Անմեղ մարդուն բռնել գցել եք կամեռը, մի հատ էլ ուզում եք օգոստոսի 28-ին նշանակել. Սամվել Բաբայան
Այսօր՝ հուլիսի 31-ին, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկած՝ Սամվել Բաբայանի և մյուսների գործով դատական առաջին նիստն հետաձգվեց: Այն կարճ ժամանակ անց հետաձգվեց, պատճառն էլ այն էր, որ գործով ամբաստանյալ Արմեն Պողոսյանի փաստաբանը ներկա չէր դատական նիստին։ Ի դեպ, նշենք, որ Արմեն Պողոսյանը Սամվել Բաբայանի դեմ ցուցմունք տված անձն է։ Գործը նախագահող դատավոր Արշակ Վարդանյանը գործով յոթ ամբաստանյալներից ճշտեց նրանց ինքնությունը, որից հետո ամբաստանյալներից Սանասար Գաբրիելյանի շահերի պաշտպան Կարապետ Աղաջանյանը միջնորդություն ներկայացրեց նիստը հետաձգելու վերաբերյալ՝ Վիկտորյա Կիրակոսյանի բացակա լինելու պատճառաբանությամբ։ Դատարանը որոշում կայացրեց հաջորդ դատական նիստը նշանակել օգոստոսի 28-ին: «Մեզ չեք հարցնում՝ ձեռք տալիս է, թե ոչ։ Ես ասում եմ իրականությունը, անմեղ մարդուն բռնել, գցել եք կամեռը, մի հատ էլ ուզում եք օգոստոսի 28-ին նշանակել»,- բարկացավ Բաբայանը: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 28-ին։
