Խոշոր տրամաչափի և արդի տեխնոլոգիաներ պարունակող կրակային միջոցներ ենք ձեռք բերել. ՊԲ հրամանատար
«Վստահ կարող ենք ասել, որ անկախ կրակային միջոցից, մենք բոլոր պայմաններում՝ լինի ցերեկ թե գիշեր, կարող ենք արդյունավետ կրակ վարել Մենք լուրջ քայլեր ենք ձեռնարկել կրակային միջոցների համակարգերի հնարավորությունները ընդլայնելու ուղղությամբ:Աշխատել ենք մեր հնարավորությունները ընդլայնել հատկապես տեսադիտարկման աշխատանքների ուղղությամբ, մեր կրակային խոցման միջոցների հնարավորություններն ենք ընդլայնել, եթե նախկինում սահմանափակ պայմաններում ունեինք խնդիրներ, ապա հիմա վստահ կարող ենք ասել, որ անկախ կրակային միջոցից, մենք բոլոր պայմաններում՝ լինի ցերեկ թե գիշեր, կարող ենք արդյունավետ կրակ վարել: Բացի դրանից, ավելացրել ենք մեր ղեկավարման հնարավորությունները, ընդգրկվել է ընդհանուր համակարգի մեջ, ձեռք ենք բերել նոր միջոցներ, ինչպես հետախուզական, այնպես էլ` կրակային: Իրականացվել են այդ բոլոր միջոցների փորձարկումներ, որոնց արդյունքները հուսադրող են, արդյունավետ են, այդ ուղղությամբ մենք քայլերն իրականացնում ենք ռազմաարդյունաբերական համալիրի հետ համատեղ»,- Հանրային հեռուստաընկերության «Օրակարգից դուրս» հաղորդմանն այս մասին ասել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը: Լևոն Մնացականյանը նշել է, ձեռք են բերվել արդի տեխնոլոգիաներ պարունակող կրակային միջոցներ. «Ունենք խոշոր տրամաչափի կրակային միջոցներ, որ նախկինում չենք ունեցել, ունենք ավելի հեռահար հակատանկային կրակային միջոցներ, որը նախկինում ունեցել ենք, բայց ոչ բավարար մակարդակով, այդ ամենի հետ մեկտեղ ձեռք ենք բերել նաև արդի տեխնոլոգիաներ պարունակող կրակային միջոցներ: Իրականացվում էանձնակազմի ուսուցում՝ կիրառման հետ համահունչ օգտագործելու համար»,- նշել է Լևոն Մնացականյանը:
