Տարբեր գաղտնի խոսակցությունների ազդեցության տակ էին Փաշինյանի այդ օրվա հայտարարությունները

Հինգշաբթի օրը Կառավարության նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծավալուն ելույթով հանդես եկավ՝ պայմանավորված վերջին օրերին Լեռնային Ղարաբաղում, մասնավորապես՝ Բերձորի (Լաչին) միջանցքի շուրջ իրավիճակով։ Ելույթի ավարտին խոսեց այն մասին, որ Հայաստանը պարտավորվել է Ադրբեջանի արևմտյան շրջանի և Նախիջևանի կապն ապահովել։ Եվ հաստատեց այս պարտավորությունը՝ ընդգծելով, որ Հայաստանն ամեն օր էլ պատրաստ է, այդ Ադրբեջանն է, որ չի օգտվում Հայաստանի ընձեռած հնարավորություններից։ Ըստ վարչապետի՝ Ադրբեջանը կարող է հատել ՀՀ սահմանը և ցանկացած օր, ցանկացած ճանապարհով կարող է ուղեւորվել Նախիջևան։

Հրապարակը զրուցել է ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի հետ:

- Պարոն Ավետիսյան, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե Ադրբեջանը կարող է հատել ՀՀ սահմանը և գնալ Նախիջևան: Գաղտնիք չէ, որ Հայաստանն ու Ադրբեջանը չունեն դիվանագիտական հարաբերություններ: Այժմ, Ադրբեջանին ճանապարհ տրամադրելու հարցն ինչպե՞ս պետք է լուծվի:

- Ամենակարևոր հարցերում այս իշխանություններն անկարող են խորամուխ լինել, նրանք պարզապես ի վիճակի չեն գիտակցել հարցի լրջությունը: Անտարբերությունն այսօրվա կառավարությանը շատ բնորոշ է: Սա նորություն չէ: Մի բան ասում են, հետո էլ՝ ինչ կլինի, կլինի, իրենց համար դա էական չէ: Եթե նրանք մի փոքր խորամուխ լինեին, հանգամանքները փորձեին տարբեր կողմերից դիտարկել, ապա մենք այս վիճակում չէինք լինի: Հայաստանն այսօր որդի գլխի նման է: Փաստորեն այն թեզը, թե Հայաստանի սուբյեկտայնությունը նվազում է և մենք միջազգային հարաբերություններում սուբյեկտից վերածվում ենք օբյեկտի, արդեն իրողություն է: Այս իշխանությունները միայն իրենց սեփական կաշին փրկելու մասին են մտածում: Շարժվում են միայն իրենց իշխանության կյանքը երկարացնելու մոլուցքով: Մնացածն իրենց համար կարևոր չէ:

- Այստեղ կա՞ անվտանգության խնդիր: Վարչապետը հայտարարում է, թե թշնամի պետությունից կարող են Հայաստան ազատ ելումուտ անել, սակայն չի մանրամասնում, թե ինչպես:

- Դուք որպես լրագրող ավելի շատ եք խորամուխ լինում, մտահոգվում այդ հարցերում, քան օրվա իշխանությունները: Մարդկանց ցույց տալու համար մի բան էր պետք ասել՝ ասացին: Մեծ հաշվով, թե ինչ հետևանքներ կունենա այդ ամենն, իրենց համար կարևոր չէ: Քննարկումների և տարբեր գաղտնի խոսակցությունների ազդեցության տակ էին Նիկոլ Փաշինյանի այդ օրվա հայտարարությունները, սակայն առանց բազմակողմանի գնահատման նման հայտարարությունները կարող են լուրջ վնասներ հասցնել մեր ազգային շահերին:

- Ստացվում է, որ Փաշինյանի հայտարարություններին Դուք այնքան էլ լուրջ չեք վերաբերվում:

- Լուրջ վերաբերվում ենք այնքանով, որ նա խոսում է Հայաստանի Հանրապետության անունից: Կան մի շարք անորոշություններ, որոնց մասին մենք ոչ մեկս պատկերացում չունենք անգամ: Մենք տեսնում ենք միայն այսբերգի գագաթը: Իրենք գուցե շատ բան գիտեն, շատ պայմանավորվածություններ ունեն գաղտնի և այլն: Մենք էլ մի օր կարթնանանք ու անակնկալի կգանք: Ես հիմա չգիտեմ, թե օրվա իշխանություններն ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերել և ինչ ընթացք կարող է այն ունենալ, սակայն մի բան գիտեմ առավել քան հստակ` պետք չէ այդտեղ փնտրել Հայաստանի շահը….

