Բնակչության դրամային խնայողությունները ռեկորդային աճ են ունեցել

Վերջին երկու տարիներին Հայաստանի ֆինանսական համակարգում եւ արժութային դաշտում արձանագրված կայունությունը հանգեցրել է դոլարի դիրքերի թուլացմանը։ Նվազել է դոլարայնացման մակարդակը, ինչն արտահայտվել է թե՛ վարկային, թե՛ ավանդային շուկաներում։ Հակառակ դրան, ակտիվացել է դրամային միջոցների տեղաշարժը։ Իսկ դա նշանակում է, որ հասարակության շրջանում մեծացել է վստահությունը ազգային արժույթի նկատմամբ։ Եվ դա պատահական չէ, եթե հաշվի առնենք, որ նախորդ երկու տարիներին Հայաստանի արժութային շուկայում քիչ թե շատ էական տատանումներ չեն եղել, իսկ դրամը պահպանել է բավականաչափ կայուն վարքագիծ՝ շուկայի հիմնական արժույթների, մասնավորապես ամերիկյան դոլարի նկատմամբ։ Այս հանգամանքը, որն անմիջական ազդեցություն ունի ավանդների արժութային կառուցվածքի ձեւավորման հարցում, դրականորեն է անդրադարձել բնակչության խնայողությունների դրամայնացման վրա։ Ունեցած ազատ միջոցները նրանք նախընտրել են բանկերում որպես ավանդ դնել ավելի շուտ ազգային արժույթի տեսքով։ Դատելով Կենտրոնական բանկի հրապարակած տվյալներից՝ անցած մեկ տարվա ընթացքում բնակչության դրամային խնայողությունները ռեկորդային աճ են ունեցել։ Դրանք ավելացել են գրեթե 38 տոկոսով, ինչը համարժեք է 116,6 մլրդ դրամի։ Ֆիզիկական անձանց դրամային ավանդները հասել են 424,5 միլիարդի։ Թեպետ համալրվել են նաեւ տարադրամային ավանդները, այնուհանդերձ այս դեպքում ակտիվությունն անհամեմատ ցածր է եղել։ Նույն ժամանակահատվածում բնակչության արժութային խնայողություններն ավելացել են ընդամենը 48 մլրդ դրամով (աճը՝ 6,5 տոկոս)։ Խնայողությունների ոլորտում դոլարայնացման թուլացումն անշուշտ ունի նաեւ այլ պատճառներ։ Պետք է ենթադրել, որ ազգային արժույթի կայունությունից բացի, դրան նպաստել է ավանդների երաշխավորման շեմի վերջին փոփոխությունը։ Ինչպես հայտնի է, ֆինանսական շուկայում 2014թ. տեղի ունեցած ցնցումներից եւ ազգային արժույթի կտրուկ արժեզրկումից հետո հասարակության շրջանում հերթական անգամ խաթարվեց վստահությունը ազգային արժույթի նկատմամբ։ Դա արտահայտվեց դոլարայնացման վերաակտիվացման տեսքով։ Հասարակության շրջանում ազգային արժույթի նկատմամբ վստահությունը բարձրացնելու նպատակով իրականացված օրենսդրական փոփոխությունների շնորհիվ կրկնակի ավելացվեց բանկային ավանդների երաշխավորման շեմը։ Ըստ այդմ, երաշխավորվեցին մինչեւ 10 մլն դրամ դրամային ավանդները, ինչը դրական քայլ էր ֆինանսական շուկայի դոլարայնացման թուլացման համար։ Ավանդների արժութային կառուցվածքում նկատվող փոփոխություններին, ըստ ամենայնի, նպաստել է նաեւ բանկային տոկոսադրույքի նվազեցումը։ Անցած մեկուկես տարվա ընթացքում Կենտրոնական բանկի իրականացրած դրամավարկային քաղաքականությունը եւ վերաֆինանսավորման տոկոսադրույքի հետեւողական իջեցումը հանգեցրել է առեւտրային բանկերի ներգրաված միջոցների էժանացման։ Թեպետ նվազել է ինչպես տարադրամային, այնպես էլ դրամային ավանդների գինը, այնուհանդերձ անկումը շատ ավելի մեծ է արժութային խնայողությունների դեպքում։ Այսօր բանկերը պատրաստ են մինչեւ մեկ տարի ժամկետով ավանդների դիմաց վճարել 5¬5,5 տոկոս։ Ընդամենը մեկ տարի առաջ այն հասնում էր 8¬9 տոկոսի։ Ի տարբերություն տարադրամայինի, դրամային խնայողությունների համար տոկոսադրույքները, ձեւավորված մեծ պահանջարկի առկայության պայմաններում, դեռ բավական բարձր են։ Դրանք առնվազն կրկնակի թանկ են տարադրամային ավանդներից, ինչը չէր կարող ազդեցություն չունենալ հասարակության տրամադրությունների վրա։ Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 46 անգամ
Լրահոս
Ցիկլոն է մոտենում, 5 օր կմնա, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ Սուրենյան 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am