Դա սխալ ճանապարհ է. Վահե Հովհաննիսյանը՝ Արման Թաթոյանին
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Հովհաննիսյանն այսօր ԱԺ նիստում ՄԻՊ թեկնածուի քննարկման ժամանակ հայտարարեց, որ թեկնածուի առաջադրման մեխանիզմը որոշակի խնդիրներ հարուցում է, բայց դա էլ լուծման հաջող բանալի ունի: «Դուք չպետք է դառնաք ընդդիմադիր գործիչ, դա սխալ ճանապարհ է, չմտնեք քաղաքական դաշտ և չփորձեք դիրքադրվել ընդդիմադիր դաշտում: Ձեր առաքելությունը շատ ավելի բարձր է, քան ընդդիմադիր լինելը: Պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո Թաթոյանը պետք է մոռանա, որ ՀՀԿ թեկնածուն է եղել, սակայն նա պարտավոր է լինելու աշխատել իշխանության հետ, որպեսզի կարողանա հարցեր լուծել: Սուր կոնֆլիկտի գնալու դեպքում, անգամ եթե դա հաճելի է որոշակի շրջանակների, դա կխանգարի աշխատանքին»,- ասաց Վ.Հովհաննիսյանը:
