Այս գիշեր Հայաստան ժամանած ՀՅԴ Նիդեռլանդների երիտասարդական միության անդամ Սյունե Աբրահամյանին թույլ չեն տվել մուտք գործել երկիր։ Տեղեկությունը հայտնում է ՀՅԴ բյուրոյի երիտասարդական գրասենյակը։
«Վերջինիս հետ ուղարկելու որոշումը կայացվել է առանց որևէ հիմնավոր բացատրություն կամ պատճառաբանություն ներկայացնելու»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Հայաստանի իշխանությունը «թիրախավորել է նվիրյալ և ազգասեր սփյուռքահայ երիտասարդությանը»։
«Նրանց մուտքը հայրենիք արգելվում է և զուգահեռ իրականության մեջ թույլատրվում է թուրք ազգայնականների մուտքը Հայաստանի Հանրապետություն, ինչին ականատես եղանք վերջին շաբաթների ընթացքում»,- ասված է հաղորդագրության մեջ։
ՀՅԴ-ն դիմում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը՝ կոչ անելով իրականացնել սահմանված գործառույթները, «չտրվել ապօրինի քաղաքական հրահանգներին և գործել կանոնակարգին, առաքելությանը համապատասխան՝ պաշտպանելով Հայաստանի և Արցախի հանրապետությունների ազգային անվտանգությունը»։
Հավելենք, որ Սյունե Աբրահամյանը կատարվածի մասին գրառում է արել և տեսանյութ տեղադրել ֆեյսբուքյան իր էջում։
«Ինձ 12 ժամ առանց որևէ բացատրության պահելուց հետո, տեղեկացրեցին, որ հայրենիք մուտք չեմ կարող գործել` անցանկալի անձ եմ և պետք է վերադառնամ Նիդեռլանդներ»,- գրել է Սյունեն։
Երկուշաբթի օրվանից Սյունիքում մեկնարկում է ՀՅԴ Երիտասարդական միության կազմակերպած կամավորական ճամբարը, որին նաև ինքը պետք է մասնակցեր։
Փետրվարի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը
Փետրվարի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Փետրվարի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը
Փետրվարի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը