Շամիրամի սգո սրահում կրակահերթից տուժածներից 6-ը տեղափոխվել են Աշտարակի ԲԿ, 3-ը՝ «Աստղիկ» ԲԿ
Արագածոտնի մարզի Շամիրամի գյուղի սգո սրահում հնչած կրակոցներից 9 տուժածներից 3-ը տեղում մահացել են, 6-ը հրազենային վիրավորում են ստացել, իսկ Շամիրամի գյուղապետ Մրազ Բրոյանի՝ Ոոստիկանությունում հայտնածի համաձայն՝ կրակահերթից տուժած 9 անձանցից բացի ևս 2 անձ է եղել, որոնք իրենց միջոցներով տեղափոխվել են հիվանդանոց: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում Արագածոտնի մարզպետարանի առողջապահության վարչության պետ Արտյոմ Պետրոսյանը: Նրա խոսքով՝ Աշտարակի բժշկական կենտրոն տեղափոխված 6 անձանց ցուցաբերվել է անհետաձգելի բժշկական օգնություն, և նրանցից երեքի վիճակը գնահատվում է ծանր: «Նրանից երեքը, որ առավել ծանր վիճակում են, ռեանիմոբիլով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն, տեղափոխվածներն ունեն թոքերի և որովայնի համակցված վնասվածքներով հրազենային վիրավորումներ, նրանց վիճակը գնահատվում է գնահատվում է ծանր, իսկ Աշտարակում մնացածներն ունեն վերջույթների հրազենային վերքեր»,- հայտնեց Արագածոտնի մարզպետարանի առողջապահության պաշտոնյան: «Աստղիկ» ԲԿ–ի ընդունարանից Tert.am–ին հայտնեցին, որ տուժածներն այս պահին հետազոտվում են, նրանք բացի թոքային ու որովայնային վնասվածքներից ունեն նաև ուսահոդի, ձեռքերի, բազմաթիվ վնասվածքներ: Երեքն էլ ունեն գիտակցութուն, բայց նրանց վիճակը, ըստ նախնական տվյալների՝ գնահատվում է ծանր։
