Գերմանիան Թուրքիայի «Ինջիրլիք» ավիաբազայից դուրս է բերել իր բոլոր ինքնաթիռները

Հուլիսի 31-ին Գերմանիան ավարտել է Թուրքիայի հարավային Ադանա նահանգում տեղակայված «Ինջիրլիք» ավիաբազայից Գերմանիայի ԶՈւ Tornado ինքնաթիռների դուրսբերումը: razm.info-ն գրում է, որ այս մասին հայտնում էգերմանական Deutsche Welle լրատվական գործակալությունը: «Ինջիրլիք» ավիաբազայում տեղակայված ինքնաթիռները դուրս բերվելուց հետո վերադարձել են Գերմանիա և տեղակայվել են Ռայնլանդ Պֆալց երկրամասի Բյուխել քաղաքի մոտակայքում գտնվող ավիաբազայում: Աղբյուրը հայտնում է, որ գերմանական Tornado ինքնաթիռները «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարին կրկին կներգրավվեն այս տարվա հոկտեմբերից: Ինքնաթիռները հետախուզական թռիչքներ են սկսելու Հորդանանի Ազրակ քաղաքի մոտ տեղակայված «Մուաֆակ Սալտի» ավիաբազայից: Հիշեցնենք, որ Գերմանիան սկսել է դուրս բերել իր զորքերը թուրքական ավիաբազայից դեռևս հուլիսի 9-ին: Զորքերի դուրսբերման որոշումը Գերմանիայի իշխանությունները ընդունել են դեռևս հունիսին, երբ Թուրքիան ևս մեկ անգամ արգելել էր գերմանացի պատգամավորների այցը «Ինջիրլիք» ավիաբազայում Գերմանիայի ԶՈւ զինծառայողներին: Ընդ որում, հուլիսի 16-ին թուրքական կողմը արգելել էր Գերմանիայի պատվիրակության այցելել նաև Թուրքիայի Քոնիա նահանգում տեղակայված ՆԱՏՕ-ի ավիաբազայում ծառայող գերմանացի զինծառայողներին: Նշենք, որ թուրքական կողմը արգելել էր գերմանացի պատգամավորների այցն «Ինջիրլիք» այն պատճառով, որ Գերմանիան նախնական քաղաքական ապաստան էր տրամադրել Թուրքիայի ԶՈւ զինծառայողների և նրանց ընտանիքներին, ովքեր մեղադրվում են 2016 թ. հուլիսին Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձին ներգրաված լինելու համար: Ընդ որում՝ սա եզակի դեպք չէ: Թուրքիան Գերմանիայի պատվիրակությանը չէր թույլատրել այցելել Գերմանիայի ԶՈւ զինծառայողներին նաև 2016-ի հուլիսին, ինչն ըստ երևույթին պայմանավորված էր նրանով, որ նույն տարվա հունիսին Գերմանիայի խորհրդարանը ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը: Նշենք, որ ԻՊ դեմ պայքարի շրջանակներում Գերմանիան ԶՈւ Tornado ինքնաթիռները և զինծառայողները տեղակայվել էին Թուրքիայի «Ինջիրլիք» ավաբազայում դեռևս 2015-ի ձմռանը:

դիտվել է 52 անգամ
Լրահոս
Ցիկլոն է մոտենում, 5 օր կմնա, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ Սուրենյան 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am