ԱՄՆ-ՌԴ հակասությունները դժվար խնդիր են դնում հայկական դիվանագիտության առջեւ .Արման Նավասարդյան

«Խնդիրը ոչ միայն վերաբերում է երկու երկրներին, այլև ունի մեծ մասշտաբներ միջազգային հարաբերությունների և բոլոր հիմնական խաղացողների համար»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով ռուս-ամերիկյան հարաբերությունների մասին՝ նման տեսակետ հայտնեց Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը: Հիշեցնենք, որ օրերս Միացյալ Նահանգների Սենատը հավանություն էր տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանող օրինագծին, որից հետո Ռուսաստանը հայտարարել է, որ ՌԴ-ում Միացյալ Նահանգների դեսպանությունը պետք է կրճատի աշխատակազմը: «Հարց է ծագում՝ ինչո՞ւ հենց հիմա դա եղավ, և ի՞նչն էր դրա պատճառը: Սա, իհարկե, պատահական և անսպասելի քայլ չէր Միացյալ Նահանգների կողմից, որովհետև դա մտնում է նրա աշխարհաքաղաքական գործողությունների հիմնական նպատակների մեջ: Եթե ավելի լայն նայենք, այն ուղղված է ոչ միայն Ռուսաստանի դեմ, այլև ունի թիրախ և՛ Հեռավոր Արևելքում, և՛ Մերձավոր Արևելքում՝ հանձին Իրանի, և՛ եվրասիական մասշտաբներով: Որոշ փորձագետներ ասում են, որ սա ժամանակավոր խնդիր է, որ արագ կկարգավորվի, և ամեն ինչ կընկնի իր հունի մեջ: Ես, ելնելով ամերիկյան իրողությունից և այն խնդիրներից, որ այսօր դրված է ԱՄՆ-ի առաջ, այն կարծիքի եմ, որ սա տևելու է տասնյակ տարիներ»,- նշեց Ա. Նավասարդյանը: Արման Նավասարդյանի խոսքերով՝  երկու գերտերությունների՝ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հարաբերությունները բացասաբար կանդրադառնան նաև Հայաստանի վրա:  «Կնեղանա եւ կփոքրանա Հայաստանի դիվանագիտության մանեւրելու հնարավորությունը  ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ: Կարծում եմ, որ Ռուսաստանը պետք է կարծրացնի իր դիրքորոշումն անգամ իր դաշնակիցների նկատմամբ: Լավ բան դրանից չեմ սպասում: Ինչ վերաբերում է տնտեսական խնդիրներին, այստեղ էլ երկու կարծիք կա՝ ասում են, որ դա կարող է բացասաբար անդրադառնալ:  Ռուսաստանի դժվարությունները կանդրադառնան հայկական տրանսֆերտների վրա, մյուս կողմից ասում են, որ սա կարող է դրական ազդեցություն ունենալ, բայց եթե մեծ տերություններն առճակատվում են, երբեք եւ երբեք փոքր պետությունները չեն շահում: Նույնիսկ Թուրքիա եւ Ռուսաստան հարաբերությունները, որ շատ-շատերը ասում են ինչքան վատ եղավ հարաբերությունները, մեզ համար լավ է, ես հակառակ կարծիքի եմ»,- եզրափակեց Արման Նավասարդյանը:

դիտվել է 19 անգամ
Լրահոս
Ցիկլոն է մոտենում, 5 օր կմնա, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ Սուրենյան 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am