Հայտնի են Շամիրամում սպանդի հետեւանքով վիրավորվածների անունները
Շամիրամ գյուղում այսօր՝ օգոստոսի 1-ին, հնչած կրակոցների հետեւանքով Աշտարակի հիվանդանոց տեղափոխված քաղաքացիներից մեկը դուրս է գրվել: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին հիվանդանոցից՝ նշելով, որ 41-ամյա Հասան Դալիյանն ունեցել է ոտքի թեթեւ վիրավորում եւ իր ցանկությամբ դուրս է գրվել հիվանդանոցից: Մյուս երկու վիրավորներից 46-ամյա Խալիլ Ալիյանը ենթարկվել է ոտքի վիրահատության, այս պահին նա գտնվում է Վերակենդանացման բաժանմունքում, իսկ 69-ամյա Ամուր Խուդոյանը, որը նույնպես ոտքի հրազենային վիրավորում ունի, հիվանդասենյակում է: Երեւանի «Աստղիկ» բժշկական կենտրոնում գտնվող 3 վիրավորները՝ Տոսուն եւ Խըդր Սմոյաններն ու Ֆայզու Օզմանյանը գտնվում են Վերակենդանացման բաժանմունքում, նրանց վիճակը ծանր է: Իսկ «Արմենիա» բժշկական կենտրոնում գտնվող մեկ վիրավորը՝ Մանուկ Խուդոյանը, դուրս է գրվել հիվանդանոցից: Այսպիսով, հիվանդանոցում գտնվող վիրավորների թիվը 5 է, իսկ մահացածները 4-ը:
