Շիրակի պետհամալսարանի պրոռեկտորի հարսի տարկետումն անօրինակա՞ն է

Շիրկի պետհամալսարանում 2021-2022 թվականների ուսումնական տարվա 1-ին կիսամյակի սկզբից լուրեր էին շրջանառվում, որ ուսումնամեթոդական գործընթացի կառավարման կենտրոնի պրոռեկտոր-տնօրենի ՊԿ Նազելի Ավետիսյանի մագիստրանտ հարսը` որդու կինը (անուն-ազգանունը Նառա Ալոյան), գտնվել է Ռուսաստանում և դասերին չի հաճախել: Հաճախումները մագիստրանտի գնահատման կարգում առանձին թվային գործոն չեն, բայց մագիստրանտները, ըստ իրենց ուսանողական պայմանագրի և «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ներքին կարգապահական կանոնների (հաստատված 20.12.2016թ.) 5.2.16. կետի դ) ենթակետի՝ «ուսումնական կիսամյակի ընթացքում լսարանային ժամերի 30% և ավելի (բակալավրի կրթական ծրագրով նախատեսված լսարանային 120, իսկ մագիստրոսի կրթական ծրագրով 90 և ավելի ժամեր) անհարգելի բացակայության դեպքում» Նազելի Ավետիսյանի ուսանողուհի հարսը պետք է հեռացված լիներ համալսարանից: Ըստ ՇՊՀ-ի կանոնադրության 126 կետի 3. ենթակետի՝ «սովորողները պարտավոր են անշեղորեն կատարել սույն կանոնադրության, ՇՊՀ-ի ներքին կարգապահական կանոնների և ներքին իրավական ակտերի պահանջները», 4. ենթակետի՝ «հաճախել ուսումնական ծրագրերով նախատեսված դասընթացներին», ինչը չի կատարել Նազելի Ավետիսյանի ուսանողուհի հարսը: ՇՊՀ-ի կանոնադրության 127 կետի 2. ենթակետով սովորողները պարտավոր են «կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, ՇՊՀ-ի կանոնադրությամբ, ներքին կարգապահական կանոններով, ՇՊՀ-ի այլ ներքին իրավական ակտերով և ուսումնառության պայմանների վերաբերյալ կնքված պայմանագրով նախատեսված պարտականություններ», 128 կետով՝ «այն ուսանողները, ովքեր չեն կատարում սույն կանոնադրությամբ, այլ ներքին իրավական ակտերով սահմանված պարտականությունները, ցուցաբերում են անբավարար ակադեմիական առաջադիմություն, խախտում են ՇՊՀ-ի ներքին կարգապահական կանոնները, ռեկտորի կամ նրա կողմից լիազորված անձի հրամանով կարող են ենթարկվել կարգապահական տույժերի` ընդհուպ մինչև ՇՊՀ-ից հեռացվելը` իրավական ակտերով սահմանված դեպքերում և կարգով»: Սակայն Նազելի Ավետիսյանի ուսանողուհի հարսը չի հեռացվել համալսարանից ու ըստ լուրերի՝ 2021 թվականի դեկտեմբերի կեսերին հղիության և ծննդաբերության արձակուրդի հիմքով տարկետում է վերցրել, ինչը, նույնպես, ըստ համալսարանում շրջանառվող լուրերի, կեղծ հիմքով է տրամադրվել:


ՇՊՀ-ի աշխատակից Հովհաննես Խորիկյանը ֆեյսբուքյան իր էջում սույն թվի ապրիլի 18-ին տարածել էր Նազելի Ավետիսյանին ուղղված իր դիմումը (տե՛ս https://www.facebook.com/photo.php?fbid=4889793984466394&set=pb.100003075227004.-2207520000..&type=3 ), ինչը անպատասխան է մնացել: Հետևաբար ենթադրելի է, որ Նազելի Ավետիսյանը կոծկում է իր անմիջական մասնակցությամբ կատարված ենթադրյալ անօրինական գործողությունները: Եթե իրոք Նազելի Ավետիսյանի հարսը սեպտեմբերից-դեկտեմբեր գտնվել է Ռուսաստանի Դաշնությունում, ապա նա բացակայությունների պատճառով պետք է հեռացված լիներ համալսարանից, հետևաբար դեկտեմբերին տարկետում վերցնելու խնդիր այլևս չէր լինի:
Իրավապահ մարմիններն այս հրապարակումը թող ընդունեն հաղորդում ենթադրյալ հանցագործության մասին և գործողություններ իրականացնեն՝ ստուգելով Նազելի Ավետիսյանի հարսի՝ Ռուսաստանի Դաշնությունում գտնվելու հանգամանքը և տարկետման հիմքերի օրինականությունը:

դիտվել է 2221 անգամ
Լրահոս
Հայտնի է՝ ում է մակագրվել Վահրամ Սահակյանի գործը Ռոբերտ Քոչարյանի և Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ բարձրացված խնդիրները լուծվել են. ՄԻՊ Նախիջևանում Թուրքիայի, Ադրբեջանի ու Ուզբեկստանի համատեղ զորավարժություն է Պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿ Կայա Կալասը Դամասկոսում մի շարք հանդիպումներ է անցկացրել Ավագանու ՔՊ-ական անդամը 300 հազար դրամանոց մեքենան 2 մլն-ով վարձակալության է տվել ՊՈԱԿ-ին․ «Հետք» Քարոզարշավը կմեկնարկի սեպտեմբերի 30-ին Վերամբարձ կռունկի ընկնելու հետևանքով մահացածներից մեկը՝ կռունկավարը, ՀՀ քաղաքացի է, երկուսը՝ Իրանի «Արա՛, տանում էիր՝ սպանեիր մեզ․ բայց չմեռանք, որ էսօր գանք ու քթիցդ բերենք»․ Մանուել Մանուկյան (video) Նախագիծն ԱԺ օրակարգում է Աններելի արարք ա․ շատ կոշտ պատասխանատվության պետք է ենթարկվի նման բան անողը․ հերոս Ալբերտի հայր (video) «Թագուհի Ղազարյա՛ն, գազը որ չլինի՝ Արաքսիկը բոխախդ կարող ա կրծի»․ Արմինե Ադիբեկյան (video) «Այ փալա՛ս, Ալիևը վզիդ դրել ա, ասել ա՝ դավայ, մինչև չանես՝ երեսիդ ստեղ նայող չկա»․պատերազմի մասնակից (video) Ինչու է ձերբակալվել Վահրամ Սահակյանը «Պետոյի էգը էնքան ա ատում էս հայ ազգին, որ հատուկ անասունացնում է»․ Արմինե Ադիբեկյան (video) Սասուն Միքայելյա՛ն, հիմա ուշադիր լսիր՝ քեզ ինչ եմ ասում․ ԵԿՄ-ականի սուր խոսքը (video) Ձերբակալվել է Վահրամ Սահակյանը Դատախազությունը բողոքարկելու է «Չաղ Ռուստամի» նկատմամբ տնային կալանք կիրառելու դատավորի որոշումը ԿԲ խորհրդի անդամների միլիոնները․ ինչպես են փոխվել նրանց ավանդները, արժեթղթերն ու եկամուտները. «Հետք» Ծեծկռտուք է եղել Թուրքիայի ընդդիմադիր նոր կուսակցությունում Երևանում տեղի է ունեցել Արցախի ԱԺ պատգամավորների և ՀՅԴ Հայ Դատի ներկայացուցիչների հանդիպումը Բացահայտվել է ՊՈԱԿ-ներից մեկի նախկին տնօրենի և 4 աշխատակցի օժանդակությամբ յուրացում կատարելու դեպք «Ռոսատոմը» ՀՀ-ին առաջարկել է միջազգային կոնսորցիումի ձևաչափով կառուցել 1 ԳՎտ հզորությամբ նոր ԱԷԿ ՀՌՀ-ն դադարեցրել է «Կոտայք թի վի»-ի լիցենզիայի գործողությունը Թոշակառուն պետք է սովից մեռնի․ Նիկոլը թոշակառուներին ապրելու հնարավորություն չի տալիս․ Բոզոյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am