Իշխանությունը խրամատավորվել է, ընդդիմության շարքերում անորոշություն է

«Հրապարակ» թերթը գրում է․ Հայաստանի մոտ երկու տասնյակ համայնքներում սեպտեմբերի 25-ին տեղական ընտրություններ են։ Համամասնական ընտրակարգով ընտրություններ տեղի կունենան Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ և Թալին, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Լոռու մարզի Գյուլագարակ, Ալավերդի, Բերդ, Տաշիր, Կոտայքի մարզի Ակունք, Բյուրեղավան, Չարենցավան, Ջրվեժ, Տավուշի մարզի Բերդ,Շիրակի մարզի Անի, Սյունիքի մարզի Սիսիան, Քաջարան, Վայոց ձորի մարզի Արենի, Եղեգիս համայնքներում։ Այստեղ ավագանի եւ համայնաքապետեր են ընտրելու։ Մեծամասնական ընտրակարգով ընտրություն սպասվում է միայն մեկ համայնքում՝ Արագածոտնի եզդիաբնակ Ալագյազ համայնքում։


Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը գրեթե բոլոր տեղերում մասնակցության հայտ է ներկայացրել, որի մասին կուսակցությունը տեղեկացրել էր մոտ երկու ամիս առաջ։ Մինչդեռ խորհրդարանական ընդդիմության շարքերում լիակատար անորոշություն է՝  մասնակցել, թե չմասնակցել, դեռ վերջնական որոշում չունեն։ «Հայաստան» դաշինքից մեզ փոխանցեցին, որ երբ որոշում կունենան, կհայտնեն, դեռ քննարկումների փուլում են։ ՀՅԴ-ի մասով էլ է անորոշություն, դաշնակցական պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ՀՅԴ-ի ՏԻՄ-երին մասնակցության մասով ասաց՝ տեղեկություններ չունի։

Փոխարենը արտախորհրդարանական անհայտ ուժերի կողմից է հետաքրքրություն նկատվում։ Օրինակ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի «Դեմոկրատական այլընտրանք» եւ «Արդարություն» կուսակցության դաշինքով է առաջադրվում Քաջարանի գործող քաղաքապետ, ներկայիս ընդդիմության երբեմնի գաղափարակից Մանվել Փարամազյանը, որը պատգամավոր Վահե Հակոբյանի կուսակիցն էր ժամանակին եւ 2021-ի ԱԺ ընտրություններին «Հայաստան» դաշինքի ցուցակում էր ընդգրկված, բայց մայիսին դուրս է եկել։ 

Ընտրական օրենսգրքում վերջին փոփոխությունից հետո նախընտրական դաշինքներն այլևս չեն կարող անհատների անուններով կոչվել, ինչպես անցած տարի Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը համանուն դաշինք ստեղծեց ու առաջադրվեց, Մամիկոն Ասլանյանը եւ ուրիշներ: Հիշեցնենք, որ Վահե Հակոբյանի «Վերածնվող Հայաստան» և Ավետիք Չալաբյանի ու նրա ընկերների «Ազգային օրակարգ» կուսակցությունների  դաշինքն էր ժամանակին անվանակոչվել Առուշ Առուշանյանի անունով։ Թերեւս սրանով է պայմանավորված, որ Մանվել Փարամազյանը որոշել է «դավաճանել» ընդդիմադիրներին եւ առաջադրվել՝ անհայտ ուժերի ցուցակով, որպեսզի հանրությանը ծանոթ, եւ հատկապես նախկինների հետ ասոցացվող կուսակցությունների պատճառով չպարտվի։ Նրան թվում է, ասենք, Շարմազանովի կամ Վահե Հակոբյանի անվան հետ կապվելն ավելի վարկաբեկիչ է, քան Սուրեն Սուրենյանցի հետ:

Մոսկվայաբնակ գործարար Ռուբեն Վարդանյանի անվան հետ կապվող «Ապրելու երկիր» կուսակցությունն էլ, որն աշնանաը շատ ակտիվ էր, կարծես պասիվացել է: Թեեւ հայտնում են, որ մասնակցելու են Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի ընտրություններին: Կմասնակցե՞ն արդյոք այլ համայնքներում ընտրություններին, երեկ պարզել չհաջողվեց` կուսակցության համահիմնադիրներից Մեսրոպ Առաքելյանն անպատասխան թողեց մեր զանգերն ու հաղորդագրությունները։ 

Անցած տարվա աշնանը, մինչդեռ, արտախորհրդարանական նորաստեղծ այս ուժը քանի համայնքներում հաղթեց եւ անգամ համայնքապետ ունի Նոյեմբերյանում, մյուսներում էլ ավագանի ունեցավ։

Նախորդ ընտրություններին ակտիվ մասնակցություն դրսեւորած «Իմ հզոր համայնք»` նախկին համայնքապետերից ձեւավորված կուսակցությունում էլ է քննարկումների փուլ` կուսակցության ղեկավար Սպարտակ Թարթիկյանը մեզ փոխանցեց, որ առաջիկայում կհստակեցնեն, թե որ համայնքներում են մասնակցելու ՏԻՄ-երին։ 
Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը մեզ փոխանցեց, որ առաջիկա օրերին կհստակեցվի իրենց մասնակցության հարցը, նրանք էլ են առայժմ քննարկումների փուլում։

