Եթե տեղահանվածների համար համայնքներ չկառուցվեն, պարզ կդառնա, որ կառավարության նպատակը տեղահանված արցախցիներին հետագայում Արցախ վերադարձնելը չի լինելու: Այս մասին այսօր` հուլիսի 7-ին, կառավարության մոտ բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց «Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ Լևոն Հայրյանը:
«Անցած հավաքին մենք հայտնել էինք մեր չորս պահանջները: Այդ չորս պահանջներն են Արցախի հայկական կարգավիճակը, քանի որ Արցախի հայկական կարգավիճակը պետք է ողջ հայությանը: Երկրորդ պահանջը փախստականի կարգավիճակի ճշտումն է: Անցած հավաքին մենք հայտնել էինք մեր պահանջները: Մեկ շաբաթ առաջ մեզ ընդունել է Մհեր Գրիգորյանի աշխատակազմի ղեկավարը: Ես նրան ասել եմ, որ բավական է մեր ժողովրդի հետ խաղեր խաղաղ: Որտեղ պետք է Արցախի իշխանություններ են ասում, որտեղ պետք է Հայաստանի իշխանություններ: Այդ հանդիպման ժամանակ մի հետաքրքիր հարց հնչեց՝ ինչով են զբաղվում մեր երկու կառավարությունները, որ Արցախից տեղահանված 140 000 բնակիչները չունեն քաղաքացիություն: Իրենք ասում են՝ ինչո՞ւ ես դու այդքանի անունից խոսում: Ես խոսում եմ, քանի որ այդ 140 000 մեկ մասնիկն եմ»,- ասաց նա:
Փետրվարի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը
Փետրվարի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Փետրվարի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը
Փետրվարի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը