Ստեփանակերտը կարող է և պիտի դառնա որոշում ընդունելու տեղ․ Գեղամ Բաղդասարյան

Եւ ո՞վ է ասել, թե մեր ձեռքին բան չկա կամ քիչ բան կա։ Մեր ձեռքին կա քաղաքական-դիվանագիտական զորեղ գործիքակազմ, որի առկայությունը պարզապես գիտակցել է պետք, և որի ներուժը մեր չբարեկամներն ավելի լավ են գիտակցում ու զգուշանում։ Ստեփանակերտը կարող է և պիտի դառնա որոշում ընդունելու տեղ։ Ու կգան այստեղ որոշում ընդունող մարդիկ կամ նրանց ներկայացուցիչներն այլ տեղերից։ Ստեփանակերտը մի անգամ տեսել է դա՝ 90-ականների սկզբներին։ Ասում եմ դա որպես ականատես և մասնակից։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի ԱԺ նախկին պատգամավոր, «Անալիտիկոն» հանդես գլխավոր խմբագիր Գեղամ Բաղդասարյանը։

«Արցախյան քաղաքական իսթեբլիշմենթի ներկայիս խեղճուկրակ վիճակն առնվազը տարակուսանքի տեղիք է տալիս։ Անելանելի իրավիճակ չի լինում, ավելին՝ եղել են ավելի ծանր վիճակներ։

Հարցը նույնիսկ վիճակի ծանրությունը չէ, այլ իրավիճակի համարժեք, սկզբունքային ու շիտակ գնահատականն ու սեփական ռեսուրսների հստակ գիտակցումը։ Սեփական, ասել է թե՝ քոնը, միայն քոնը, միայն քեզնից կախվածը և ուրիշի հետ չհամաձայնեցվողը, ուրիշինը թյուրիմացաբար քոնը չհամարելը։ Ու խնդիրը ռեսուրսների քչությունը չէ, խնդիրը եղածի՝ դրա ներուժի ընկալում-գնահատումն է ու առավելագույնս օգտագործումը։

Եւ ո՞վ է ասել, թե մեր ձեռքին բան չկա կամ քիչ բան կա։ Մեր ձեռքին կա քաղաքական-դիվանագիտական զորեղ գործիքակազմ, որի առկայությունը պարզապես գիտակցել է պետք, և որի ներուժը մեր չբարեկամներն ավելի լավ են գիտակցում ու զգուշանում։

Մեծ խելք պետք չէ անելիքը հասկանալու համար. սկզբունքային ու համարժեք գնահատական տալ իրավիճակին (առանց այդ գնահատականի մեզ ոչ ոք լուրջ չի ընդունի) և իրերն անվանել իրենց անուններով։ Այնուհետև՝ ընդունել սեփական որոշումներ։ Սեփական ու ոչ ոքի հետ չհամաձայնեցված։ Թեկուզև՝ ոչ լավագույն որոշումները, թեկուզև, շախմատային լեզվով ասած, միակ ճիշտ քայլերն առայժմ ի զորու չլինելով անելու։ Բայց քայլ անել, քայլել, վեր կենալ ծնկաչոք վիճակից ու շարժվել, առաջ շարժվել։

Ստեփանակերտը կարող է և պիտի դառնա որոշում ընդունելու տեղ։ Ու կգան այստեղ որոշում ընդունող մարդիկ կամ նրանց ներկայացուցիչներն այլ տեղերից։ Ստեփանակերտը մի անգամ տեսել է դա՝ 90-ականների սկզբներին։ Ասում եմ դա որպես ականատես և մասնակից։ Այդ որոշումներից բոլորը չէ, որ հասկանալի են եղել աշխարհին։ Բայց աշխարհից եկել են այստեղ, քանի որ այստեղ որոշում էր ընդունվում, եկել են՝ հասկանալու համար մեր որոշումների իմաստը, հասկանալու համար մեզ, իսկ մեզ էլ շանս տալով իրենց հասկանալ։

Անելանելի իրավիճակ չի լինում։ Քաղաքական միտք է պետք։ Քաղաքական կամք է պետք։ Քաղաքական որոշում է պետք։ Որոշում ընդունելու պլոճիկ է պետք։ Այսօր մեր մի հայտարարությունը կարող է շփոթահար անել հակառակորդներին ու կեղծ բարեկամներին, իրար խառնել նրանց պլանները։ Մենք այդքան խեղճ չենք իրականում, մենք այդքան խեղճ չպիտի լինենք, մենք այդքան խեղճ լինելու իրավունքը չունենք։ Ու մենք մենակ չենք։ Նույնիսկ նապաստակն անտառում մենակ չէ, նույնիսկ նապաստակն անտառում բնական դաշնակիցներ ունի։ Նույնիսկ նապաստակին է ի վերուստ տրվել փրկվելու և տեսակը պահպանելու շանսեր։

