ԵՏՄ-ի ներսում ռուբլով վճարումների ծավալն ավելացել է

Ռուբլին ամրապնդում է իր դիրքերը Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) անդամ երկրների փոխադարձ առեւտրի մեջ, ԵԱՏՄ-ի ներսում վճարումների արդեն 70 տոկոսը ռուբլով է իրականացվում: Այդ մասին հայտնել է Զարգացման եվրասիական բանկի (ԶԵԱԲ) ղեկավար Դմիտրի Պանկինը «Իզվեստիային» տված հարցազրույցում: «Այսպես, չորս տարվա ընթացքում վճարումների տեսակարար կշիռն աճել է  20 տոկոսով: Ահա վերջին տվյալները. Բելառուսի, Ղազախստանի եւ Ռուսաստանի փոխադարձ հաշվարկներում ռուսական ռուբլով վճարումների մասնաբաժինը   69,6 տոկոս է կազմել, բելառուսական ռուբլով վճարումներինը` 0,4 տոկոս, տենգեով` 0,5 տոկոս, ԱՄՆ դոլարով`  23,8 տոկոս, եվրոյով` 5,3 տոկոս, այլ տարադրամներով` 0,3 տոկոս: Այսինքն, չնայած դժվարություններին, ռուբլին չի զիջում իր դիրքերը», - նշել է Պանկինը: Ինչ վերաբերում է ԵՏՄ-ում միասնական տարադրամի ի հայտ գալուն,  «առայժմ միասնական տարադրամ մտցնելու շտապ անհրաժեշտություն չեմ տեսնում», սակայն անհրաժեշտ է կոորդինացնել տնտեսական եւ տարադրամային քաղաքականությունը:  Ռուսաստանը տալիս է ԵՏՄ-ի ՀՆԱ ավելի քան 80 տոկոսը, այդ պատճառով որեւէ այլ տարադրամի ներմուծումը ավելորդ միջոց է, որովհետեւ ԵՏՄ-ի անդամ երկրների միջեւ հաշվարկների հիմնական մասը ռուբլով է իրականացվում: Այսօր խոսք չկա Լիսաբոնից մինչեւ Վլադիվոստոկ միասնական շուկայի ստեղծման մասին: «Բայց երկարաժամկետ հեռանկարում հարցը կարող է հայտնվել օրակարգում: Փորձագիտական մակարդակում անհրաժեշտ է այն նախապատրաստել արդեն այսօր, որպեսզի հետո պետական մարմինների, բանակցողների համար ավելի հեշտ լինի շարժվելը», - նկատել է Պանկինը:

դիտվել է 15 անգամ
Լրահոս
Դավիթ Մինասյանը կալանավորվել է քաղաքական հրահանգով․ Արման Թաթոյան Պետք է անվանակոչել և ամոթանք տալ ոչ միայն բռնապետներին, այլև իրենց սպասարկողներին․ Աշոտյան Եթե իշխանությունը գնա նման գործարքի, ապա կարող է հարուցել «արաբական փողոցի» վտանգավոր հուզումներ Դուշեթիում սողանք է տեղի ունեցել Թեհրանը վերջնագրեր չի ընդունում և պատրաստ է դիմակայել ցանկացած սպառնալիքի ՆԱՏՕ-ն չպետք է ներգրավվի Հորմուզի նեղուցի ապաշրջափակմանը․ Ֆրանսիայի ՊՆ Էրդողանը մեղադրել է Իսրայելին Իրանի շուրջ ճգնաժամը բորբոքելու մեջ Ողբերգական դեպք․ տղամարդը ավտոմեքենան վարելիս կորցրել է ինքնազգացողությունը և բախվել պատնեշին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հանրահավաք կանցկացնի․ մանրամասներ Սուրբ Հարության տոնի առթիվ Անթիլիասի Մայրավանքում Հայրապետական Սուրբ Պատարագ կմատուցվի ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը դատապարտում է 18-ամյա Դավիթ Մինասյանի կալանավորումը Մինչ նիկոլները կհայտարարեն, թե ինչպես «իրենց հզորը ծնկի բերեց Պուտինին». Մետաքսե Հակոբյան Վազգենը լավ է, ամուր և առողջ, ջերմ ողջույններն եմ փոխանցում․ փաստաբան 18 տարեկան «երեխան» «Վերջին զանգը» կնշի Արմավիր ՔԿՀ-ում. Գարիկ Սարգսյան Ղարաբաղի շուրջ իրավիճակը մնում է զգայուն. Պուտին Մոսկվան պատրաստ է լինել միջնորդ․ Լավրով Արգելվելու է 18-ամյա Դավիթին այցելել, այդ թվում պատգամավորներին ու ուշադրություն՝ անգամ ծնողներին․ Գեղամ Մանուկյան Ներկայացել է փաստաբան ու կնոջից վերցրել կես մլն դրամ Կրեմլը Դոնբասից ուկրաինական ուժերի դուրսբերման որոշում է սպասում արդեն այսօր. Պեսկով ՀՀԿ որոշում է կայացրել Իրանը հերքել է Իսլամական Հանրապետության կողմից հրադադար խնդրելու մասին Թրամփի հայտարարությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համբիկ Սասունյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 31-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am