Կկանխարգելվի անորակ և արգելված սննդի վաճառքը դպրոցներում

«Հանուն կրթության և գիտության» հասարակական կազմակերպությունը ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում իրականացնում է «Ընդդեմ անորակ սննդի՝ հանուն մեր երեխաների» խորագրով ծրագիրը։ «Հանուն կրթության և գիտության» հասարակական կազմակերպության նախագահ Մերի Ալեքսանյանը նկատում է, որ իրենք նպատակ ունեն կանխարգելել անորակ և արգելված սննդի վաճառքը հանրապետության դպրոցներում` իրավաօրենսդրական բարեփոխումների ընդունման և հանրային իրազեկվածության բարձրացման ճանապարհով: Այդ նպատակի համար ՀԿ-ն հանրակրթական հաստատություններում վաճառվող սննդի հետ առնչվող ոլորտային պատասխանատուների հետ կազմակերպել է հարցազրույցներ, մշակել է  իրավաօրենսդրական բարեփոխման առաջարկությունների փաթեթ, որը տպագրվել է և տարածվում է շահագրգիռ պետական և հասարակական կառույցների շրջանում։ «Հանուն կրթության և գիտության» ՀԿ-ն միջազգային և տեղական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումներով նպատակ ունի հաստատել սննդի անվտանգության ոլորտում հանրային վերահսկության բարձրացմանն ուղղված համագործակցություն և ձևավորել կոալիցիա: Այդ նպատակով կազմակերպվել են հանդիպումներ Յունիսեֆի պարենի հարցերով ծրագրի, «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության, ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչների, «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահի հետ։ Ինչպես նշում է Մերի Ալեքսանյանը, կատարված ուսումնասիրության արդյունքում դուրս են բերվել մի շարք խնդիրներ. մասնավորապես՝ պետական լիազոր մարմինների միջև սերտ համագործակցության բացակայությունը, ինչն ավելի է դժվարացնում ոլորտում առկա խնդիրների կարգավորման գործընթացը, գնումների գործընթացի սահմանափակումների առկայությունը, ինչը երբեմն խոչընդոտ է հանդիսանում առավել որակյալ և անվտանգ սննդամթերքի մատակարարման հարցում և այլն: ՀԿ-ն պատրաստել է նաև առաջարկությունների փաթեթ, որը կներկայացվի համապատասխան մարմիններին։ Մասնավորապես, առաջարկվում է, որպեսզի գնումների գործընթացը լինի կենտրոնացած՝ բոլորի համար նույնը, վերահսկողական գործառույթներն էլ վերապահվեն մեկ մարմնի, որպեսզի վերջինս տիրապետի ամբողջական իրավիճակին։ Իրականացված դիտարկումների և ստուգումների ժամանակ հիմնական խնդիրներն ու խախտումները վերաբերել են աշխատակիցների սանիտարական անձնագրեր չլինելուն, անձնական հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներին, ընդհանուր սանիտարահիգիենիկ պահանջների անհամապատասխանությանը, մատակարարվող սննդամթերքի փաստաթղթավորմանը, տրանսպորտային միջոցներին ներկայացվող պահանջներին և այլն:     Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայություն

դիտվել է 21 անգամ
Լրահոս
Ցիկլոն է մոտենում, 5 օր կմնա, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ Սուրենյան 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am