Իսկական պատուհաս հայաստանցիների համար

Չի բացառվում, որ առաջիկայում ԵԱՏՄ անդամ պետությունները քննարկեն միասնական հաշվարկային միավորի ստեղծման հնարավորությունը, օրերս այս մասին գրեց մոսկովյան "Известия" պարբերականը` հատուկ ընդգծելով, որ խոսքը Եվրասիական միության անդամ պետությունների միասնական արտարժույթ ստեղծելու մասին չէ: «Զարգացման եվրասիական բանկը Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կենտրոնական բանկերին առաջարկել է տարածաշրջանային հաշվարկային միավոր ստեղծել` 1979-1998թթ. Եվրոպայում գոյություն ունեցած էքյուի օրինակով: Առայժմ այս գաղափարի հիմնական ջատագովը Ղազախստանն է», - գրում է "Известия"-ն: Գաղափարի հեղինակների համոզմամբ՝ նոր հաշվարկային միավորը կարող է կիրառվել ԵԱՏՄ անդամ երկրների կառավարությունների ու բանկերի միջև իրականացվող անկանխիկ ֆինանսական գործողությունների ընթացքում: Դատելով մոսկովյան պարբերականի հրապարակումից` միասնական եվրասիական ֆինանսական մեխանիզմների ստեղծմանը դեմ չեն նաև ԵԱՏՄ ղեկավար կառույցներում աշխատող Հայաստանի ներկայացուցիչները: "Известия"-ն մասնավորաբար մեջբերել էր Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ֆինանսական քաղաքականության դեպարտամենտի ղեկավար Տիգրան Դավթյանի խոսքերը: «Հեռանկարում եվրասիական հաշվարկային միավորի ստեղծումը կարող է հանգեցնել ազգային տարադրամների չափաբաժնի ավելացմանը փոխադարձ առևտրի ընթացքում, ինչպես նաև հնարավորություն կստեղծի առավել արդյունավետորեն ղեկավարել արտարժութային հոսքերը», - նշել է Տիգրան Դավթյանը, որը նախկինում աշխատել է Հայաստանի կենտրոնական բանկում` որպես Կենտրոնական դեպոզիտարիայի ղեկավար, իսկ 2008-2016 թվականներին հանդիսացել է «Կոնվերս» բանկի ղեկավարներից մեկը: Ռուսաստանցի փորձագետների մի մասի պնդմամբ, սակայն, Եվրասիական տնտեսական միության հաշվարկային միավորի ստեղծումը պետք է դառնա ֆինանսական շուկաների միավորման առաջին փուլը: «Տարածաշրջանային հաշվարկային միավորի զարգացումը իրական իմաստ կունենա միայն մի դեպքում` եթե հետագայում այս մեխանիզմին մասնակցող պետությունները սկսեն շարժվել դեպի արտարժութային միության ստեղծումը», - "Известия"-ի հետ զրույցում նշել է Մոսկվայում գործող АКРА հետազոտական խմբի փորձագետ Դմիտրի Կուլիկովը: "Известия"-ն, ի դեպ, նշում է, որ Եվրասիական տնտեսական միության միասնական հաշվարկային միավորի ստեղծման գաղափարին Ռուսաստանի իշխանությունները վերաբերվում են առանց մեծ ոգևորության: «Ռուսաստանի կենտրոնական բանկում կարծում են, որ տարածաշրջանային արտարժույթի դեր պետք է կատարի ռուբլին, և նորը հորինելու կարիք չկա», - թերթին է փոխանցել Եվրասիական տնտեսական հանձնաժողովին մոտ կանգնած աղբյուրը, որը, սակայն, չի ցանկացել հրապարակել իր ինքնությունը: «Դրա հետ մեկտեղ, Ռուսաստանի կենտրոնական բանկում ազնվորեն խոստովանում են, որ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ռուբլով