Առաջին լուրջ նախազգուշացումը. դանակը հասել է ոսկորին

«Հրապարակ օրաթերթը» գրում է. Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը երեկ աննախադեպ քայլի գնաց` բողոքի նոտա հղեց ՀՀ արտգործնախարարությանը: Դեսպանատունը նաեւ իր ֆեյսբուքյան էջում էր այդ հայտարարությունը տեղադրել, որում իր վրդովմունքն է հայտնում օգոստոսի 14-ին «Սուրմալու» առեւտրի կենտրոնի տարածքում տեղի ունեցած ողբերգության մեջ ռուսական կառույցներին մեղադրելու մեկնաբանությունների վերաբերյալ: «Մենք վրդովված ենք տեղական տեղեկատվական տարածքում արծարծվող ցինիկ նյութերից, որոնք սրբապիղծ ու կեղծ մեղադրանքներ են պարունակում ռուսական կառույցների հասցեին այս տարվա օգոստոսի 14-ին «Սուրմալու» առեւտրի կենտրոնի տարածքում տեղի ունեցած ողբերգությանը մասնակից լինելու վերաբերյալ»,- ասվում է հայտարարությունում։


«Մենք դա դիտարկում ենք որպես ուղղակի սադրանք նման զրպարտությունների հետեւում կանգնած քաղաքական ուժերի կողմից, որոնց նպատակն է խաթարել ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունները։ Մենք Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք քայլեր՝ ուղղված նման անբարյացակամ դրսեւորումների դադարեցմանը, ներառյալ անհրաժեշտ հանրային մեկնաբանությունները»,- ասվում է Հայաստանում ՌԴ դեսպանատան տարածած հայտարարության մեջ եւ նշվում, որ այս նոտան ուղղված է ՀՀ արտաքին գործերի նախարարությանը: Հարկ են համարել նաեւ ընդգծել, որ ռուսական կողմը՝ ի դեմս Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի, առաջին իսկ րոպեներից ներգրավվել է ողբերգության հետեւանքների վերացման աշխատանքներին։ 

Նկատենք, որ հիշյալ դեպքերին անմիջապես հաջորդեցին սորոսական շրջանակների եւ հատկապես «Սասնա ծռեր» խմբավորման ներկայացուցիչների հակառուսական գրառումներն ու հայտարարությունները` առ այն, որ կատարվածը ռուսական ծառայությունների ձեռքի գործն է, դիցուք, «ծռերի» ներկայացուցիչ Սյուզան Սիմոնյանը Ֆեյսբուքում գրել էր. «Ռուսը երբ գնում է, կա՛մ իր հետեւից ցեղասպանություն է թողնում (1915), կա՛մ՝ երկրաշարժ ու Սումգայիթ (1988), կա՛մ էլ՝ Սուրմալու (2022)։ Զուգադիպությո՞ւն է»։ Անուղղակի ակնարկներով նյութեր հրապարակվեցին իշխանությունների ազդեցության տակ գտնվող տելեգրամյան ալիքներում, մասնավորապես՝ Բաղրամյան 26-ում։ Իշխանությունների ենթակայության տակ գործող ՀԿ եւ կուսակցական սեկտորի ներկայացուցիչները հայտարարեցին, թե գործ ունեն աշխարհաքաղաքական առճակատման, հիբրիդային պատերազմի հետ եւ այլն, եւ այլն։

Նկատենք, որ դաշնակից պետությանն ուղղված ծանրագույն մեղադրանքներին պետական, իշխանական մակարդակով մի քանի օր որեւէ արձագանք չեղավ, իրենց լրատվամիջոցներում էլ լռություն էր: Տպավորություն է, որ իշխանությունները, եթե իհարկե, անձամբ չէին կառավարում այդ պրոցեսը, համաձայն էին սորոսականների կողմից շրջանառության մեջ դրված այդ վարկածի հետ: Ի վերջո, նաեւ այս իշխանությունների ձեռագիրն է` պատասխանատվությունից խուսափելու համար հանրային դժգոհությունն արհեստականորեն ուղղորդել դեպի այլ սուբյեկտներ։ Նիկոլ Փաշինյանն իշխանության գալուց ի վեր այս ոճն է խաղարկում, ամեն ինչում մեղավոր են նախկինները, ժողովուրդը, Եվրոպան ու Ռուսաստանը, բայց ոչ ինքն ու իր թիմը։ Փաշինյանը նույն սկզբունքով է հարաբերվել նաեւ Ռուսաստանի հետ, զբաղվել է քաղաքական լարախաղացությամբ՝ ՌԴ-ին համարելով դաշնակից, սակայն զուգահեռ խաղեր տալով Արեւմուտքի հետ ու Հայաստանի համար վճռորոշ պահերին հակառուսական տրամադրություններ հրահրելով։

ԱԳՆ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ, երեկ մեզ հետ զրույցում ասաց, որ «Սուրմալուի» պատմությունն ընդամենն առիթ էր, որի միջոցով Մոսկվան ուղերձ է հղում, որ Հայաստանի իշխանությանը վստահելի գործընկեր չի համարում, ավելին՝ ՌԴ-ն պահանջում է հրապարակային հստակեցում․ ասա` մե՞զ հետ ես, թե՞ Արեւմուտքի: «Դանակը մի օր պիտի հասներ ոսկորին, գուցե իրենց մոտ ուշ է հասնում, բայց կարող ենք փաստել, որ հասավ»,- ասաց մեր զրուցակիցը՝ շարունակելով․ «Սովորաբար դաշնակից պետությունների միջեւ նման հարցերը շատ ավելի խորհրդապահական կարգով են լուծվում, որպես կանոն, միշտ խուսափում են հրապարակային հայտարարություններից, բայց կոնկրետ այս հայտարարությունը ոչ միայն հրապարակվել է, այլեւ բավականին կոշտ բառապաշարով է, ու սպասում են հրապարակային պարզաբանման։ Ես չեմ հիշում նմանատիպ դեպք, երբ այսպիսի բառապաշարով մեկնաբանություններ եղած լինեն: Բայց մյուս կողմից տեսնում եմ, որ Հայաստանում արագ տեմպերով խորը հակառուսականություն է տարածվում, ինչը, բնականաբար, բերելու էր նման հայտարարության, նոտաների»։

Հետաքրքրվեցինք՝ արդյոք սա կոպիտ միջամտություն չէ՞ Հայաստանի ներքին գործերին, խոսքի ազատությանը միջամտություն, որովհետեւ երեկ ոմանք վրդովված էին այս նոտայի առթիվ, ասում էին՝ մարդիկ իրավունք ունեն նաեւ կարծիք ու վարկածներ հայտնել: Երբեմնի բարձրաստիճան դիվանագետն ասաց, որ նման դեպքերում պետությունը տարբեր կառույցներով պետք է հակազդի, ցույց տա, որ դա պետության դիրքորոշումը չէ, այն էլ՝ դաշնակից պետության մասին է խոսքը, հակառակ դեպքում լռությունը համաձայնության նշան է։ «Սա ներքին գործերին միջամտություն կլիներ, եթե իշխանությունները կանգնեին եւ հստակ ասեին, որ, այո, դա է մեր պետական քաղաքականությունը։ Չորս տարի մանեւրել են, թե դա պետական քաղաքականություն չէ, տարբեր լրատվամիջոցներ են, անհասկանալի տելեգրամյան կանալներ, անհատներ, բայց երբ խորն ուսումնասիրես, կտեսնես, որ իշխանությունն այս ամենի հետ ուղիղ կապ ունի։ Ի վերջո, մի օր պետք է համբերության բաժակը լցվեր, եւ սա առաջին լուրջ նախազգուշացումն է»,- ասաց մեր զրուցակիցը։ Մեզ չհաջողվեց ԱԳՆ-ի դիրքորոշումը լսել այս առիթով, Միրզոյանի խոսնակը մշտապես ընդհատակում է կամ էլ պատասխանում է իր նախընտրած լրատվամիջոցներին։

 

դիտվել է 852 անգամ
Լրահոս
«Սերժ Սարգսյանի կոշտ արձագանքը՝ դատախազի զրպարտիչ մեղադրանքներին» (video) Խայտառակ վտանգ կա. Իրանի փլուզումը մեզ համար մահացու է լինելու. Երվանդ Բոզոյան (video) Եվս մեկ քայլ առաջ, նիկոլենց կեղծիքը ռումբի պես «պայթելու է Վեհափառի առաջ»․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Սերժ Սարգսյանը բացահայտեց ընդդիմության ներսի խնդիրը (video) Հասկացե՛ք, պարու՞մ եք Նիկոլի բառաբանի տակ, թե՞ կոնկրետ քայլերի ենք անցնում․ Էդուարդ Շարմազանով (video) Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարների գործով կեղծ դատավարությունները կշարունակվեն փետրվարի 5-ին Ինչու՞ Նիկոլը վախեցավ Գագիկ Ծառուկյանից ու Հովիկ Աբրահամյանից (video) Սերժ Սարգսյան․ թիրախում միայն իշխանությունն է և Նիկոլ Փաշինյանը Նիկոլն էնքան չկար, որ Աննա Հակոբյանը մեր էջն էր շեյր անում իր էջում. Արմեն Աշոտյան (video) Ձնագնդի խաղալու ժամանակ երեխան ընկել է և ստացել մարմնական վնասվածք Արարատ Միրզոյանի ասածը ԵԽԽՎ-ում ակնհայտ սուտ էր․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Ունենք ստոր, ողորմելի իշխանություն, որոնք ոչ մեկի սրբությունը չեն հարգում. Ակցիայի մասնակից Ի՞նչ է թաքնված Կովկասում «բրիտանական» խողովակաշարերի շուրջ մանևրների հետևում Հայ երիտասարդության նկատմամբ «հոգատարության» փաշինյանական մի նոր նախաձեռնություն է ի հայտ եկել. Արմեն Այվազյան Խայտառակ թվեր․ Նիկոլի միայն մի օլիգարխը մեկ ու կես միլիարդ դոլարի եկամուտ ունի․ Երվանդ Բոզոյան (video) Արամ Վարդևանյանը ԱՄՆ–ում խոսեց ՀՀ-ում հետապնդվող սրբազանների ու բարերարների մասին (video) Հնարավոր չէ և քրիստոնյա լինել, և հավատալ սնոտի բաների՝ թուղթ ու գիր, թալիսման, աչքի ուլունք. Հայր Զաքարիա Հ1-ի Պետրոսը պետք է լսի սա. ավագանի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ժամանել է Կիև Վահագն Խաչատուրյա՛ն, իմացի՝ մենք քեզ մի տեղ տեսնելու ենք, ու․․․ Ռուզան Խաչատրյանը հունից դուրս եկավ (video) Փաշինյանը գնում է իրավական բեսպրեդելության, միայն թե Ավստրիայում կայանալիք հոգևոր ժողովը խափանվի. Սևակ Խաչատրյան Փաշինյանի սիրելի Եվրոպան լռում է. ուժային համակարգը դարձել է Նիկոլի ձեռքի խաղալիքն ու խամաճիկը. Տաթևիկ Վիրաբյան Նիկոլը «գցել է» Պուտինին․․․ ի՞նչ է սպասվում․ Երվանդ Բոզոյան (video) Այս խիստ մտահոգիչ ժողովրդագրական միտումները բնութագրում են իշխանության կառավարումը․ Թադևոս Ավետիսյան «Արսեն Թորոսյա՛ն, երեկ Հ1-ի եթերում լացում էիր․ առնվազն անբարոյականություն է»․ Դերենիկ Մալխասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Էդգար Էլբակյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քղաքագետ Հայկ Նահապետյանը Հունվարի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հունվարի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am