Պուտինը մարզել է ՌԴ ձյուդոյի օլիմպիական հավաքականին. տեսանյութ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում պարապմունք է անցկացրել ՌԴ ձյուդոյի օլիմպիական հավաքականի հետ: Ինչպես հաղորդում է Gazeta.ru-ն` տատամի էին դուրս եկել Լոնդոնի Օլիմպիական խաղերի չեմպիոններ Արսեն Գալստյանը, Մանսուր Իսաևը և Տագիր Խայբուլաևը, իսկ պարապմունքներին հետևել է ՌԴ ձյուդոյի հավաքականի գլխավոր մարզիչ, իտալացի մասնագետ Էցիո Գամբան, ում աղբյուրի հաղորդմամբ` Պուտինն այսօր ՌԴ քաղաքացիություն է շնորհել:
