Ինձ գաղտնալսելու հարցում Հայաստանի ենթադրյալ ներգրավվածությունը հեքիաթ է. Նիկոս Անդրուլակիս

Հունաստանում թափ է հավաքում ընդդիմադիր Սոցիալիստական կուսակցության (ՊԱՍՕԿ) առաջնորդ, եվրապատգամավոր Նիկոս Անդրուլակիսի հեռախոսի գաղտնալսման սկանդալը, որի կիզակետում երկրի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսն է: Նախօրեին Միցոտակիսը, մեկնաբանելով սկանդալը, ասել էր, որ ինքը գատնալսման մասին տեղյակ չի եղել, և եթե տեղյակ լիներ, թույլ չէր տա նման բան:

Ինչպես գրում է greekcitytimes.com-ը, Անդրուլակիսն ասել է, որ Predator (Գիշատիչ») լրտեսական ծրագիրն օգտագործվել է իր հեռախոսը գաղտնալսելու համար, մինչդեռ ընդամենը մի քանի օր առաջ ինքը հայտնվել է Հունաստանի Ազգային հետախուզական ծառայության վերահսկողության տակ:

«Մենք տեղյակ չէինք լինի այս մութ պատմության մասին, եթե չլիներ Եվրախորհրդարանի պաշտոնական զեկույցը», – ասել է քաղաքական գործիչը։

Իր հայտարարություններում Ազգային հետախուզական ծառայությունն օրինականորեն հաստատված գաղտնալսման վերաբերյալ շահագրգռվածությունը վերագրել է Հայաստանի և Ուկրաինայի խնդրանքներին, ինչը, սակայն, երկու երկրներն էլ մերժել են Աթենքում իրենց դեսպանատների միջոցով:

«Ինձ գաղտնալսելու հարցում Հայաստանի և Ուկրաինայի ենթադրյալ ներգրավվածության մասին հեքիաթներն այդ երկրների դեսպանատները հերքել են ձեզ (նկատի ունի Միցոտակիսին) համար ամենապաշտոնական և նվաստացուցիչ ձևով»,- ընդգծել է եվրապատգամավորը՝ դիմելով Միցոտակիսին։

Անդրուլակիսը կոչ է արել Հունաստանի վարչապետին անհապաղ հայտարարվել իրեն գաղտնալսելու պատճառը։ Նա հավելել է, որ չի ընդունի որևէ կոծկում և թույլ չի տա, որ Միցոտակիսը «փոքրացնի այս պատմության նշանակությունը:

«Սա անձնական հարց չէ, այլ ժողովրդավարության խնդիր է։ Ես շարունակելու եմ պայքարը, որպեսզի արդարադատության համակարգը, Հունաստանի խորհրդարանը և եվրոպական կառույցները ի հայտ բերեն ամբողջ ճշմարտությունը»,- ասել է հույն քաղաքական գործիչը։

Հիշեցնենք, որ Հունաստանում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը կտրականապես հերքել է Հունաստանի ընդդիմադիր ՊԱՍՕԿ կուսակցության նախագահ, եվրապատգամավոր Նիկոս Անդրուլակիսի հեռախոսազրույցների գաղտնալսման գործով Երևանի որևէ ներգրավվածությունը:
Սկանդալի կապակցությամբ Հունաստանի հետախուզական ծառայության պետՊանայոտիս Կոնտոլեոնը ու վարչապետի գլխավոր քարտուղար (կառավարության աշխատակազմի ղեկավար) Գրիգորիս Դիմիտրիադիսը պաշտոնաթող են եղել:

Հունական կառավարամետ թերթերը հայտնել են, որ գաղտնալսումն իրականացվել է Հայաստանի և Ուկրաինայի հատուկ ծառայությունների պահանջով։

«Դա անամոթ սուտ է։ Հայաստանը երբեք որևէ կառավարության չի խնդրել գաղտնալսել որևէ մեկի հեռախոսները»,- հայտնել է Հայաստանի դեսպան Մկրտչյանը politispress.gr լրատվական հարթակին։

Հունաստանի գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը կոչ է արել երկրի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսին հրաժարական տալ՝ կապված այս սկանդալի հետ:

tert.am

դիտվել է 479 անգամ
Լրահոս
Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ» Արայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններից Սեպտեմբերի 21-ին Երևանում մի շարք ավտոբուսային երթուղիների շարժը կփոխվի Գողություն՝ Երևանում․ երիտասարդից սպորտային հնարքի ժամանակ գողացել են ոսկյա շղթան ու խաչը Վաղ թե ուշ սեպտեմբերի 19-ը Հայաստանում պետականորեն ճանաչվելու է որպես հիշատակի օր Սպասում են Թրամփի արձագանքին Արտակարգ իրավիճակ Քոբայր վանական համալիրի մոտակայքում Արագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորը Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայող Ռուսաստանը և Ուկրաինան քաղաքացիական անձանց են փոխանակել Արցախցիներն իրենց տներում ապրելու լիակատար իրավունք ունեն․ Նարեկ Կարապետյան Հորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները ՀՀ Անկախության 35-րդ տարեդարձին նվիրված «Անկախության սիմֆոնիան» կհնչի Գյումրու Թատերական հրապարակում Փաշինյանի աջակիցներ, կիսո՞ւմ եք ձեր կուռքի կարծիքը, որ Ալիևն արժանի է «շնորհակալության»․ Աբովյան Չեմպիոնական գոտին բերում եմ Հայաստան. Արսեն Հարությունյանը գրառում է կատարել հաղթական գոտամարտից հետ Արցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի հայկական պատմությունը․ «Ուժեղ Հայաստան» Ուկրաինան հայտնել է ռուսական հարվածներից զոհի և վիրավորների, ՌԴ-ն՝ ուկրաինական 328 ԱԹՍ խոցելու մասին ԱՄՆ-ն հաստատել է Ուկրաինային 2,7 միլիարդ դոլար արժողությամբ սպառազինության վաճառքը Ավազով բարձված «HOWO» բեռնատարը Ռանչպար գյուղի կամրջի վրա ասֆալտի փլուզման հետևանքով կողաշրջվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am