ՀՀ նախկին ոստիկանապետ. «Հանցագործությունների 70 տոկոսը սոցիալական բնույթ ունեն»

Հուլիս ամսվա ընթացքում Հայաստանի մարզերում եւ մայրաքաղաքում արձանագրված դաժան ապանություններն ու կրակոցները ցույց են տալիս, որ անպատժելիության մթնոլորտը, անարդարությունը, հասարակության շրջանում արմատացած անհանդուրժողականությունը ստեղծել են մի իրավիճակ, երբ մարդիկ իրենց խնդիրները լուծում են ինքնադատաստանի միջոցով։ «Ժողովուրդ»-ը այս առիթով զրուցեց ՀՀ նախկին ոստիկանապետ, ԱԺ պատգամավոր Ալիկ Սարգսյանի հետ։ – Պարոն Սարգսյան, այս մեկ ամսվա ընթացքում սպանության սարսափելի դեպքեր արձանագրվեցին, ինչի՞ հետեւանք է այս ամենը։ – Այս պահին ինձ դժվար է գնահատական տալ, հանցագործություն բոլոր ժամանակներում էլ եղել է, եթե այս մեկ ամսվա ընթացքում դեպքերը շատ են, իմ կարծիքով իրավապահ մարմինները եւս կնայեն, կվերլուծեն, կհասկանան՝ պատճառը ինչն է։ Չեմ կարծում, որ հանցագործ աշխարհի հետ կապված զարգացումներ կան, երեւի թե սոցիալական բնույթ են նմանօրինակ դեպքերը կրում։ Իմ կարծիքով՝ ինչպես ես այս պահին զգում եմ, շուրջս նայում եմ, հանցագործությունների 70 տոկոսը սոցիալական բնույթ ունեն։ – Իսկ արդյո՞ք անպատժելիության մթնոլորտի հետեւանք չէ, որ մարդիկ իրենք են խնդրին լուծում տալիս՝ ինքնադատաստանի գնալով։ – Չեմ կարծում, որ անպատժելիության մթնոլորտն է, բոլորն էլ պատժվում են, ինչքան որ ես տեսնում եմ։ Չունեմ այնպիսի ինֆորմացիա, թե ով է այս ժամանակահատվածում հանցագործություն կատարել ու դուրս եկել։ Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում  

դիտվել է 126 անգամ
Լրահոս
Ցիկլոն է մոտենում, 5 օր կմնա, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ Սուրենյան 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am