Հիմա էլ Չինաստանի դեմ
Միացյալ Նահանգների վարչակազմի երկու պաշտոնյաներ Politico թերթին հայտնել են ,որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի բարձրաստիճան խորհրդականները մի շարք պատժամիջոցներ են պատրաստում Չինաստանի նկատմամբ: որոնց անունները չեն հայտնում: Նրանց տվյալներով՝ Սպիտակ տանը մշակվող միջոցները կարող են ներառել սահմանափակումներ առեւտրի բնագավառում, ինչպես նաեւ այլ տնտեսական պատժամիջոցներ: Անցյալ հանգստյան օրերին կայացած քննարկումները հուլիսի 31-ին կշարունակվեն, իսկ վերջնական որոշումը կընդունվի շաբաթվա ընթացքում: Թրամփը բազմիցս քննադատության է ենթարկել Չինաստանին ԿԺԴՀ-ի նկատմամբ նրա «անգործության» համար: Հուլիսի 29-ին նա վերստին հայտարարել է Պեկինից իր «հիասթափության» մասին: «Մեր նախկին հիմար ղեկավարները նրանց թույլ են տվել տարեկան հարյուր միլիարդավոր դոլարներ վաստակել առեւտրից: Սակայն Չինաստանի ղեկավարները ոչինչ չեն անում մեզ համար Հյուսիսային Կորեայի հետ, սոսկ ասում են: Մենք այլեւս թույլ չենք տա, որ դա շարունակվի: Չինաստանը հեշտությա՛մբ կարող է լուծել այդ խնդիրը»,- գրել է Վաշինգտոնի վարչակազմի ղեկավարն իր Twitter-ում:
