Քյարամյանը պետք է պարզաբանի՝ ի՞նչ հանգամանքներում են զոհվել մեր տղաները, ովքե՞ր են մեղավորները․ լարված իրավիճակ ՊՆ-ի դիմաց (video)

44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները ավելի քան մեկ ժամ է՝ սպասում են Պաշտպանության նախարարության շենքի առջեւ՝ պահանջելով հանդիպում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի կամ փոխնախարար Արման Սարգսյանի հետ: Պատերազմում զոհված զինծառայող Ժորա Սահակյանի հայրը՝ Վահրիդ Սահակյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ անցած անգամ իրենց ասել են, որ նախարարը չի ընդունի իրենց, քանի որ ժամանակ չունի: «Պապիկյանը պարտավոր է մեզ ընդունել, քանի որ մենք այս երկրի համար զոհել ենք մեր ամենաթանկը: Մենք որքան պետք է՝ սպասելու ենք: Պապիկյանն ու Սարգսյանը պետք է պատասխան տան՝ ո՞ւմ հրամանով է Մարտակերտի 5-րդ պաշտպանականը տեղափոխվել Մարտունի 2»,- ասաց զոհված զինծառայողի հայրը:

Վահրիդ Սահակյանը նշեց, որ իրենք պահանջում են նաեւ հանդիպում գումարտակի հրամանատար Պավլիկ Քյարամյանի հետ, որին մեղադրում են իրենց որդիների զոհվելու մեջ. «Պավլիկ Քյարամյանը պետք է պարզաբանի՝ ի՞նչ հանգամանքներում են զոհվել մեր տղաները, ովքե՞ր են մեղավորները, ինչո՞ւ հետնահանջի հրաման չի տրվել, ո՞ւմ հրամանով է գումարտակը 5-րդ պաշտպանականից տեղափոխվել 2-րդ պաշտպանական եւ այլն»,- ասաց նա: Ծնողները ասացին, որ իրենք կհեռանան այստեղից, երբ ստանան իրենց հարցերի պատասխանները: «Մեզ այստեղից հանգստացնում, ուղարկում են տները: Բայց մենք մինչեւ օրս ոչ մի պատասխան չենք ստացել»,- ասաց նա:

 

դիտվել է 256 անգամ
Լրահոս
Բերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել․ վեց մարդ զոհվել է Ադրբեջանցին որտե՞ղ է բուժօգնություն ստացել ու որտեղ է հիմա գտնվում Ռուբիոն և Բայրամովը անդրադարձել են Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Լույս չի լինի Ազգերի լիգա․ Չեռնոգորիա - Հայաստան․ մեկնարկային կազմեր Միրզոյանը Փեզեշքիանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքը Իրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքում Հրշեջ-փրկարարները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմին Մայր Աթոռ․ Եկեղեցու գույքի պահպանությունը պետության և Եկեղեցու համատեղ պատասխանատվությունն է Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը այցելել է Արամ Ա կաթողիկոսին Պետության բացառիկ լիազորությունը փոխանցվում է ինչ-որ մասնավոր ընկերությունների․ փաստաբան Մեկ ամսից ավելի է՝ 30-ից ավելի հայ վարորդներ իրենց բեռնատարներով մատնվել են բախտի քմահաճույքին Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել է Հոխորտանքներ Ադրբեջանից․ «Պատմական ադրբեջանական հողեր են, վերադարձի օրը մոտ է» ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրություններում հավատարմագրել է «Ազատ քվե» դիտորդական առաքելությանը «Ղարաբաղը ծախեց, 5000 երեխու կոտորեց, 15-ին` վառեց․ Փաշինյանի նման դավաճան էլ չկա» (video) Տիգրան Ավինյա՛ն, արի այստեղ ու պատասխան տուր․ խայտառակ վիճակ․ մարդիկ չեն կարողանում ավտոբուս նստել (video) Ցույցեր Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսարանի առջև Հայաստանի համար կարևոր երկու ճանապարհ փակվում է․ ու՞մ եք ձեռք առնում․ Հենրիխ Դանիելյան(video) Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը 3 բարդ վիրահատություն է սպասվում․ քույրը մանրամասներ է հայտնել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am