Գորիսում թեժ մարտեր են` Պապիկյանը պայքարում է նոր դիրքեր նվաճելու համար

«Հրապարակ օրաթերթը» գրում է. Մենք արդեն գրել ենք, որ «Քաղպայմանագրի» լիդերների շրջանում թեժ մարտեր են ընթանում՝ իշխող կուսակցության ապագա վարչության եւ խորհրդի կազմում հնարավորինս շատ յուրայիններ ունենալու, այդպիսով իրենց ազդեցությունը մեծացնելու, որոշումների կայացման ժամանակ դերակատարում ունենալու նպատակով: Գրել էինք նաեւ, որ այդ հարցում առաջամարտիկը պաշտպանության նախարար, ՔՊ վարչության գործող նախագահ Սուրեն Պապիկյանն է, ով ամենուր փորձում է իր մարդկանց մտցնել ՔՊ ղեկավար մարմիններ, դարձնել ՔՊ տարածքային խորհուրդների նախագահներ, ինչը նշանակում է վերահսկել տվյալ մարզի, համայնքի, տարածքի կուսակցականներին:


Տեղեկացանք, որ Պապիկյանի գործոնով պայմանավորված՝ տեւական ժամանակ ձգձգվում է Գորիսում ՔՊ տարածքային խորհրդի ձեւավորման հարցը: Դեռեւս անցած ամիս Կապանում տարածքային խորհրդի ձեւավորումից հետո կուսակցությունում որոշել էին, որ մեկ շաբաթ, առավելագույնը տասն օր հետո պետք է նաեւ Գորիսում ՔՊ խորհուրդ ընտրեն, սակայն շաբաթներ են անցել, իսկ Գորիսում այդպես էլ ընտրությունը չի կայանում: Քանզի Սյունիքում հայրենի սահմաններն անառիկ պահելու փոխարեն Պապիկյանը խնդիր է դրել իր ազդեցության տակ վերցնել Գորիսի տարածքային կուսակցական կառույցը, իսկ դա առաջացրել է տեղի կուսակիցների վրդովմունքը: 

Բանն այն է, որ Գորիսում ՔՊ-ական մեծամասնությունը պատգամավոր, ՃՈ պետի նախկին տեղակալ Արմեն Խաչատրյանի կողմնակիցներն են: Մեզ ասացին, որ չնայած Խաչատրյանն անձամբ ցանկություն չունի ղեկավարել կուսակցական մարմինը, քանի որ կարծում է, որ իր նախկին լինելու փաստը կարող է շահարկումների առիթ դառնալ, սակայն չի էլ պատրաստվում մի կողմ քաշվել եւ Գորիսում էստաֆետը հանձնել ուրիշներին: Ուստի տարածքային ղեկավարի թեկնածուի փնտրտուքի մեջ է եւ իր դրածոյի միջոցով է ցանկանում պահպանել դիրքերը:  
Իսկ նախարար Պապիկյանը դեմ է Արմեն Խաչատրյանին, նա Գորիսում իր թեկնածուն ունի եւ արդեն տեւական ժամանակ է՝ Սյունիքի նախկին մարզպետ, այժմ իր խորհրդական Մելիքսեթ Պողոսյանի միջոցով այդ թեկնածուի լոբբինգով է զբաղված: Թեկնածուն Սյունիքի նախկին փոխմարզպետ Կարո Ավանեսյանն է` Մելիքսեթ Պողոսյանի կամակատարը, ով հեռացավ Պողոսյանի հրաժարականից հետո, քանի որ անցնում էր մի քրեական գործով:

Հիշեցնենք․ Կարո Ավանեսյանին դեռեւս այս տարվա հունիսին մեղադրանք է առաջադրվել։ Նա, հանդիսանալով հայտարարատու պաշտոնատար անձ, զբաղեցնելով Սյունիքի մարզպետի տեղակալի պաշտոնը, «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած իր 2021 թ․ գույքի, եկամուտների եւ շահերի հայտարարագրում թաքցրել է հայտարարագրման տարում 183 եւ ավելի օր անձի հետ համատեղ բնակվելու վերաբերյալ հայտարարագրման ենթակա տվյալը»:
Ավանեսյանը փոխմարզպետի պաշտոնից ազատվել է ապրիլի 22-ին, վարչապետի որոշմամբ: Մենք դեռ ազատվելուց առաջ էինք գրել, որ նրա վերաբերյալ քրեական գործ կա հարուցված, սակայն փոխմարզպետը «փրփրաբերան» հերքում էր՝ թերեւս հույս ունենալով, որ ընկերը՝ նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը, կջրի այդ գործը։ Ի դեպ, գործն էլ առանձնապես լուրջ հանցակազմ չի պարունակում եւ հարուցվել է քաղաքական կամ նման մեկ այլ միտումով:

