Լրագրողների աշխատանքը ապօրինաբար խոչընդոտվել է դատարանում. «Իրավունքի ուժ»

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Վահագն Մելիքյան նախագահությամբ ընթացող Դավիթ Դումիկյանի սպանության գործով ս.թ. հուլիսի 11-ին նշանակված հերթական դատական նիստի ժամանակ խոչընդոտվել է «Կենտրոն» հեռուստաընկերության լրագրողների՝ դռնբաց դատական նիստին ներկա գտնվելու և այն լուսաբանելու իրավունքը: Նկարահանող խմբին մինչ դատական նիստի մեկնարկը դահլիճից դուրս են հրավիրել դատական նիստի կարգադրիչները: Սա բացառիկ դեպք է, երբ դռնբաց դատական նիստի դահլիճից  լրագրողները հեռացվում են՝ առանց դատարանի համապատասխան որոշման: Դռնբաց դատական նիստին լրագրողների մասնակցությունը երաշխավորված է ինչպես ներպետական, այնպես էլ միջազգային օրենսդրությամբ: Քրեական դատավարության լուսաբանման խնդրին անդրադարձել է նաև Եվրոպայի Խորհրդի Նախարարների Կոմիտեն իր R (2003) 13 հանձնարարականով, որը սահմանում է, որ հասարակությունը պետք է կարողանա ստանալ տեղեկություններ դատական իշխանության գործունեության վերաբերյալ, ուստի լրագրողները պետք է կարողանանան ազատորեն լուսաբանել քրեական արդարադատության համակարգի գործունեությունը: Արձանագրում ենք, որ տեղի է ունեցել խոսքի ազատության և լրագրողների մասնագիտական գործունեության խոչընդոտում, ինչպես նաև խախտվել է դռնբաց դատական նիստի հրապարակայնության սկզբունքը: Հաշվի առնելով, որ լրագրողների՝ դռնբաց դատական նիստեր լուսաբանելու իրավունքը հաճախակի խոչընդոտվում կամ սահմանափակվում է, կոչ ենք անում դատական կարգադրիչներին՝ հարգել լրագրողների օրինական մասնագիտական գործունեություն իրականացնելու իրավունքը և զերծ մնալ ինքնագործունեությունից, բոլոր դատավորներին՝ ապահովել լրագրողների՝ դռնբաց դատական նիստը լիարժեքորեն լուսաբանելու իրավունքը, ՀՀ Արդարադատության նախարարությանը՝ նախաձեռնել բարեփոխումներ Քրեական, Քաղաքացիական և Վարչական դատավարության օրենսգրքերում՝ հստակեցնելով դռնբաց դատական նիստերի լուսանկարահանման և տեսանկարահանման իրավունքը, դրա արգելման հիմքերն ու ընթացակարգերը Լրատվամիջոցների ղեկավարներին՝ դրսևորել համերաշխություն, բարձրաձայնել այս խնդիրը իրենց թողարկումներում/հրապարակումներում և սատարել խնդրի օրենսդրական կարգավորմանը հասնելու գործին ՀՀ դատական դեպարտամենտին՝ նախաձեռնել քայլեր լրագրողների մասնագիտական օրինական գործունեությունը ապօրինաբար խոչընդոտած կարգադրիչներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:   «Իրավունքի ուժ» հասարակական կազմակերպություն

դիտվել է 40 անգամ
Լրահոս
Ցիկլոն է մոտենում, 5 օր կմնա, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ Սուրենյան 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am