Որոնք են Ռուսաստանի և ԱՄՆ-ի փոխգործակցության կարևոր ոլորտները
«Ռուսաստանի և ԱՄՆ-ի փոխործակցության կարևոր ոլորտներ են ահաբեկչության դեմ պայքարը, Սիրիայի հարցով համագործակցությունն ու զանգվածային ոչնչացման զենքի սահմանափակումը։ Դատելով նրանից, թե ինչ է արվել վերջին շրջանում, արդեն կտեսնենք, թե ինչպես զարգանա իրավիճակը, սակայն վերջին շրջանում Սիրիայում դեէսկալացիոն գոտիների ստեղծումը եղել է հստակ քայլ, համատեղ աշխատանքի հստակ արդյունք»,-ասել է Պուտինը հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովի հետ հարցազրույցում՝ փոխանցում է Vesti.ru-ն։ Պուտինը նշել է, որ իրենք աշխատում և արդյունքի են ձգտում նույնիսկ հիմա՝ այս բավականին դժվար իրավիճակում։ «Դա բխում է ոչ միայն Սիրիայի, Ռուսաստանի, այլև Հորդանանի, Իսրայելի, իսկ դա նշանակում է՝ նաև ԱՄՆ-ի շահերից։Ունենք նաև այնպիսի թեմա, ինչպիսին անօրինական միգրացիայի, կազմակերպված հանցավորության դեմ պայքարն է։ Եվ վերջապես, մենք ունենք կիբերանվտանգության հարցեր»,-ասել է նա։
