Ովքեր են Սուրմալու առևտրի կենտրոնի հրդեհի պատասխանատուները

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Օգոստոսի 14-ի կեսօրից սկսած՝ «Սուրմալու» առեւտրի կենտրոնի հրդեհը ցնցել է ողջ երկիրը, եւ հիմա օդում թեւածում է հարցը՝ ինչու այդպես ստացվեց, ինչպես և ում թողտվության հետեւանքով է, որ պայթուցիկների պահեստը Երևանի կենտրոնում է տեղակայված, առանց կանոնների պահպանման:

Իհարկե, դեպքից հետո պատկան մարմինների կողմից սկսվեցին արդարացումները, թե այդ տարածքը տուգանված է եղել, քանզի անվտանգության կանոնները պահպանված չեն եղել: Մասնավորապես, Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը շտապեց ավագանիներից մեկի շուրթերով «արդարանալ», թե Երևանի տարածքային բաժնի հրդեհային եւ տեխնիկական անվտանգության մասնագետները 2021 թվականի մարտի 9-ից 16-ը ներառյալ ստուգում են իրականացրել եւ տվյալ տարածքում հայտնաբերել հրդեհային անվտանգության կանոնների պահանջների մեկ տասնյակից ավել տարբեր բնույթի խախտումներ: Պարզվում է՝ խախտման արձանագրությունը, կարգադրագիրը գրվել է զուտ թուղթ սևացնելու համար և անհասկանալի շարժառիթներով (կամ գուցե կոռուպցիոն մեխանիզմի կիրառման արդյունքում). մեկ տարվա ընթացքում ոչ միայն խախտումները չեն վերացվել, այլ տեսչական մարմնի կողմից նոր ստուգումներ չեն կատարվել՝ հասկանալու համար, թե ինչ իրավիճակ է հրդեհավտանգ գոտում, և որքանով է մարդկանց կյանքը վտանգված այնտեղ, ուր աշխատում են կամ առևտուր անում:

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի խոսնակը փորձեց իրավիճակը փրկել և իր անմիջական ղեկավար Գեղամ Շահբազյանին մաքրել պատասխանատվությունից, բայց ավելի վատ բան ստացվեց. նա, չգիտակցելով իր զբաղեցրած դիրքի կարևորությունը, տեսչական ողջ մարմնի գործունեությունը կասկածի տակ դրեց։

Պարզվում է՝ այդ կառույցը
մարդկային բավարար ռեսուրս չունի՝ մեկ տարի շարունակ ստուգելու՝ իր գրած ակտը կատարվել է արդյոք, վտանգը անցել է, թե ոչ:


Իսկ ովքե՞ր են ստեղծված իրավիճակի կոնկրետ պատասխանատուները: Նախ՝ մեկ տարի ոչինչ չեն արել եւ ստուգում չեն իրականացրել ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցները, որոնց այս տարվա աշխատանքի համար միայն հատկացված է եղել 250 մլն դրամի չափով պարգեւավճար: Այս մարմնի ղեկավարը Գեղամ Շախբազյանն է, որը պարգևներ ստանալիս և յուրայիններին բաշխելիս ակտիվ է, իսկ աշխատանքում, պարզվեց, մեկ տարի շարունակ անգործություն է ցուցաբերել:

Մյուս պատասխանատուն, բնականաբար, առևտրի կենտրոնի սեփականատեր Ռազմիկ Զախարյանն է, որը, մամուլի հրապարակումների համաձայն, խնդրել է հետաձգել խախտումների վերացման ժամկետը` «հաշվի առնելով, որ ընկերության կազմում կան բազմաթիվ առևտրի ու հասարակական սննդի օբյեկտներ»։ Ահա հենց այստեղ էլ սկսվում է ամենահետաքրքիրը. Երևանի ամենահարուստ մարդկանցից մեկը Գեղամ Շախբազյանին կամ նրա աշխատակիցներին բանավոր ինչ-որ բան է խնդրել, որը կատարվել է: Կոռուպցիոն մեխանիզմի ակնհայտ կասկածներ են առաջ գալիս, որը պետք է պարզեն իրավապահ մարմինները: Ինչու՝ որովհետև 1 տարվա վաղեմության այս «խնդրանքը» մարդկային կյանքեր արժեցավ:

