Հայաստանում թուրքական «օկուպացիայի» սրտաճմլիկ խոստովանություն

Oրեր առաջ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ելույթ է ունեցել դեսպանների 13-րդ համաժողովի փակման արարողությանը և պատասխանել լրագրողների հարցերին։ Հայ-թուրքական հարաբերությունների մասին խոսելիս` նա նշել է, որ Երևանի հետ ծավալվող գործընթացում Ադրբեջանի հետ համակարգելով են իրենք գործում։

Ըստ Ermenihaber.am-ի, Չավուշօղլուն նշել է, որ Հարավային Կովկասում կարգավորման մասին իրարից անջատ հնարավոր չէ մտածել, քայլերը պիտի միասին ձեռնարկել։ «Թեև կարգավորման գործընթացում մեր երկխոսությունը երկկողմ է, բայց ամբողջ Հարավային Կովկասի կայունության համար բոլորս պետք է քայլ անենք։ Այս հարցում Հայաստանը մի քիչ ավելի վճռական, մի քիչ ավելի խիզախ պետք է լինի։ Պետք է հրաժարվի ձգձգելու/շեղելու մարտավարությունից։ Թուրքիան այս հարցում անկեղծ է, Հայաստանն էլ պետք է անկեղծ լինի։ Մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը նույնպես անկեղծ է»։

Հերթական անգամ, մենք տեսնում ենք, որ Անկարան ի ցույց է դնում Բաքվի հետ համակարգված աշխատանքը, ինչը նշանակում է, որ Փաշինյանի իշխանության «երազանքները»՝ Թուրքիայի հետ գործընթացն առանձին առաջ տանել՝ չի ստացվելու, որքան էլ թե՛ Հայաստանի, թե՛ Թուրքիայից կարգավորման գործընթացի վերաբերյալ խոսեն առաջընթացների հնարավորությունների մասին:

Թուրքական «Hürriyet» իշխանամերձ թերթի կայքում «Հայաստանի հետ կարգավորման նոր փուլ. սառույցը հալեցնող 500 հեռախոսային խոսակցություն» վերնագրով հրապարակման մեջ հեղինակն անդրադարձել է նախօրեին Թուրքիայի ԱԳՆ-ի անանուն պաշտոնյայի հարցազրույցի որոշ մանրամասների:

Հոդվածում անդրադարձ կա նաև հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի ու Սերդար Քըլըչի աշխատանքային գործունեություններին: Հոդվածի սկզբում նշվում է, որ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացը հաջորդ փուլ է թևակոխել, ինչի շրջանակներում նախատեսվում է, որ սեպտեմբերին 2 երկրների համապատասխան կառույցները կհանդիպեն տեխնիկական հարցերի շուրջ մտքերի փոխանակելու նպատակով:

Հեղինակը մանրամասնել է՝ հայտնելով, որ 2 երկրների տեխնիկական պատվիրակությունների կազմում ներկայացուցիչներ կլինեն Տրանսպորտի, Առևտրի ու ԱԳ նախարարություններից: Նախատեսվում է, որ ճանապարհային քարտեզ կկազմվի, որը կընդգրկի նաև Ռուբինյան-Քըլըչ վերջին հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում տեխնիկական պատվիրակությունների քայլերը: Սեպտեմբերին նախատեսվող հանդիպման վայրը դեռևս հայտնի չէ:

Հեղինակը նշել է, որ Ռուբինյանն ու Քըլըչը Մոսկվայի ու Վիեննայի ընդհանուր 4 հանդիպումներից բացի շուրջ 500 հեռախոսազրույց են ունեցել: Հղում անելով թուրք բարձր պաշտոնյաներին՝ հեղինակը գրում է, որ երկու հատուկ ներկայացուցիչների «քիմիաները համապատասխանել են», և նրանք շատ անկեղծ ու բարեկամական երկխոսություն են հիմնել: Ըստ Ermenihaber.am-ի, նշվում է նաև, որ «հայ քաղաքական գործիչ Ռուբինյանը փորձառու դեսպան Սերդար Քըլըչին զանգելիս թուրքերենով է բարևում»:

Թուրքիայի արտգործնախարարության բարձրաստիճան պաշտոնյան մեկնաբանել է Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացը: Թուրքական լրատվամիջոցները չեն հրապարակել այդ պաշտոնյայի անուն-ազգանունը։

Ըստ Ermenihaber.am-ի, նշելով, որ Հայաստանի ու Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները համաձայնել են կարգավորման գործընթացը առաջ մղել քայլ առ քայլ՝ պաշտոնյան ասել է. «Ներկայիս իրավիճակը հայ-թուրքական հարաբերություններում ցանկալի պատկերը չէ, և անհրաժեշտ է ջանքեր գործադրել, որպեսզի այն վերածվի ցանկալիի»: Ըստ հիշյալ պաշտոնյայի՝ երկու երկրների հատուկ ներկայացուցիչներն աշխատում են վստահության ամրապնդման միջոցառումների վրա։
Անդրադառնալով օդային բեռնափոխադրումների իրականացմանը՝ նա նշել է, որ 2 երկրների իշխանությունները բազմաթիվ տեխնիկական դետալներ ունեն քննարկելու։

