«ՀՀ իշխանությունները հաշվետվողականություն չեն ապահովել հուլիսյան դեպքերից հետո»

Հայաստանի իշխանությունները չեն կարողացել ապահովել լիարժեք հաշվետվողականություն անցյալ տարի լրագրողների և հիմնականում խաղաղ ցուցարարների դեմ ոստիկանության բռնությունների վերաբերյալ: Այս մասին գրում է Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը՝ անդրադառնալով անցյալ հուլիսի դեպքերին Սարի թաղում։ «Հանրության վստահությունը ոստիկանության և արդարադատության համակարգի նկատմամբ խաթարված է, և դա վերականգնելու համար հաշվետվողականությունը չափազանց կարևոր է»,- նշում է Human Rights Watch-ի Հարավային Կովկասի տնօրեն Գիորգի Գոգիան: Հուլիսի 29-ի բողոքի ցույցի ժամանակ, որն անցկացվում էր գրավված ոստիկանական բաժանմունքի հարևանությամբ, ոստիկաններն օգտագործեցին լուսաձայնային նռնակներ՝ խաղաղ ցուցարարների ուղղությամբ՝ որոշ ցուցարարների և լրագրողների հասցնելով առաջին և երկրորդ կարգի այրվածքներ և բեկորային վնասվածքներ: Ոստիկանությունը պատշաճ կերպով չէր նախազգուշացրել և չէր փորձել կիրառել ավելի մեղմ միջոցներ ցույցը ցրելու համար: Ոստիկանները և քաղաքացիական հագուստով անհայտ անձինք, որոնք գործում էին ոստիկանների հետ միասին, հարձակվեցին ցուցարարների և որոշ լրագրողների վրա՝ հարվածներ հասցնելով և ծեծելով նրանց փայտե և երկաթե մահակներով: Human Right Watch-ը նշում է, որ իշխանություններն անմիջապես հետաքննություն սկսեցին ոստիկանության լիազորությունների չարաշահման դեպքերի առիթով, սակայն ոչ բոլորը պատասխանատվության ենթարկվեցին: Ոչ մի քրեական գործ չհարուցվեց որևէ իրավապահի նկատմամբ: Որոշ ոստիկաններ միայն ազատվեցին աշխատանքից: 2016 թվականի օգոստոսին իշխանությունները պաշտոնից ազատեցին Երևանի ոստիկանապետին «ցուցարարների և լրագրողների նկատմամբ բռնի հարձակումները կանխել չկարողանալու» համար և առնվազն 17 ոստիկաններ ստացան նկատողություն կամ ժամանակավորապես հեռացվեցին պաշտոնից: Ինչպես նաև Ոստիկանությունից մի քանի գործեր ուղարկվեցին Հատուկ քննչական ծառայություն: Ավելին՝ այստեղ

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Ցիկլոն է մոտենում, 5 օր կմնա, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ Սուրենյան 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am