Հիմա ով հանձնում է Աղավնոն ու Բերձորը, այն էլ հանձնել է Հադրութը եւ Շուշին․Լեւոն Հայրյան (video)

Արցախում տիրող իրավիճակն ապացուցում է, որ Արցախը պետք է հայաթափվի: Այս մասին այսօր՝ օգոստոսի 8-ին, ասաց ԱՄՆ դեսպանատան մոտ բողոքի ակցիա իրականացնող «Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ Լեւոն Հայրյանը:

Նրա խոսքով՝ իրենք դիմում են Մինսկի խմբի համանախագահող պետություններին, որպեսզի նրանք կատարեն այն պարտավորությունները, որոնք ստանձնել են: Հայրյանը հավելեց, որ 1994 թվականի պատերազմը կանգնեցվեց Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի միջնորդությամբ, պատերազմի դադարից հետո Մինսկի խմբի համանախագահող երեք պետությունները ասել են, որ Արցախի հարցը պատերազմական լուծում չունի, սակայն 2020 թվականի պատերազմը այլ բան ցույց տվեց:

Լեւոն Հայրյանը ընդգծեց, որ Հայաստանի իշխանությունները պատերազմից հետո անընդհատ մեղադրանքներ են հնչեցնում միմյանց հասցեին, թե ո՞վ է մեղավոր Հադրութի եւ Շուշի հանձման համար:

«Ով հիմա հանձնում է Աղավնոն, Բերձորը, այն էլ հանձնել է Հադրութը եւ Շուշին: Պարզապես պատերազմը հնարավորություն տվեց ծածկադմփոց անել, իսկ հիմա պատերազմ չկա, չեն կարողանում ծածկադմփոց անել: Պարզապես հիմա նրանց չինովնիկներից մեկը՝ Հայկ Խանումյան անունով, գնացել է Աղավնո եւ Բերձոր եւ ասել է, որ ժողովուրդը դուրս գա տներից: Մարդկանց մեծ մասը ցանկացել է դուրս գալուց առաջ այրել իրենց տները, բայց այդ չինովնիկը ասել է՝ չհամարձակվեք այրել, եթե այրեք փոխհատուցում չենք տա»,- ասաց նա:

Երեւանում գտնվող արցախցիների վրդովվեցրել է այն, որ Արցախի Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը կոչ է արել միջազգային կառույցներին չօգնել Երեւանում ապաստանած Արցախցիներին այնքան ժամանակ, մինչեւ նրանք չվերադառնան Արցախ:

«Սա ասում են նրանք, ովքեր պետական քաղաքականությամբ մանր-մանր հայաթափում են Արցախը: Ու՞ր է Ղարաբաղը, քարտեզի վրա ցույց տվեք տեսնեմ, ու՞ր է այն: Հենց Ղարաբաղում ազատագրական պայքար սկսի մեզ չեք տեսնի, մեր պայքարը մենք կշարունակենք այնտեղ»,- ասաց նա:

Լեւոն Հայրյանը ներկայացրեց այն պահանջները, որով իրենք եկել են ԱՄՆ դեսպանատան մոտ:

«Մեր պահանջը այն է, որ վերականգնեն Արցախի Հանրապետության 1994 թվականի սահմանները, նոր դրանից հետո բանակցային ճանապարհով հարցերը լուծեն: ԱՄՆ-ին ուղղված նամակում նախ մենք անդրադարձել ենք ամենակարեւոր փաստին: Մենք գրել ենք, որ Արցախում կատարվում են անմարդկային անարդարություններ եւ Ամերիկան որպես ժողովրդավարության դրոշակակաիր իրավունք չունի անտարբեր լինել: Մենք ԱՄՆ-ի շնորհակալություն ենք հայտնել այս տարիներին Հայաստանին օգնելու համար: Ես խոսել եմ նաեւ փախստականների մասին: Հիմա փախստականների վիճակն անմխիթար է»,- ասաց Լեւոն Հայրյանը:

դիտվել է 385 անգամ
Լրահոս
Ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջը դեռ 3 վիրահատություն է սպասվում․ պայքարում են, որ ոտքը փրկեն Իսրայելում 9-ամյա հայ տղայի վրա հարձակված հրեա ծայրահեղականին դատարանն ազատ է արձակել 66-ամյա վարորդը «DAF» մակնիշի բեռնատարով Շերամի փողոցում վրաերթի է ենթարկել 2 կին հետիոտնի Բարձր ենք գնահատում ազգային փոքրամասնությունների ներդրումը ՀՀ անվտանգության ամրապնդման գործում Կաշպիրովսկու ընտանիքը գաղտնի է պահում Հայաստանի Մ-20 հավաքականը հետխաղյա 11-մետրանոցներով հաղթեց Ռուսաստանին Ինչո՞ւ է ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացումը հետաձգվել 2029 թվականը 2026 թվականի կարգախոսը․ «Աշխարհին նայի՛ր նրանց աչքերով» «Կրկնակի պղծություն». Մելիքյանը՝ Եկեղեցու դեմ «քննիչ հանձնաժողով» ստեղծելու «ՔՊ»-ի որոշման մասին Խոստացան աջակցություն, թողեցին լրացուցիչ բեռ․ սա խաբեություն է ավելի քան 130,000 քաղաքացու հանդեպ․ տնտեսագետ Հասրաթյան․ Վտանգավոր է, երբ պետական գործիչը «սիրահարվում է» իր հորինած պատմական առաքելությանը «Ազատ արձակեք Ադրբեջանում պահվող հայ բանտարկյալներին». 25 քաղաքական գործիչների կոչը Մենք շնչում ենք ոչ միայն մեր կողքին արտանետվածը Էլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում Ինտերը հաղթեց Լումեցանեին, Մխիթարյանը դարձավ հաղթական գոլի հեղինակ Չկա մի թեզ, որը հանուն իրենց իշխանությունը պահելու նրանք չեն մերժում․ Շարմազանով Ավտովթար Կոտայքի մարզում․ կա վիրավոր «Բաքուն մեծացնում է քաղաքական ճնշումը»․ Սուրեն Սուրենյանց «Երբ մեդիան փաստերի փոխարեն դիրքորոշումներ է սպասարկում, վտանգվում է ժողովրդավարությունը»․ Ամստերդամ «Խաչը՝ որպես սիրո նշան, զանգերը՝ որպես աղոթքի կանչ». Տեր Ռուբեն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am