Լուռ է նաև ՀՀ քաղաքաշինության կոմիտեն՝ ի դեմս Արմեն Ղուլարյանի: Մի անգամ այս պաշտոնյան «Սուրմալու» կամ դրա հարակից առևտրի կենտրոններ մտե՞լ է արդյոք, տեղյա՞կ է՝ քաղաքաշինական ինչ լուրջ խնդիրներ կան, որ հրդեհի դեպքում անգամ ոտքով փախչելն է այս տարածքներում անհնար…Անգործություն:

Երևանի քաղաքապետարանը եւս իր բաժին մեղքն ունի՝ համապատասխան վարչությամբ եւ ի դեմս Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի:

Ի վերջո, այս ամբողջ շղթայի անգործությունն արժանացավ մարդկային կյանքեր, ու դեռ ունենք տասնյակից ավելի անհետ կորածներ։

Ամբողջությամբ հոդվածը` Ժողովուրդ օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 519 անգամ
Լրահոս
Ռուսական լրատվամիջոցը անդրադարձել է Փաշինյանի հայտարարությանը Մենք բանակցություններ ենք վարել Լևոն Տեր-Պետրոսյանի հետ. Սամվել Կարապետյան Չե՞ք ամաչում ստանալ Խաղաղության մրցանակ․ Ռուբեն Վարդանյանը Բաքվից դիմում է Փաշինյանին Գերիների մասով կոնկրետ պատասխան տվե՛ք՝ Բաքվին ո՞նց եք դիմելու․ հարց ՄԻՊ–ին (video) Շալվարը տալու եմ Նիկոլին նվեր․ Սամվել Կարապետյան (video) Ավինյան, ինձ մի հատ յոգուրտ նկարի վրա շփելու համար 5 տարվա մեղադրանք են առաջադրել. Մանուկյան (video) Նիկոլը թոշակառուներից 30 անգամ շատ փող է ստանում (video) Նիկոլի սրիկայություն էր․ Սամվել Կարապետյանը՝ Զելենսկու Հայաստան այցի մասին (video) Նիկոլի սրիկայություն էր․ Սամվել Կարապետյանը՝ Զելենսկու Հայաստան այցի մասին (video) Մակրոնը եկավ, «զասոս» դրեց Նիկոլին ու գնաց․ Սամվել Կարապետյանը հեգնեց (video) Չես մարսելու. Սամվել Կարապետյանը՝ Նիկոլ Փաշինյանին (video) Թուրքիայի արածը չեմ թողնելու ուրանան․ Սամվել Կարապետյանը՝ Թուրքիայի հետ հարաբերությունների մասին (video) Ձեր անունն էլ տամ՝ 5 րոպեից կհայտնվեք КГБ-ի պադվալում. Սամվել Կարապետյանի պատասխանը՝ լրագրողին (video) Ինչու՞ Պուտինի հետ հանդիպումից հետո Փաշինյանը խոսեց ձեզ ունեզրկելու մասին. հարց՝ Սամվել Կարապետյանին (video) Գաղտնիք ասեմ՝ Նիկոլն արդեն 8 տարի է բոմժի կարգավիճակով է. Սամվել Կարապետյան (video) Սամվել Կարապետյանի արձագանքը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի անհանգստությանը (video) Լեհաստանը մտադիր է զորավարժություններ անցկացնել Հայաստանի հետ Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ջրատարում․ փրկարարները դուրս են բերել Ո՞վ է պատմության մեջ մենակ մնալու սեփական ազգին կազինոյի «նստեցնելու» անփառունակ գործով․ Կարապետյան Կառավարությունը 1,8 միլիոն դոլար է հատկացրել Անիմաստ բաներ մի ասեք․ ընտրություններից հետո ես եմ լինելու վարչապետ. Սամվել Կարապետյան (video) Իսրայելը թիրախավորել է Բեյրութի հարավային արվարձանները Լարված իրավիճակ Վեդու քննչականում․ «ո՞ւր են աղջիկներ», «հենց հիմա ոստիկանություն եմ կանչում» (video) «Պոլիտրավմա» ախտորոշմամբ ԲԿ տեղափոխված 11-ամյա տղայի առողջական վիճակը գնահատվել է ծանր Քուրդիստանի «հետքը»՝ «Հանրապետության» ցուցակում. ով է Ռոման Մուրադյանը. «Փաստ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am