Ուկրաինացին Ադրբեջանում 17 տարի պահվել է ստրկության մեջ
Ուկրաինայի փոխոստիկանապետ Վյաչեսլավ Աբրոսկինը հայտնել է,որ աշխատելու նպատակով Ադրբեջան ուղևորված ուկրաինացին ստրկության մեջ է հայտնվել և այդպես անցկացրել 17 տարի։ Երբ ոստիկանությունն ազատել է նրան, տղամարդը չի կարողացել խոսել և իր վիճակի չի եղել պատշաճ կերպով ընկալել իրականությունը։ «2016 թվականի ապրիլին Ադրբեջանում ոստիկանական հատուկ գործողության ընթացքում ի հայտ է բերվել Ուկրաինայի քաղաքացուն ազատությունից ապօրինաբար զրկելու փաստ։ Նա ծնվել է 1952 թվականին, հանդիսանում է Դնեպրոպետրովշինայի բնակիչ։ Սկսած 1991 թվականից նա պարբերաբար գնացել է այդ երկիր սեզոնային աշխատանքի։ Մոտավորապես 1991 թվականին նա հայտնվել է գործատուի մոտ, ով, գործի դնելով ֆիզիկական բռնություն, ստիպել է նրան ստրուկի աշխատանք կատարել։ 17 տարի տղամարդն անցկացրել է ստրկության մեջ։ Այդ ընթացքում այդ թշվառին բազմիցս վերավաճառել են՝ տնային տնտեսությունում որպես աշխատող օգտագործելու համար»,-գրել է փոխոստիկանապետը։