Ինչեւէ, չի բացառվում, որ Գորիսում կրկնվի Կապանի սխեման, որտեղ նույնպես երկու մրցակից թեւեր կային, որոնց պայքարի արդյունքում տարածքային խորհրդի նախագահ դարձավ բոլորովին երրորդ թեկնածուն՝ փոխմարզպետը: Իսկ թե երբ տեղի կունենա Գորիսի խորհրդի ընտրությունը, դեռ օրը որոշված չէ, սակայն ժամանակ չկա: Ըստ կուսակցության կանոնադրության, համագումարից մեկ ամիս առաջ արդեն պետք է սկսվի վարչության անդամների նախընտրական քարոզարշավը, այսինքն՝ մինչեւ այդ ժամկետը պետք է խորհուրդները ձեւավորված լինեն, իսկ համագումարը նշանակված է սեպտեմբերի 18-ին:

 

դիտվել է 1894 անգամ
Լրահոս
Ռուսական լրատվամիջոցը անդրադարձել է Փաշինյանի հայտարարությանը Մենք բանակցություններ ենք վարել Լևոն Տեր-Պետրոսյանի հետ. Սամվել Կարապետյան Չե՞ք ամաչում ստանալ Խաղաղության մրցանակ․ Ռուբեն Վարդանյանը Բաքվից դիմում է Փաշինյանին Գերիների մասով կոնկրետ պատասխան տվե՛ք՝ Բաքվին ո՞նց եք դիմելու․ հարց ՄԻՊ–ին (video) Շալվարը տալու եմ Նիկոլին նվեր․ Սամվել Կարապետյան (video) Ավինյան, ինձ մի հատ յոգուրտ նկարի վրա շփելու համար 5 տարվա մեղադրանք են առաջադրել. Մանուկյան (video) Նիկոլը թոշակառուներից 30 անգամ շատ փող է ստանում (video) Նիկոլի սրիկայություն էր․ Սամվել Կարապետյանը՝ Զելենսկու Հայաստան այցի մասին (video) Նիկոլի սրիկայություն էր․ Սամվել Կարապետյանը՝ Զելենսկու Հայաստան այցի մասին (video) Մակրոնը եկավ, «զասոս» դրեց Նիկոլին ու գնաց․ Սամվել Կարապետյանը հեգնեց (video) Չես մարսելու. Սամվել Կարապետյանը՝ Նիկոլ Փաշինյանին (video) Թուրքիայի արածը չեմ թողնելու ուրանան․ Սամվել Կարապետյանը՝ Թուրքիայի հետ հարաբերությունների մասին (video) Ձեր անունն էլ տամ՝ 5 րոպեից կհայտնվեք КГБ-ի պադվալում. Սամվել Կարապետյանի պատասխանը՝ լրագրողին (video) Ինչու՞ Պուտինի հետ հանդիպումից հետո Փաշինյանը խոսեց ձեզ ունեզրկելու մասին. հարց՝ Սամվել Կարապետյանին (video) Գաղտնիք ասեմ՝ Նիկոլն արդեն 8 տարի է բոմժի կարգավիճակով է. Սամվել Կարապետյան (video) Սամվել Կարապետյանի արձագանքը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի անհանգստությանը (video) Լեհաստանը մտադիր է զորավարժություններ անցկացնել Հայաստանի հետ Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ջրատարում․ փրկարարները դուրս են բերել Ո՞վ է պատմության մեջ մենակ մնալու սեփական ազգին կազինոյի «նստեցնելու» անփառունակ գործով․ Կարապետյան Կառավարությունը 1,8 միլիոն դոլար է հատկացրել Անիմաստ բաներ մի ասեք․ ընտրություններից հետո ես եմ լինելու վարչապետ. Սամվել Կարապետյան (video) Իսրայելը թիրախավորել է Բեյրութի հարավային արվարձանները Լարված իրավիճակ Վեդու քննչականում․ «ո՞ւր են աղջիկներ», «հենց հիմա ոստիկանություն եմ կանչում» (video) «Պոլիտրավմա» ախտորոշմամբ ԲԿ տեղափոխված 11-ամյա տղայի առողջական վիճակը գնահատվել է ծանր Քուրդիստանի «հետքը»՝ «Հանրապետության» ցուցակում. ով է Ռոման Մուրադյանը. «Փաստ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am