Առաջիկա ընտրություններին ընդառաջ, հրատապ ռեժիմով, իշխանությունը մեկ այլ օրենսդրական փոփոխություն էլ կատարել․ եթե խոշորացված համայնքում ավագանին առաջին նիստը 20 օրվա ընթացքում չի կարողանում գումարել, վարչապետը համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակում։ Իշխանությանը հարմարեցված հերթական օրենքն արդեն իր կիրառումն է ստացել Վանաձորում, որտեղ կալանքի վերցրած Մամիկոն Ասլանյանի ընտրությունը համայնքապետի պաշտոնում շարունակում են արգելակել, մինչդեռ Արկադի Փելեշյանին՝ կրիմինալ համբավ ունեցող Ակային համայնքապետի ժպ են նշանակել։ Նույնը, ըստ էության, կկարողանան կրկնել նաեւ առաջիկայում:

Թեկնածուների առաջադրման գործընթացի մեկնարկը նշանակված է օգոստոսի 21-ին: Մինչեւ օգոստոսի 26-ը, ժամը 18։00 թեկնածուները պարտավոր են համապատասխան փաստաթղթերը ներկայացնել ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ։ Թեկնածուների գրանցումը կատարվելու է օգոստոսի 26-ից մինչև օգոստոսի 31-ը, ժամը  18։00, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կողմից։ Նախընտրական քարոզչության մեկնարկը կտրվի սեպտեմբերի 5-ից և կտեւի  մինչև սեպտեմբերի 23-ը։

 

դիտվել է 742 անգամ
Լրահոս
Ի՞նչ է թաքնված Կովկասում «բրիտանական» խողովակաշարերի շուրջ մանևրների հետևում Հայ երիտասարդության նկատմամբ «հոգատարության» փաշինյանական մի նոր նախաձեռնություն է ի հայտ եկել. Արմեն Այվազյան Խայտառակ թվեր․ Նիկոլի միայն մի օլիգարխը մեկ ու կես միլիարդ դոլարի եկամուտ ունի․ Երվանդ Բոզոյան (video) Արամ Վարդևանյանը ԱՄՆ–ում խոսեց ՀՀ-ում հետապնդվող սրբազանների ու բարերարների մասին (video) Հնարավոր չէ և քրիստոնյա լինել, և հավատալ սնոտի բաների՝ թուղթ ու գիր, թալիսման, աչքի ուլունք. Հայր Զաքարիա Հ1-ի Պետրոսը պետք է լսի սա. ավագանի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ժամանել է Կիև Վահագն Խաչատուրյա՛ն, իմացի՝ մենք քեզ մի տեղ տեսնելու ենք, ու․․․ Ռուզան Խաչատրյանը հունից դուրս եկավ (video) Փաշինյանը գնում է իրավական բեսպրեդելության, միայն թե Ավստրիայում կայանալիք հոգևոր ժողովը խափանվի. Սևակ Խաչատրյան Փաշինյանի սիրելի Եվրոպան լռում է. ուժային համակարգը դարձել է Նիկոլի ձեռքի խաղալիքն ու խամաճիկը. Տաթևիկ Վիրաբյան Նիկոլը «գցել է» Պուտինին․․․ ի՞նչ է սպասվում․ Երվանդ Բոզոյան (video) Այս խիստ մտահոգիչ ժողովրդագրական միտումները բնութագրում են իշխանության կառավարումը․ Թադևոս Ավետիսյան «Արսեն Թորոսյա՛ն, երեկ Հ1-ի եթերում լացում էիր․ առնվազն անբարոյականություն է»․ Դերենիկ Մալխասյան (video) Իսրայելը կհայտնվի Թեհրանի թիրախում ԱՄՆ-ի կողմից Իրանին հարվածների դեպքում. Խամենեիի խորհրդական ԱԺ օրենքի նախագիծ են բերել՝ շատ վտանգավոր փոփոխություններով Վիգեն Էուլջեքչյանի առողջական վիճակը վատթարացել է. կինն ահազանգում է Գառնիկ Դանիելյանն ահազանգում է #ՈՒՂԻՂ․ «Նիկոլը ցնցումների մեջ է․ հարվածը երկու տեղից է»․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Ստո՛ր, ողորմելի՛ իշխանություն․ ոչ մեկի սրբությունը չեն հարգում. ակցիա (video) Խաչատուրյան Վահա՛գ, դու ղեկավար կոչվելու իրավունք չունե՛ս․․․ ակցիա (video) Մի կարևոր բան պետք է հասկանալ, եթե ոչ․․․ Անժելա Թովմասյան (video) Ալիև՛, քո հայրը գլուխ էր խոնարհում Սարդարապատում․․․ բողոքի ակցիա նախագահականի մոտ (video) «Ձեզ մնաց 4 ամիս․․․ կոշիկ լիզողնե՛ր․․․»․ Ռուզան Ստեփանյանը պոռթկաց (video) Փաշինյանն «անասնական վախեր» ունի Պուտինից․ ի՞նչ են զգուշացրել նրան․ Երվանդ Բոզոյանը մանրամասնում է (video) Գնդերեցների թեմայով Պապիկան Սուրիկը «բազարների» մեջ է եղել․ Դերենիկ Մալխասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Էդգար Էլբակյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քղաքագետ Հայկ Նահապետյանը Հունվարի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հունվարի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am