դիտվել է 519 անգամ
Լրահոս
Ռուսական լրատվամիջոցը անդրադարձել է Փաշինյանի հայտարարությանը Մենք բանակցություններ ենք վարել Լևոն Տեր-Պետրոսյանի հետ. Սամվել Կարապետյան Չե՞ք ամաչում ստանալ Խաղաղության մրցանակ․ Ռուբեն Վարդանյանը Բաքվից դիմում է Փաշինյանին Գերիների մասով կոնկրետ պատասխան տվե՛ք՝ Բաքվին ո՞նց եք դիմելու․ հարց ՄԻՊ–ին (video) Շալվարը տալու եմ Նիկոլին նվեր․ Սամվել Կարապետյան (video) Ավինյան, ինձ մի հատ յոգուրտ նկարի վրա շփելու համար 5 տարվա մեղադրանք են առաջադրել. Մանուկյան (video) Նիկոլը թոշակառուներից 30 անգամ շատ փող է ստանում (video) Նիկոլի սրիկայություն էր․ Սամվել Կարապետյանը՝ Զելենսկու Հայաստան այցի մասին (video) Նիկոլի սրիկայություն էր․ Սամվել Կարապետյանը՝ Զելենսկու Հայաստան այցի մասին (video) Մակրոնը եկավ, «զասոս» դրեց Նիկոլին ու գնաց․ Սամվել Կարապետյանը հեգնեց (video) Չես մարսելու. Սամվել Կարապետյանը՝ Նիկոլ Փաշինյանին (video) Թուրքիայի արածը չեմ թողնելու ուրանան․ Սամվել Կարապետյանը՝ Թուրքիայի հետ հարաբերությունների մասին (video) Ձեր անունն էլ տամ՝ 5 րոպեից կհայտնվեք КГБ-ի պադվալում. Սամվել Կարապետյանի պատասխանը՝ լրագրողին (video) Ինչու՞ Պուտինի հետ հանդիպումից հետո Փաշինյանը խոսեց ձեզ ունեզրկելու մասին. հարց՝ Սամվել Կարապետյանին (video) Գաղտնիք ասեմ՝ Նիկոլն արդեն 8 տարի է բոմժի կարգավիճակով է. Սամվել Կարապետյան (video) Սամվել Կարապետյանի արձագանքը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի անհանգստությանը (video) Լեհաստանը մտադիր է զորավարժություններ անցկացնել Հայաստանի հետ Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ջրատարում․ փրկարարները դուրս են բերել Ո՞վ է պատմության մեջ մենակ մնալու սեփական ազգին կազինոյի «նստեցնելու» անփառունակ գործով․ Կարապետյան Կառավարությունը 1,8 միլիոն դոլար է հատկացրել Անիմաստ բաներ մի ասեք․ ընտրություններից հետո ես եմ լինելու վարչապետ. Սամվել Կարապետյան (video) Իսրայելը թիրախավորել է Բեյրութի հարավային արվարձանները Լարված իրավիճակ Վեդու քննչականում․ «ո՞ւր են աղջիկներ», «հենց հիմա ոստիկանություն եմ կանչում» (video) «Պոլիտրավմա» ախտորոշմամբ ԲԿ տեղափոխված 11-ամյա տղայի առողջական վիճակը գնահատվել է ծանր Քուրդիստանի «հետքը»՝ «Հանրապետության» ցուցակում. ով է Ռոման Մուրադյանը. «Փաստ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am