. մաս 72

Ժողովուրդ օրաթերթը գրում է. 2022-ի հունիսի 27-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով իր եղբոր՝ 1 տարվա ընթացքում 4 ընկերություններում տնօրեն նշանակվելու մասին հարցին, ասել էր. «Տեսեք՝ ինչ ահասարսուռ է հնչում՝ 4 ընկերության տնօրեն։ Իրականում 1 ընկերությունների խմբում է տնօրեն աշխատում: Ես կարող եմ սեփական օրինակով ասել՝ երբ ժամանակին զբաղվում էի լրատվամիջոցի գործերով, կար թերթ, կար տպարան, մի քանի ՍՊԸ, եւ էդ ՍՊԸ-ների տնօրենը մի մարդ էր։ Ըստ էության, դա ընկերությունների խումբ է, որի ՍՊԸ-ները միմյանց հետ փոխկապակցված են գործում, և նման դեպքերում նախընտրելի է ունենալ մեկ տնօրեն, քանի որ մեկ տնտեսական օրգանիզմի մասին է խոսքը»: «Արդյոք տեղի ունեցածը ունեցվածքի վերաբաշխման նման չէ՞»,- լրագրողի հարցին ի պատասխան՝ վարչապետը պատասխանել էր, թե իր եղբայրն ընդամենը ընկերությունների խմբի տնօրեն է եւ ոչ ավելի։

Ի հակադրություն վերոնշյալ «բացատրությունների»՝ Փաստերի ստուգման հարթակը պարզել էր, թե ինչպիսի գործունեություն են ծավալում այն ընկերությունները, որտեղ Փաշինյանի եղբայրը՝ Արմեն Փաշինյանը, տնօրեն է նշանակվել։ Համաձայն այդ տվյալների՝ դրանցից մեկը զբաղվում է գյուղատնտեսական մեքենաների և սարքավորումների վարձույթով և լիզինգով, երկուսը՝ էլեկտրաէներգիայի արտադրությամբ, իսկ չորրորդը՝ մսի առևտրով։ Փաստորեն, դրանցից միայն երկուսն են, որ իրենց գործունեության տեսակով միմյանց հետ փոխկապակցված են, հետևաբար Նիկոլ Փաշինյանի պնդումը, թե իր եղբայրը ոչ թե 4 ընկերությունների, այլ միմյանց հետ փոխկապակցված ընկերությունների խմբի տնօրեն է, հերթական սուտն է:

Հ․Գ․ Ի դեպ, ըստ տարբեր հրապարակումների՝ Փաշինյանի եղբայրը 2018-ի իշխանափոխությունից, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետ ընտրվելուց հետո է Հայաստան տեղափոխվել մշտական բնակության։

Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 420 անգամ
Լրահոս
Տգիտության արդյունքում վնասվել է Երևանի բացառիկ հուշարձան-շենքը. Հայկ Դեմոյան Զելենսկու այցը Երևան իրենց ապագան ցույց տվեց, եթե․․․ Մարիա Զախարովա (video) «Չներկայանաք՝ բերման կենթարկենք». Վեդիում բողոքի ակցիայի մասնակից քաղաքացիներին հրավիրել են ՔԿ Հարբած ադրբջանցիներ էին քայլում, ես ոստիկաններին ասացի, ու․․․ Էլեանորա Մանանդյան (video) Բա սա ընտրակաշառք չի՞․ Սափեյանը ընտրություններից առաջ 11 միլիոն է բաժանում․ Փաշինյանի արձագանքը (video) Իշխանության փոփոխությունը կենսական անհրաժեշտություն է նաև հենց Նիկոլ Փաշինյանի համար. Հակոբ Բադալյան Ես Եվրամիության անդամ երկրի անձնագիր ունեմ, Փաշինյանը չունի. Կարապետյան Նիկո՛լ, բա ասում էիր՝ Սամվել խոսա՛, խոսում է, դատի՞ ես տալիս․ Մեսրոպ Եսայան (video) Բետոնե սալիկներն ընկել են 37-ամյա տղամարդու վրա Երևանի փոխքաղաքապետը ինքնաբացարկ է հայտնում Նախանձում է. Զախարովայի պատասխանը Մեդվեդևը ձեզ և Զելենսկուն «2 անուղեղ ռուսաֆոբներ» է ասել, ո՞նց կարձագանքեք․ հարց՝ Փաշինյանին (video) Դուք հիմա թղթի վրա ջնջում եք մի բան, որը հնարավոր չէ ջնջել իրական հողի վրա «Ի՞նչ է մոռացել Գերմանիան Խաղաղ օվկիանոսում։ Գուցե Բեռլինից մինչև օվկիանոս ստորգետնյա թունե՞լ են փորել». Զախարովա Տղերք ջան, ձեզ համար ՀՀ-ում չի կարող լինել փակ դուռ, հերթ, ձգձգումներ. Գագիկ Ծառուկյան Այդ անձինք չեն կարող ազատվել վաղեմության ժամկետների կիրառման հիմքով. Վարդապետյանը՝ «Մարտի 1»–ի գործի մասին Դպրոցներին կեղծ նամակներ են ուղարկվում. ԿԳՄՍ նախարարությունը զգուշացնում է Մակրոնը Հունաստանն էլ է փորձում մանրադրամ դարձնել Թուրքիայի դեմ. Էրդողանը սպառնում է, որ կկրկնվեն 100 տարվա իրադարձությունները Հիմա ասե՛ք՝ Փաշինյանը գործակա՞լ է․ լրագրողը՝ Սամվել Կարապետյանին (video) Ռուսաստանի կոշտ արձագանքը Փաշինյանին Փաշինյանը՝ պամպերսը հագը շանտաժ ա անում Ռուսաստանին․ գիտի՞՝ ինչ է լինելու․ Սամվել Կարապետյան (video) Զելենսկու սպառնալիքների վրա ազդել է Երևանում Եվրոպական գագաթնաժողովի ռուսատյաց մթնոլորտը. Զախարովա Դուք հակառուսականներ էլ չեք, ավանտյուրիստներ եք․ Մանուկ Սուքիասյանը՝ ՔՊ–ականներին (video) Հայաստանում մի շարք ընկերություններ ազատվել են ներմուծման մաքսատուրքերից Վեդիում սարսափելի մանկապղծությունը ծածկադմփոց է եղել, դե հո ընդդիմադիր չէր, որ փռեին ասֆալտին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am