«Դրանք պետք է որոշեն միայն այդ հարցի մասնագետները՝ իրար դեմ դիմաց նստելով: Այդ պատճառով հաջորդ քայլերը անելու համար մեր տնային աշխատանքներն ենք կատարում: Երկու կողմերն էլ աշխատում են որոշակիացնել, թե որոնք են պակասող ընթացակարգերը կամ փաստաթղթերը: Հուսով եմ, որ մենք սեպտեմբերին առանց շատ ուշացնելու այն փուլում կլինենք, որ կկազմակերպենք երկու երկրների պատկան մարմինների հանդիպում և կապահովենք այս հարցում նրանց մտքերի փոխանակումը, ինչը թույլ կտա արագորեն կյանքի կոչել հետագա գործընթացը»,- պարզաբանել է թուրք պաշտոնյան։ Ձմեռային պայմաններում անցակետերի ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքներում առկա դժվարությունների վերաբերյալ՝ նա ասել է. «Անիի ավերակների պատմական Մետաքսի ճանապարհի կամրջի մի ոտքը գտնվում է Հայաստանում, մյուս ոտքը՝ Թուրքիայում, այն ավերվել է ռուս զինվորների կողմից 1877-1878թթ. պատերազմի ժամանակ: Դրա վերանորոգումը վստահության բարձրացմանը միտված շատ լուրջ քայլ կարող է լինել: Այդ բոլորի իրականացման համար պետք է ֆիզիկական պայմանները թույլ տան: Ձմռան ամիսներին նման բան հնարավոր չի լինի նախաձեռնել»:

Ասելով, որ 2 երկրների տեխնիկական պատվիրակությունների միջև աշխատանքները պետք է արագացնել, պաշտոնյան շեշտել է, որ իրական գործընթացն այդ մարմինների աշխատանքով է սկսվելու: Այնուհետև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչները կքննարկեն վստահության ամրապնդման հաջորդ քայլերը. «Պետք է առաջ շարժվել՝ ոտքերը գետնին ամուր դնելով և երկու հանրությունների շրջանում չպետք է չափազանց մեծ ակնկալիքներ ձևավորել ու հիասթափեցնել նրանց»:

Պաշտոնյան նաև նշել է, որ Թուրքիայի նպատակը ոչ միայն Թուրքիա-Հայաստան կամ Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կարգավորումն է, այլև տարածաշրջանում կայուն խաղաղության և կայունության հասնելը։ Մատնանշելով այժմ Վրաստանի տարածքով ՀՀ և Թուրքիայի միջև իրականացվող առևտրի հանգամանքը՝ նա նշել է, որ առևտրի ուղիղ իրականացման դեպքում ՀՀ տնտեսության վրա դրական ազդեցություն կլինի. «Մենք Հայաստանի հետ ունենք տարեկան շուրջ 230 միլիոն դոլարի առևտուր։ Այդ առևտուրն իրականացվում է Վրաստանով մոտ 15 հազար բեռնատարով: Կարծում եմ, որ պետք է հաշվի առնել, թե առևտրի ուղիղ իրականացումն ինչ դրական ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսական կյանքի վրա, և դրանից ելնելով՝ Հայաստանը պետք է ավելի կառուցողական դիրքորոշում որդեգրի։

Թուրքիայի համար 230 միլիոն դոլարը շատ մեծ գումար չէ, չգիտեմ թե դա մեր արտաքին առևտրի քանի օրվան է համապատասխանում, բայց ի վերջո սահմանից այն կողմ Երևանն է՝ 1 միլիոնից ավելի բնակչությամբ, Աքյաքայի դիմաց էլ Գյումրին է: Եթե 2 կողմերն էլ, անհրաժեշտ ճկունություն ցուցաբերեն և կարողանան ապահովել հարաբերություններում դրական հանգրվան, ապա դա երկու կողմերի համար էլ շահավետ կլինի»:

Նշելով, որ «Զանգեզուրի միջանցքի» բացումը կարող է նոր այլընտրանքներ ստեղծել տարածաշրջանում կապուղիների տեսանկյունից, պաշտոնյան ասել է, որ դրա հաջող արդյունքի դեպքում այն դրական ազդեցություն կարող է ունենալ նաև Թուրքիայի վրա։

Ըստ թուրք պաշտոնյայի՝ Թուրքիան պնդում է, որ հաջորդ բանակցություններն անցկացվեն Հայաստանում, կամ Թուրքիայում: Երրորդ երկրում հանդիպելն անիմաստ է: Վերջինս նաև հավելել է, որ գործընթացը շատ լավ և կառուցողական է առաջ ընթանում: Նշել է, որ իրենք ակնկալում են, որ հաջորդ հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերին։

