Հայաստանի մշտական բնակչությունը.որքան է այն
Հայաստանի Հանրապետության մշտական բնակչության թվաքանակը 2017 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմում է 2 միլիոն 979 հազար 900 մարդ: Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով հանրապետության քաղաքներում ապրում է 1 միլիոն 898 հազար մարդ, իսկ գյուղերում՝ 1 միլիոն 81 հազար 900 մարդ: Երևանի բնակչությանը թիվը կազմում է 1 միլիոն 75 հազար 100 մարդ: Մարզերից ամենից շատը բնակվում են Արմավիրի մարզում՝ 265 հազար մարդ, Արարատի մարզում` 258 հազար մարդ, Կոտայքի մարզում` 252 հազար 600 մարդ, Շիրակի մարզում՝ 238 հազար 300 մարդ, Գեղարքունիքի մարզում` 230 հազար մարդ, Լոռու մարզում` 220 հազար մարդ: Հանրապետության ամենաքիչ բնակչություն ունեցող մարզերից են Վայոց Ձորը` 50 հազար մարդ, Տավուշը` 124 հազար 100 մարդ, Արագածոտնը`128 հազար 100 մարդ և Սյունիքը` 138 500 մարդ: Երևանի վարչական շրջաններից ամենից շատ բնակվում են Շենգավիթում` 139 հազար 600 մարդ, Մալաթիա-Սեբաստիայում` 136 հազար 900 մարդ, Նոր Նորքում` 131 հազար 200 մարդ, Էրեբունիում` 127 հազար 300 մարդ, Կենտրոնում` 125 հազար 300 մարդ, Արաբկիրում` 115 հազար մարդ և Աջափնյակում՝ 109 հազար 100 մարդ: Իսկ ամենից քիչը բնակվում են Նուբարաշենում՝ 9 հազար 800 մարդ, Նորք-Մարաշում՝ 11 հազար 800 մարդ, Դավթաշենում՝ 42 հազար 400 մարդ, Ավանում՝ 52 հազար 900 մարդ, Քանաքեռ-Զեյթունում՝ 73 հազար 800 մարդ:
