Ռազմական հեղաշրջման գործով առաջին դատավարությունը սկսվել է
РИА Новости-ն հայտնում է,որ Թուրքիայում անցյալ տարվա հուլիսին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի ժամանակ «Ակընջի» ավիաբազայի գրավման մեջ մեղադրվող 486 ամբաստանյալների դատավարությունը սկսվել է :
Գլխավոր մեղադրյալը ընդդիմադիր, իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենն է, ով բնակվում է ԱՄՆ-ում: Նրան և 44 այլ ամբաստանյալների դատախազությունը պահանջում է դատապարտել ցմահ բանտարկության: 461 մեղադրյալ կալանքի տակ է, 18-ը ստորագրություն են տվել երկրից չհեռանալու մասին, 7-ը հետախուզման մեջ են:
