Երկու ոստիկանի մեղադրանք է առաջադրվել

ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ ընդունված քրեական գործով կատարված լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ նախաքննությամբ պարզվել է, որ 21.04.2017թ.-ին «Ուռենի» ռեստորանային համալիրի բակում վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել ՀՀ քաղաքացի Արկադի Հովսեփյանի և նշված համալիրի գույքի պահպանությունն իրականացնող` ՀՀ ոստիկանության ՊՊԳ վարչության աշխատակից Արման Շարոյանի ու նրա եղբոր միջև: Հիշյալ անձանց խուլիգանական գործողությունների հետևանքով կազմալուծվել է ռեստորանային համալիրի բնականոն աշխատանքը, կոպտորեն խախտվել հասարակական կարգը: Այս մասին հայտնում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունը։ Նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ նշված ռեստորանային համալիրում խնջույքի մասնակցած և ոչ սթափ վիճակում գտնվող Արկադի Հովսեփյանը 21.04.2017թ.-ին` 01:30-ի սահմաններում, տաքսի ավտոմեքենա պատվիրելու հարցի շուրջ, բակում վիճաբանել է ՀՀ ոստիկանության ՊՊԳ վարչության աշխատակից Արման Շարոյանի հետ, այնուհետև որդու` Նարեկ Հովսեփյանի հետ ծեծի ենթարկել ոստիկանին` պատճառելով մարմնական վնասվածքներ: Ա. Շարոյանն էլ, իր հերթին, անտեսելով իրադրությանը միջամտած անձանց հորդորները, հարվածել և մարմնական վնասվածքներ է պատճառել Ա. Հովսեփյանին: Ծեծկռտուքին միացել է նաև ոստիկան Ա. Շարոյանի կողմից հեռախոսով դեպքի վայր կանչված վերջինիս եղբայրը` Դավիթ Շարոյանը, ով նույնպես ոստիկանության աշխատակից է, ունի սպայական կոչում: Վերջինս փայտե մահակով հարվածներ է հասցրել Ա. Հովսեփյանին և դիտավորությամբ վնասել նրա եղբոր ավտոմեքենան: Դավիթ և Արման Շարոյանները ոչ միայն արհամարհել են հասարակական կարգի կոպիտ խախտումը խափանող անձանց հորդորները և չեն կատարել խուլիգանական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ վերջիններիս պահանջը, այլև հայհոյել և բացահայտ անհարգալից վերաբերմունք են դրսևորել նրանց նկատմամբ, դիմադրություն ցույց տվել դեպքի վայրում գտնվող քաղաքացիներին` շարունակելով խուլիգանական գործողությունները: Այսպիսով, Արկադի Հովսեփյանին` բռնություն գործադրելու և խուլիգանություն կատարելու համար մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով, Արման Շարոյանին` ծեծի և մի խումբ անձանց կողմից բռնությամբ զուգորդված խուլիգանություն կատարելու համար մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով և 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, իսկ Դավիթ Շարոյանին` ուրիշի գույքը դիտավորությամբ վնասելու և բռնությամբ զուգորդված խուլիգանություն կատարելու համար մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 1-ին մասով և 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով: Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 33 անգամ
Լրահոս
Ցիկլոն է մոտենում, 5 օր կմնա, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ Սուրենյան 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am