Ամենակարևորը՝ սեփական դեմք ունենալ։ Պահպանել սեփական դեմքը։ Չլղոզվել, չլպրծվել, չաղավաղվել, չծամածռվել, չտարրալուծվել։ Մեկ-մեկ նայենք մեր խորհրդանիշ Պապուտատիկի ուղիղ ու ճիշտ դիմագծերին։ Հենց այդ աչքերով նայենք։ Հենց այդ նպատակով նայենք։
Ու չվհատվել։ Իսկապես՝ անելանելի իրավիճակ չի լինում։ Գործընկերս ճիշտ ժամանակին հիշեցրեց հրեական հայտնի ասացվածքը. անգամ եթե քեզ կուլ են տվել՝ դու ունես ելքի առնվազը երկու ճանապարհ»,-գրել է նա։

դիտվել է 448 անգամ
Լրահոս
Ճիպոտահարող գազան տղամարդը Եթե Վեհափառը հաստատուն մնա իր կամքի մեջ, մենք կարճ ժամանակում կհաղթենք կիսաթուրքերին Արդեն 9 տարի մենք գրեթե ձմեռ չենք ունենում «Թափառող հավատացյալների հոտն» ի՞նչն է ծափահարում՝ 5000 զավակների եղերական մահը՞, Արցախի կորուստը՞ Արևմուտքում սառեցված ռուսական ակտիվների բռնшգրավումը անկանխատեսելի հետևանքներ կունենա Եվրամիության համար․ Օրբան Վանաձորում 22-ամյա վարորդը «Mercedes»-ով վրшերթի է ենթարկել ճանապարհը չթույլատրելի հատվածով անցնող 73-ամյա հետիոտնին․ վերջինը տեղում մшհшցել է Իշխանությունը չի կարողանում հաղթել Եկեղեցուն․Փաշինյանը թևակոխում է ավելի վտանգավոր փուլ Արագածոտնի թեմը դատապարտում է իր առաջնորդի նկատմամբ կատարվող բռնաճնշումը Հայ Ազգային Կոնգրեսը կմասնակցի 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին Ինչպես հաղթել Նիկոլին մինչև 2026 թ. փրայմերիզ ընդդիմության ներսում․ Սամվել Ֆարմանյան Դուք վկայեցիք, որ ծառայում եք Մայր Եկեղեցուն. Սամվել դպիր Գրիգորյանը՝ Արմավիրի թեմի քահանաներին ՀԱԿ նախագահ է վերընտրվել Լևոն Տեր-Պետրոսյանը Արցախ վերադարձի իրավունքը «անիրատեսական» է, երբ բացակայում է քաղաքական կամքը․ Հակոբյան Նիկոլ Փաշինյանը հող է նախապատրաստում եկեղեցին կառավարությանը ենթարկեցնելու համար․ Խաչատրյան Պատվերը քաղաքական էր, դատարանն ազատ արձակեց Հակոբյանի վրա մեջքից հարձակված խուժանին․ քաղաքագետ Վահագն Չախալյանին բանտախցում պահում են անմարդկային պայմաններում․ ահազանգ «Բանավեճն ավարտվեց, Նիկոլն անձնատուր եղավ»․ Լևոն Զուրաբյան Այգեշատի եկեղեցում կախել են ՀՀ դրոշը. Սիոն Սրբազանը զեղչեց Վեհափառի անունը Որքա՞ն են Փաշինյանի արտասահմանյան գործուղումները «նստել» բյուջեի վրա. Sputnik Արմենիա Քաղաքական դերակատարները հարձակվում են եկեղեցու վրա՝ իրենց մրցակիցներին թուլացնելու նպատակով. Հայաստանին անհրաժեշտ են թե՛ արդյունավետ պետություն, թե՛ արժանահավատ եկեղեցի. Խաժակ Սրբազան «Անկյունաքարային հարցերի վերաբերյալ առկա է փոխըմբռնում». ընդդիմադիրները հանդիպում են ունեցել «Հավատում ենք, որ արդար դատավարություն կլինի ու տղաները դուրս կգան». եկեղեցու դեմ պայքարին միացած Վազգեն Միրզախանյանը հավատացնում է, թե իրեն շատ է մտահոգում, որ Սրբազան Հայրերը կալանքի մեջ են
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am