Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժը պատրաստվում է «Արդարության համաժողով» կազմակերպել

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր քեմալական  Հանրապետական ժողովրդական կուսակցությունը (CHP) պատրաստվում է օգոստոսի  26-30-ը  «Արդարության համաժողով» կազմակերպել: Այս մասին հայտնում է թուրքական demokrathaber.org-ը: CHP նախագահի տեղակալ, կուսակցության խոսնակ Բուլենթ Թեզջանն անդրադարձել է «Ջումհուրիեթ» թերթի լրագրողների անարդար ձերբակալություններին և նրանց նկատմամբ կայացված դատական վճիռներին: «Ջումհուրիեթ» թերթի 11 աշխատակիցներ ձերբակալվել են Քրդական բանվորական կուսակցության (PKK)  հետ համագործակցելու մեղադրանքով դատարանը պայմանական ազատ է արձակել նրանցից 7-ին: Այս գործով դատական նիստերը սկսվել են նախորդ երկուշաբթի: Միևնույն մեղադրանքով ձերբակալվել են թերթի 11 աշխատակից, իսկ վեցի հանդեպ որպես խափանման միջոց կիրառվել է ստորագրությունը չհեռանալու մասին: Թերթի ևս երկու աշխատակից, այդ թվում՝ գլխավոր խմբագիր Ջան Դյունդարը հետախուզման մեջ են: Թեզջանը հայտարարել է նաև, որ պետք է հասնել նրան, որ ազատ արձակվեն բոլորը, քանի որ այդ ձերբակալություններն ու վճիռներն անօրինական են: «Արդարության երթի անցկացումից հետո, բնակչության տարբեր հատվածների կողմից շատ կարևոր կոչեր են հնչել: Բնակչության բոլոր հատվածները պահանջել են կազմակերպել մի համաժողով, որի ժամանակ կքննարկվեն երկրում արդարության վերաբեյալ տարբեր հարցեր: Անհրաժեշտ է մի համաժողով, որտեղ կքննարկվեն երկրի կյանքում առկա բոլոր անարդարությունները»,- կուսակցության գլխավոր գրասենյակում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Թեզջանը:  

դիտվել է 6 անգամ
Լրահոս
Ցիկլոն է մոտենում, 5 օր կմնա, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ Սուրենյան 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am