Հյուսիսային Կորեայի հետ զրույցների ժամանակն անցել է
«Իմաստ չկա Հյուսիսային Կորեայի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի գումարման մեջ, եթե դրա արդյունքներով որևէ որոշում չի ընդունվելուԶրույցների ժամանակն անցել է։ Վտանգը, որը ներկայացնում է Հյուսիսային Կորեայի ռեժիմը միջազգային խաղաղության համար, այժմ ակնհայտ է բոլորի համար»,-այս մասին թվիթերյան էջում գրել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին «Հյուսիսային Կորեայի գործողությունները դատապարտող ՄԱԿ ԱԽ ևս մեկ բանաձևը չի մեծացնի միջազգային ճնշումը Փխենյանի վրա։Իրականում դա ավելի վատ է, քան ոչինչ չանելը, քանի որ նման բաաձևն ազդանշան կուղարկի հյուսիսկորեացի բռնապետին, որ միջազգային հանրությունը չի պատրաստվում լրջորեն դիմակայել նրան»,-ընդգծել է Հեյլին։ Նա հավելել է, որ Չինաստանը պետք է վերջնական որոշում ընդունի՝ պատրաստվու՞մ է արդյոք կենսական կարևոր քայլ կատարել, և փորձի գործով լուծել հյուսիսկորեական խնդիրը։
