Էրդողանի բացահայտած գաղտնիքը՝ Պուտինի մտադրության մասին ու Էրդողանի փեսայի ակնարկը

Պուտինը ցանկանում է Ռուսաստանում Bayraktar-ների գործարան ստեղծել

«Ռուսաստանի նախագահը համագործակցության ուղիներ է որոնում Bayraktar-ների արտադրությամբ զբաղվող Baykar Makina ընկերության հետ», - օրերս հայտնեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ CNN Turk հեռուստաընկերության փոխանցմամբ՝ Էրդողանի այս հայտարարությունը հնչել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ղեկավար մարմնի նիստի ընթացքում։

«Պուտինն իմ ներկայությամբ խոսեց այդ մասին՝ առաջարկելով [Bayraktar-ների արտադրությամբ զբաղվող] գործարան ստեղծել Ռուսաստանում՝ Արաբական Միացյալ Էմիրությունների օրինակով», - Թայիփ Էրդողանի խոսքերն էր մեջբերել CNN Turk-ը։

Lրատվամիջոցները չեն բացառում, որ Bayraktar տեսակի անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրության հարցը Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները կարող են քննարկել արդեն հաջորդ շաբաթ՝ օգոստոսի 5-ին։ Այդ օրը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կժամանի Սոչի՝ իր ռուս պաշտոնակցի հետ հանդիպման համար։

Ռուս-թուրքական ռազմատեխնիկական համագործակցությունը մշտապես օրակարգում է

Կրեմլում, սակայն, առայժմ չեն մեկնաբանում այս ենթադրությունները՝ ոչ հաստատելով և ոչ ել հերքելով պնդումները, թե Bayraktar-ների համատեղ արտադրության հարցը ընդգրկված է լինելու Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների բանակցությունների օրակարգում։

«Երկու երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը մշտապես օրակարգում է։ Այն փաստը, որ համագործակցությունը նման զգայուն ոլորտում ևս զարգանում է, վկայում է, որ մեր հարաբերությունների ողջ կոմպլեքսը Թուրքիայի հետ բավական բարձր մակարդակի վրա է գտնվում», - այսօր լրագրողների հետ զրույցում նշում էր Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Էրդողանի փեսայի ընկերությունից ասում են՝ «մենք աջակցում ենք Ուկրաինային»

Ուշագրավ է, ի դեպ, որ ընդամենը մի քանի օր առաջ՝ հուլիսի 18-ին, թուրքական անօդաչուների արտադրությամբ զբաղվող ընկերության՝ Baykar Makina-ի գլխավոր տնօրեն Հալուք Բայրաքթարը CNN-ի լրագրողի ուղիղ հարցին ի պատասխան բացառել էր Մոսկվայի հետ համագործակցության ցանկացած հնարավորություն։

«Մենք նման բան չենք արել, մենք ռուսներին մեր որևէ արտադրանք չեն մատակարարել։ Մենք երբեք նման բան չենք անի, քանի որ աջակցում ենք Ուկրաինային, աջակցում ենք այդ երկրի ինքնիշխանությանն ու հանուն անկախության ցուցաբերվող դիմադրությանը», - ըստ «Ազատության», նշում էր անօդաչուներ արտադրող թուրքական ընկերության գլխավոր տնօրենը։

Այդ նույն հարցազրույցում Հալուք Բայրաքթարը նաև նշում էր, որ իր ղեկավարած ընկերությունը առանձնահատուկ հարաբերություններ ունի Կիևի հետ, որոնք Անկարայում մտադիր են խորացնել։ «Թուրքիան և Ուկրաինան օդատիեզերական և պաշտպանական ոլորտներում հարաբերությունների ռազմավարական մակարդակի վրա են գտնվում։ Դրան մենք կարողացել ենք հասնել տարիների ընթացքում գործադրված ջանքերի շնորհիվ։ Թուրքիան աջակցում է Ուկրաինային անօդաչու սարքերի այս տեխնոլոգիաներով։ Մենք Ուկրաինայից նաև անօդաչուների շարժիչներ ենք ստանում։

Այնպես որ մենք Ուկրաինայի հետ փոխադարձ շահավետության վրա հիմնված հարաբերություններ ենք կառուցել», - պնդում էր Baykar Makina-ի գլխավոր տնօրենը։
Մինչդեռ ուկրաինական «Մոտոր-Սիչ» և «Իվչենկո Պրոգրես» ընկերությունները Bayraktar-ներ արտադրող թուրքական ընկերության հետ հարաբերությունները հետևողականորեն սերտացնում էին դեռ ռուս-ուկրաինական պատերազմին նախորդող ողջ շրջանում։ Baykar և «Մոտոր-Սիչ» ընկերությունների միջև համագործակցության հուշագիրն, օրինակ, ստորագրվեց նախորդ տարվա սեպտեմբերի վերջին։

Պատերազմի բռնկումից մոտ երեք շաբաթ առաջ էլ, Թուրքիայի նախագահի Կիև կատարած այցի ընթացքում, երկու երկրների պաշտպանության նախարարները հուշագիր ստորագրեցին թուրքական անօդաչուների՝ Ուկրաինայի տարածքում արտադրության, ինչպես նաև ուկրաինական արտադրության շարժիչների՝ Թուրքիա մատակարարման մասին։ «Bayraktar-ների արտադրությամբ զբաղվող թուրքական ընկերության որոշմամբ, անօդաչուների հաջորդ սերունդը ուկրաինական «Մոտոր Սիչ» ընկերությունում արտադրված շարժիչներ կունենա։ Ըստ էության դրանք արդեն ուկրաինա-թուրքական Bayraktar-ներ կլինեն», - փետրվարի 3-ին հայտարարում էր Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը։

Լրատվամիջոցները, սակայն, հայտնում են, որ բաց աղբյուրներից առայժմ հնարավոր չէ որևէ տեղեկատվություն հայթայթել` արդյո՞ք պատերազմական պայմաններում այդ պայմանավորվածությունները հնարավոր է եղել կյանքի կոչել, թե՝ ոչ։ Ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո թուրքական կողմը դադարել է նաև Ուկրաինա մատակարարվող Bayraktar-ների մասին հաղորդումներ հրապարակել՝ դասելով դրանք գաղտնի տեղեկությունների թվին։ Մի շարք աղբյուրների պնդմամբ՝ այս տարվա հունվար ամսին Ուկրաինայի Զինված ուժերի և ուկրաինական նավատորմի տրամադրության տակ թուրքական արտադրության մոտ երկու տասնյակ անօդաչու թռչող սարք կար։ Թե որքան Bayraktar է մնացել ուկրաինական բանակի զինանոցում ռազմական գործողությունների հինգ ամիսներից հետո, չի հաղորդվում։

Պուտինն ու Էրդողանը մի քանի օրից կբանակցեն Սոչիում

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները բանակցություններ կանցկացնեն Սոչիում, արդեն մի քանի օր է ռուսական և թուրքական լրատվամիջոցները հայտնում են այս մասին: Բանակցությունների օրակարգում են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի թեման և տարածաշրջանային այլ գործընթացներ։ Պուտինն ու Էրդողանը կգնահատեն նաև հացահատիկի միջանցքով համաձայնագրի իրականացումը»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Էրդողանը օգոստոսի 5-ին Սոչիում կայանալիք բանակցությունների ընթացքում կքննարկեն ռազմատեխնիկական համագործակցությունը և տարածաշրջանային հարցեր:
Ռուսաստանի և Թուրքիայի պատվիրակությունները բանակցում են ազգային արժույթներով առևտրի ավելացման շուրջ

Ռուսաստանի և Թուրքիայի պատվիրակությունները բանակցում են ազգային արժույթներով առևտրի ավելացման շուրջ, երեքշաբթի գրում է Aydınlık թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրները։ «Այլընտրանքային աղբյուրներից ստացված տեղեկատվության համաձայն՝ տեխնիկական պատվիրակությունները բանակցություններ են վարում երկու երկրների միջև SWAP-ի և ֆինանսական համակարգի ներդաշնակեցման, ինչպես նաև ազգային արժույթներով առևտրի ավելացման համար… Այս պահին Ռուսաստանի հետ արտահանման աճ է գրանցվել: Առաջին կիսամյակում դեպի Ռուսաստան արտահանման աճ է նկատվել»,- թերթը մեջբերել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Թուրքիայի ընտրությունները նշանակում են, որ տնտեսությունը քիչ ժամանակ ունի․ Bloomberg

Թուրքիայի գալիք ընտրությունները նշանակում են, որ նեղ պատուհան է մնացել՝ դրամավարկային քաղաքականությունը խստացնելու, գնաճի դեմ պայքարելու և լիրան պաշտպանելու համար, ըստ News.am-ի, գրում է Օնուր Անթը Bloomberg-ի իր հոդվածում։ Թուրքիայի կենտրոնական բանկը գործել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրամանով և տոկոսադրույքները իջեցրել է մինչև 14 տոկոս` անցյալ տարվա վերջին 19 տոկոսից: Նա փոխառությունների արժեքը պահել է կայուն մակարդակում, նույնիսկ երբ գնաճը հասել է գրեթե 80 տոկոսի, ինչը հանգեցրել է աշխարհի ամենաբացասական իրական տոկոսադրույքներին: Լիրան կտրուկ էժանացել է։

Էրդողանը համաձայն չէ ներդրողների և տնտեսագետների հետ, որ դրամավարկային քաղաքականությունը պետք է փոխվի, որպեսզի գները դանդաղ աճեն, իսկ լիրան ավելի քիչ խոցելի լինի: Նույնիսկ, եթե Էրդողանը հրաժարվի իր համոզմունքից, որ բարձր տոկոսադրույքները խթանում են գնաճը, քաղաքական օրացույցը նրան գործելու քիչ հնարավորություններ կթողնի:

Ավելի բարձր տոկոսադրույքները կարող են հանգեցնել ռեցեսիայի, իսկ, քանի որ ընտրությունները նախատեսված են 2023 թվականի հունիսին, տոկոսադրույքների բարձրացման հնարավորությունները մեծ չեն: Էրդողանի լավագույն սցենարը խառնաշփոթն է՝ առանց գնաճի տոտալ պայթյունի, լիրայի վաճառքի կամ կտրուկ տնտեսական անկման:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3296 անգամ
Լրահոս
Թրամփը Պենտագոնից ստացել է Իրանի դեմ հնարավոր ռազմական գործողությունների ցանկը ԱՄՆ ուժերը մեծացնում են ռազմական ներկայությունը Արաղչին Ստամբուլում հանդիպել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարի հետ «Ալեն Սիմոնյա՛ն, այս պատկերը նայիր ու տես՝ ինչ է քեզ սպասվում»․ Զարուհի Փոստանջյան (video) Զելենսկին բացառել է հանդիպման հնարավորությունը 1 ամիս է՝ Արտաշիսյան փողոցի շենքի նկուղային հարկում ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղը ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահ Հռիփսիմե Հունանյանի լիազորությունները դադարեցվեցին Էրդողանը պատրաստակամություն է հայտնել միջնորդել Իրանի և Միացյալ Նահանգների միջև Սպասվում են տեղումներ՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով «Նիկոլի հետ հանդիպման ժամանակ սպաները խոր զզվանք են ապրել»․ պահեստազորի գնդապետ (video) ՌԴ-ն համաձայնել է մինչև փետրվարի 1-ը զերծ մնալ Ուկրաինային հարվածելուց՝ Թրամփի խնդրանքով. Պեսկով Արշակ սրբազանի կալանքի երկարացման միջնորդությունը կքննի Կարեն Ֆարխոյանը․ փաստաբան «Էնքան ա իրան խայտառակել, որ իր ընտրողներն ասում են՝ երբ ենք պրծնելու»․ իջևանցի (video) ՇՏԱՊ․ «Նիկոլը գողացել է Վարդան Ղուկասյանի կյանքը»․ Զարուհի Փոստանջյանը՝ սարսափելի փաստերով (video) Աննա Վարդապետյա՛ն, ուր է 643 միլիարդ դրամը». Վոլոդյա Հովհաննիսյան (video) «Ընդդիմություն, հիմա մի անելիք ունեք․ Նիկոլը կոշտ քայլերի կանցնի ու․․․»․Ֆիզմաթ գիտությունների դոկտոր (video) Խայտառակություն էր. Միրզոյանը դողացող ձայնով ադրբեջանցիներին համոզում էր, որ Զանգեզուրի միջանցք չկա (video) «Խայտառակ թվեր եմ ասում․ Նիկոլը 1,5 միլիարդ դոլար բաժանել է ՔՊ-ին»․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Քաղաքացիները որքանով են դժգոհում Ավինյանի աշխատանքից․ «GALLUP»-ի հարցման արդյունքները (video) ՈՒՂԻՂ․ Սպասե՛ք, եկեղեցին պլան Բ ունի․ Նիկոլին անակնկալի կբերեն․ Գառնիկ Դանիելյան (video) Երկրորդ նախագահն առաջարկում է մոդել, որը թույլ չի տա որևէ քաղաքական ուժի մենաշնորհ ունենալ պետական կառավարման համակարգում. Բենիամին Մաթևոսյան Սա բացահայտ էքսպանսիա է Թուրքիայի հանդեպ և տարածքային նկրտում. Սասուն աշխարհ գոյություն չունի Իրական Հայաստանում. Վահե Սարգսյանի հեգնանքը Հայր Ռուբենն այս կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Վեդիի Սուրբ Աստվածածին եկեղեցում Եկեղեցու շուրջ զարգացումները հանդիսանում են ՀՀ իրավակարգի և միջազգային պարտավորություններով ամրագրված կրոնական ազատության սկզբունքների ակնհայտ խախտում. Տեր Տիրատուր Մենք աղոթում ենք այն մարդկանց համար, ովքեր իրենց մոր ձեռքից ջուր խմելու և իրենց մորը ջուր տալու կարիք ունեն, վստահ ենք՝ արդարությունը պետք է վերականգնվի. Տեր Փառեն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հունվարի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը Հունվարի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հունվարի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհանիսյանը Հունվարի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը Հունվարի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը Հունվարի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստազորի փոխգնդապետ Տիգրան Չոբանյանը ԶԼՄ-ներին և «Իմնեմնիմի»-ի աջակիցներին հունվարի 29-ին` ժամը 16:00-ին հրավիրում ենք աջակցելու, Երևան քաղաքի քրեական դատարանի Ավանի նստավայրում (հասցե՝ Գյուլիքևխվյան 20), ապօրինի կալանավորված Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին Հունվարի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունվարի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am