Ընդգծելով, որ Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակվում է, պաշտոնյան նշել է, որ հատկապես Եվրոպայում մեծ հետաքրքրություն կա Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացի նկատմամբ։ Ըստ նրա՝ Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացի նկատմամբ հետաքրքրությունը շատ ավելին է, քան Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի նկատմամբ՝ հաշվի առնելով այն դրական ազդեցությունը, որ հայ-թուրքական հարաբերությունները կունենան տարածաշրջանի վրա։

Թուրքիայի արտգործնախարարության բարձրաստիճան պաշտոնյայի «թափանցիկ» մեկնաբանություններից արդեն իսկ կարել է եզրակացնել, որ Հայաստանի տնտեսությանը սպասում է թուրքական «հարձակումն» ու «գրավումը», իսկական էքսպանսիա՝ դրանցից բխող բոլոր հետևանքներով, ինչը կարող է նաև մշակութային ազդեցություն ունենալ:

Իսկ հարցը, թե՝ կդիմանա՞ հայկական առանց այն էլ փոքր տնտեսությունը թուրքական կոշտ էքսպանսիային, այսպես ասած՝ «օկուպացիային», ունի մեկ պատասխան: Չի դիմանա...

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2808 անգամ
Լրահոս
«Թագուհի Ղազարյա՛ն, դե լսի՛ր, մենք որձերի ցուցակ ենք եղել, որ մոլորյալ էգերի ենք փնտրել». Սուրենյանց (video) Դատավորը, դատախազն ու քննիչը Փաշինյանի դեմքով են, ի՞նչ ակնկալիք կարող ենք ունենալ․ Մանուկյան (video) Իրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը՝ ապաէսկալացման ուղղությամբ ԱՄՆ-ի առաջին քայլերից հետո Պուտինը կարող է պատժել Փաշինյանին. Հայաստանը հենց հիմա աղետի առաջ է կանգնած. Բոզոյան (video) Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին «Այ քաղաքական տուզի՛կ, Զախարովայի շրթներկից յան տվեք․ գնացեք Ալիևին պատասխանեք». Սուրենյանց (video) #ՀԻՄԱ․ Պուտինը բացել է Փաշինյանի բոլոր խաղաքարտերը․ ի՞նչ է սպասվում Նյու Յորք այցից հետո․ Աղաջանյան (video) «Սարսափելի թվեր. 1.5 մլդ միայն մեկ օլիգարխց. ահա թե ոնց են թալանում Նիկոլի օլիգարխները». Բոզոյան (video) Վեհափառ Հայրապետը բարձր է գնահատել ասորի ուխտավորների այցելությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին Էլիդա Քոչարյանն ապահովել է Հայաստանի առաջին մեդալը Նախատեսվում է Սերգեյ Լավրովի և Մարկո Ռուբիոյի հանդիպում ԿԲ նախագահը զգուշացրեց՝ ապոկալիպսիս է սպասվում․ ինչպես է Նիկոլը պայթեցնում տնտեսությունը․ Սուրենյանց (video) «Այս իշխանության՝ Ադրբեջանից ունեցած դողէրոցքի մասին»․ Աղվան Վարդանյանի առաջարկն ու ստացած պատասխանը Վերջին հանդիպումը…. Մեսսին հանդես է եկել հայտարարությամբ «Սասո՛ւն, հիշեցնեմ՝ Մանվել Գրիգորյանը քեզ ինչ օրը գցեց․ սպասիր՝ քո ժամը դեռ գալու է»․ ազատամարտիկ (video) Իսրայելական բանակը տարեսկզբից ի վեր երեք նոր ռազմակայան է ստեղծել Լիբանանում. ՄԱԿ Կեղծ ալկոհոլային խմիչք պատրաստելու դեպքեր են բացահայտել Կրքերը թեժանում են․ Նիկոլ Փաշինյանն արդեն գնում է «նիկոլական» Նարեկ Նալբանդյանի հետևից․ Սուրենյանց (video) Կոռուպցիայի հսկայական աճ․ Փաշինյանի աշխատավարձը բարձրացել է 1 մլն-ով․ ի՞նչ է թաքնված դրա հետևում(video) Փաշինյանն ու Ալիևը իրար պետք է ուրիշ մրցանակ կիսեն․ Իշխան Սաղաթելյան (video) Փաշինյանը գնալու է Մոսկվա առևտրի․ Նյու Յորք այցը խաղաթուղթ է դառնալու իր համար․ Սուրեն Սուրենյանց (video) #ՈՒՂԻՂ․ Մեկ-երկու տարվա մեջ որոշվելու է Հայաստանի վերջնական ճակատագիրը․ սպասեք․ Երվանդ Բոզոյան (video) «Իվետա, Թաթա, թ*եմ ես ձեր նամուսին․ էդ ում шրյшն վրա էիք քեֆ անում»․ Նարե Սոսե (video) Սովորելը թարգեք, գնացեք երգելու, համ փողը տեղը կլինի, համ էլ ձեր համար հանգիստ կապրեք. Պիպոյան Եթե Փաշինյանը որոշի հանձնել Տիգրանաշենը,ծառերը կխանգարե՞ն. լրագրողը ՝ Ուժեղ Հայաստանի պատգամավորնին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am