ԱԱԾ-ից արձագանքել են hayeli.am-ի ահազանգին

«Հայելի Ակումբ» Ժողաջակցության Հասարակական Կազմակերպության, «ՀԱՅԵԼԻ» լրատվական-վերլուծական գործակալության գլխավոր խմբագիր, հիմնադիր Անժելա Թովմասյանը 20.07.22թ դիմել էր ԱԱԾ, որտեղ, մասնավորապես նշել էր.

«Գունավոր հեղափոխությունից հետո ԱԱԾ և Ոստիկանության հերթական բացթողումներից մեկը համացանցի հայկական տիրույթում, մասնավորապես՝ Սոցիալական ցանցերում՝ Ֆեյսբուք, Յութուբ և այլ հարթակներում, ֆեյքային կայքերի, էջերի, խմբերի և անձնական պրոֆիլների զանգվածային ստեղծումն էր: Փաստացի դրանք զբաղված են հեղափոխական ուժերի գովազդով և զանգվածների բթեցմամբ: Նրանք հանրությանը մատուցում են հայհոյանքով, կեղծ տեղեկատվությամբ, հանրային ընդդիմադիր ուժերի, մարդկանց նկատմամբ զրպարտանքով, ատելության խոսքով, հայհոյանքով զետեղված նյութեր: Աբսուրդից ու կեղծ տեղեկատվությունից զատ բանը հասնում է մինչև սրբապղծության բառի բուն իմաստով, ինչպես օրինակ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու, զոհված զինծառայողների և այլնի մասին հերյուրանքները: Արդյունքը հայհոյանքին, ատելությանը և կեղծ տեղեկատվությանը սովոր հասարակությունն է:

Նորից թիրախում հայտնվել եմ ես և ՀԱՅԵԼԻ մամուլի Ակումբը: Իմ անձի վերաբերյալ վերջին շրջանում տարածվում են սուտ, կեղծիք, հերյուրանք և իմ հանրային բարի համբավը զրպարտող տեղեկատվություն: Մասնավորապես՝ այդ ֆեյքերը փորձում են ինձ վրա բարդել մտավորական, մեծ հայրենասեր, իմ լավ բարեկամ Արմեն Գրիգորյանի խոշտանգումն։ Մահը դատարանի դահլիճում բոլորի աչքի առաջ առնվազն ինչ-որ չափով ԱԱԾ կամ ավելի կոնկրետ՝ ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետի, կալանքի որոշում կայացնող դատավորի և քաղաքական հրահանգը իջեցնող ուժի պատասխանատվությամբ է տեղի ունեցել: Կից ներկայացնում եմ այդ նյութերից որոշները: Ցանկացած քրիստոնեա կարող է ասել, որ մահացած մարդու վերաբերյալ նման հերյուրանքներ գրելը կատարյալ սրբապղծություն է:

Ընդունեք սա որպես հաղորդում հանցագործության մասին: Խնդրում և պահանջում եմ գտնել և պատժել այս հերյուրանքները տարածող ուժերին: Հանցագործության մասին հաղորդումը պատրաստվում եմ անել նաև հանրային կերպով:

Հ․Գ․ Կից նյութերը eRequest համակարգով ուղղարկվել են ԱԱԾ»:

Այսօր ի պատասխան այս դիմումի՝ ՀՀ ԱԱԾ տնօրենի աշխատակազմի ղեկավար Ն. Մարգարյանը պատասխանել , որ նշված՝ ՀՀ ԱԱԾ հասցեագրված 20.07.22 թիվ հանցագործության մասին հաղորդումը վերահասցեագրվել է ՀՀ Քնչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն:

դիտվել է 3912 անգամ
Լրահոս
Ռուբինյանը պաշտոնից ազատելու կարգադրություն է ստորագրել Այս դեպքը ոչ այլ ինչ է, քան Հայաստանում հանրային առողջապահության ոլորտի լիակատար ձախողում․ Լուսինե Յաղջյան Իսրայելական թերթ. «Էրդողանը Թուրքիան վերածել է ռեգիոնալ դերակատարի» Գեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներ Թանդիլյան․ Արցախի հայկական պատմությունը վերաշարադրում են Փաշինյանն ու Ալիևը Ազատությո՛ւն Լևոն Մնացականյանին և բոլոր պատանդառված հայորդիներին. Գառնիկ Դանիելյան Նախ հայաթափեցին Արցախը, հիմա ջնջում են հայկական հետքը Հարցաքննվել են ԱԱԾ-ականներ. «Հրապարակ» Վեհափառը և արքեպիսկոպոս Ակսիյը քննարկել են հայ և ռուս եկեղեցիների համագործակցությունը Արման Բաբաջանյանի գույքի և եկամուտների օրինականությունն ուսումնասիրվո՞ւմ է դատախազությունում Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի «Մարդկության դեմքը. Սուրենյանցի «Լքյալը» և հումանիստական արվեստը» միջազգային ցուցահանդեսը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հորդորը Թրամփի քայլերից հետո Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը Մայր Աթոռը ՀՀ իշխանություններից պահանջում է քայլեր ձեռնարկել Արցախի ժառանգության պաշտպանության համար Թրամփը հայտարարել է Մոսկվայի և Կիևի միջև էներգետիկ հրադադարի մասին Լուկաշենկոյի հայտարարության համար հաշիվ կարող է պահանջել նա, ով Արցախը չի հայտարարում Ադրբեջանի մաս Ես գիտեմ՝ ինչպես հաղթել Արման Ծառուկյանին. Մաուրիսիո Ռուֆի Թուրքիայի ԱԳ կայցելի Ադրբեջան. ինչ հարցեր են օրակարգում Ռուբեն Վարդանյանի կինը գեղանկարչական հավաքածու է նվիրաբերել Գյումրի քաղաքին Դանիայի վարչապետը Գրենլանդիայի հարցով ԱՄՆ-ի հետ խաղաղ լուծման հույս ունի «Ուժեղ Հայաստան» կուսակցությունում տեղի են ունեցել նոր նշանակումներ Իրանի միջուկային քաղաքականությունը մնում է հստակ և անփոփոխ. Իրանի ԱԳՆ
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am