առևտուրը իրականացվում է բացառապես Ռուսաստանի հետ երկկողմ գործարքների ժամանակ: Միության անդամ մյուս պետությունները միմյանց հետ առևտուրն իրականացնում են դոլարով», - գրում է "Известия"-ն: Անկախ այս գաղափարի կյանքի կոչման հնարավորությունից, կգործարկվի՞ նման գաղափար, թե ոչ, նույնիսկ այն պայմաններում, երբ ԵԱՏՄ անդամ երկրների միասնական արտարժույթ ստեղծելու վերաբերյալ խոսակցությունները հերքվում են, ԵԱՏՄ-ի հետ կապված մեկ հարցադրում: Ի՞նչ է շահել և շահում Հայաստանն այս կառույցում: Դեռ քանի տարի են ՀՀ իշխանությունները բացատրելու, որ տնտեսական ոչ բարվոք իրավիճակի պատճառով է, որ Հայաստանը նշանակալի արդյունքներ չի տեսնում: Այս «ճաշը» երկար չի լինի մատուցել հասարակությանը, առավելևս, երբ հասարակությունն ինքն է տեսնում ԵԱՏՄ-ին անդամակցելու հետևանքները: Հուլիսի 1-ից ուժի մեջ են մտել Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի կողմից հաստատված նոր պահանջները, ըստ որոնց՝ Եվրասիական տնտեսական միության տարածք առանց մաքսազերծման կարելի է ներմուծել միայն մինչև 5 կգ կարանտինային հսկողության ենթակա բուսասանիտարական արտադրանք։ Դրանց մեջ մտնում են գրեթե բոլոր տեսակի միրգն ու բանջարեղենը: Այս որոշումը արդեն հարուցել է մարդկանց, առևտրականների դժգոհությունը: Նախօրեին Բագրատաշենի անցակետի մոտ գյուղի բնակիչները փակել են ճանապարհը և պահանջել են չեղարկել այդ որոշումը: Այս նոր որոշումը աբսուրդ է նաև համայնքի ղեկավար Արայիկ Պարանյանի համարը, որը «1in.am»-ի հետ զրույցում նշել է, որ գյուղացիներին մեղադրել չի կարելի, քանի որ դա իրենց ապրուստի հիմնական միջոցն էր: «Մինչ այս 50 կիլոգրամ էր թույլատրվում ապրանք բերել առանց մաքսազերծման: Մարդիկ գնում և ամեն օր գնում էին 50 կիլոգրամ, բերում, վաճառում էին ու իրենց օրվա ապրուստի խնդիրը լուծում էին: Բայց հիմա դարձրել են 5 կիլոգրամ, և գրեթե անհնար է ինչ-որ բան բերել վաճառել առանց մաքսազերծման: Գյուղացիները պատմեցին, որ 10 կիլոգրամանոց ձմերուկը մաքսակետում կիսել են, որ անցկացնի: Սա աբսուրդ է: Չգիտեմ՝ հարցը ոնց պետք է լուծվի: Բայց գյուղացիները մեղք են: Մարդիկ միայն սրանով են կարողանում փող աշխատել»,- ասել է Պարանյանը: Վերջերս ՀՀԿ խոսնակ էդուարդ Շարմազանովը թվարկում էր ԵԱՏՄ-ին անդամագրվելուց հետո Հայաստանի «ստացած օգուտները»: Այս նոր սահմանափակումներն էլ ե՞ն հայաստանցիների շահերից բխում: Փաստացի սահմանամերձ գյուղերի բնակիչներին ուղղակի սովի են մատնում: Սա դեռ ամենը չէ: 2020 թվականից սահմանափակումների հերթական ցանկն է մտնելու ուժի մեջ: Կան տեղեկություններ, որ առաջիկա տարիներին միության անդամ չհանդիսացող երկրներից Հայաստան ներկրվող միսը կթանկանա 40-80 տոկոսով: Մոտ 20 տոկոսով կթանկանա բրինձը, 5-8 տոկոսով կթանկանան ներմուծվող մանկական սնունդը, բուսական յուղերը, մարգարինը, լվացքի փոշիները, օճառները, լվացող այլ միջոցները, դեղորայքը, պարարտանյութերը և սերմնացուն: Բացի այդ, լրացուցիչ մաքսային բեռ կավելանա նաև այլ երկրներից մեքենաներ ձեռք բերելիս: Ներկայումս Հայաստանում մեքենաների համար մաքսատուրքը 10 տոկոս է, սակայն 2020 թվականից ուժի մեջ կմտնեն մեքենաների ԵԱՏՄ մաքսատուրքերը, որոնք սկսվում են 25 տոկոսից: Ինչպես տեսնում ենք, ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունն ուղղակի պատուհաս է դառնում Հայաստանի բնակիչների համար: Ու սա դեռ սկիզբն է, բոլոր «բարիքները» դեռ առջևում են: Թամար Բագրատունի

դիտվել է 85 անգամ
Լրահոս
Փաշինյանի վրա ծանր է նստելու ԵԱՏՄ նիստին մասնակցելը․ ինչ է սպասվում (video) «Վրեքներովդ անցնելու են, չեք հասցնելու օֆ էլ անեք, դուք չգիտեք՝ ինչ է սպասվում». Սեյրան Չիլինգարյան (video) Սեդա Սաֆարյանը չի՛ կարող մասնակցել վաղվա նիստին. Արամ Վարդևանյան (video) #ՈՒՂԻՂ․ «Նիկո՛լ, ստո՛պ․․․ սովածների բունտ է հասունանում»․ հոգեբան Կարինե Նալչաջյան (video) Արամ Վարդևանյանը խայտառակ փաստեր բերեց գաղտնալսումների վերաբերյալ (video) Միքայել Սրբազանի կարևոր խոսքը դատարանում (video) Վերաքննիչ քրեական դատարանում տեղի ունեցավ Միքայել Սրբազանի վերաբերյալ վերջին դատական նիստը Փաշինյանը՝ Ծառուկյանին կուլակաթափ անելու մասին (video) Դուք ձեր ո՞ր ասածին եք հավատում. լեզվակռիվ Փաշինյանի և լրագրողի միջև (video) Փաշինյանն էլի իր կրքերից խոսեց (video) «Ու՞մ է վրա է քշում Փաշինյանը»․ ԵԱՏՄ–ն պետք է ուղիղ կամ նամյոկով ասի՝ կա՞, թե՞ չկա (video) Ծիրանը, լոլիկը թանկացել են, ելակը անսովոր բարձր գին ունի, սա ի՞նչ ա. Փաշինյանը՝ Պապոյանին (video) #ՀԻՄԱ․ «Ռուսաստանը դանդաղ, բայց սարսափելի որոշում է կայացնելու. պատերազմի վտանգ կա». Վիգեն Հակոբյան (video) Նիկոլ Փաշինյանի խայտառակ պատասխանն ու նոր սպառնալիքը՝ պատերազմի վերաբերյալ հարցին (video) Վերաքննիչ քրեական դատարանում տեղի ունեցավ Միքայել Սրբազանի վերաբերյալ վերջին դատական նիստը Երևանում բախվել են թիվ 15 ավտոբուսը, «Hyundai»-ն և մոտոցիկլը․ մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց Կրթությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սոցիալական ներդրումների առաջնահերթ ուղղություններից է Գազամատակարարման դադարեցումներ կլինեն Կարեն Սիմոնյանի տանը խուզարկություններ են՝ ընտրակաշառքի գործով․ ՀԿԿ-ն մանրամասնում է Վարդաշենի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. տարհանվել է 12 քաղաքացի Գործ ունենք իշխող ռեժիմի հերթական ավանտյուրայի հետ, որն ուղղված է ոչ միայն անձամբ Աշոտյանի, այլև ողջ Հանրապետական կուսակցության դեմ. Արմեն Հովասափյան Երևանում և Արմավիրի մարզում ուժեղ քամուց ծառեր են տապալվել ու տանիքներ վնասվել. ՆԳՆ Ուկրաինայի հարցում Եվրոպայի և ԱՄՆ-ի դիրքորոշումները մոտեցել են. Մակրոն ԱՄՆ-ը պատրաստ է օգնել Վենեսուելային Արցախի դրոշի համար հազարավոր տղերք են զոհվել, ո՞վ ա ուղեղդ լցրել ,որ...Մանուկյանը՝ Արման Ծառուկյանին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am