Տեղահանված արցախցիները բողոքի ակցիա են իրականացնում ՌԴ դեսպանատան դիմաց: Ակցիայի մասնակիցների ձեռքին կան պաստառներ. «Ռուսաստան, կատարիր քո պարտականությունները»:
Բողոքի ակցիայի ժամանակ «Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ Լեւոն Հայրյանը լրագրողների հետ զրույցում ընթերցեց ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին ուղղված նամակի տեքստը, որը նրանք փոխանցեցին դեսպանատանը:
«Մենք դիմում ենք ՌԴ-ին՝ պահանջելով կատարել իր պարտավորությունները, իսկ եթե դա հնարավոր չէ ապահովել, տեղեկացնել իր դաշնակցին դրա մասին եւ նպաստել կարգավորման միջազգային մեխանիզմների գործարկմանը:
Արցախի Հանրապետության Շուշիի եւ Հադրութի շրջանների բնակիչներ, որոնք արտաքսվել են 2020-ի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին»:
Լեւոն Հայրյանը նաեւ նշեց, որ եթե Ռուսաստանը Արցախում խաղաղարար գործունեություն կտարելու պարտականություն ունի, ապա պետք է կատարի իր պարտականությունները. «Մենք չենք տեսել դա: 2020-ի նոյեմբերից հետո Խծաբերդ, Հին Թաղերը հանձնվեցին, ոչ մի ռեակցիա, վերջերս Փառուխը հանձնվեց եւ այդ եռակողմ հայտարարության կողմերը ոչ մի բան չեն նում փոխելու այս իրավիճակը: Հայաստանն ինչ-որ անատամ հայտարարություններ է անում, բայց կտրուկ որեւէ քայլ չի անում»:
Փետրվարի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը
Փետրվարի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Փետրվարի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը
Փետրվարի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը