Խոշոր ու ողբերգական ավտովթար Երևան-Գյումրի ճանապարհին

Այսօր՝ հուլիսի 30-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 05:40-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 85 կմ հատվածում՝ Լանջիկի ոլորաններում բախվել են Գյումրի քաղաքի բնակիչ 25-ամյա Գրիգոր Մալխասյանի վարած Chevrolet Aveo մակնիշի 37 ML 777 համարանիշի և Գյումրի քաղաքի բնակիչ 34-ամյա Արթուր Մանուկյանի վարած Mercedes մակինշի 34 TD 443 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի վնասվածքներով տեղափոխվել են՝ 3-ը Գյումրիի բժշկական կենտրոն, մեկը՝ Թալինի բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բժշկական կենտրոնում Mercedes-ի վարորդ Ա. Մանուկյանը մահացել է: Վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Թալինի հրշեջ-փրկարարական ջոկատը: Փրկարարները մեծ դժվարությամբ են վիրավորներին դուրս բերել ավտոմեքենաներից: Դեպքի վայրում հավաքաված քաղաքացիներն ասում էին, որ օպերատիվ են գործել նաև բժիշկները, ովքեր մինչև հիվանդանոցներ տեղափոխելը, վիրավորներին տեղում առաջին անհրաժեշտ օգնություն են ցուցաբերել: Վիրավորներին հվանդանոց են ուղեկցել Թալինի ոստիկանապետ Արմեն Մելոյանը և Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանը: Վթարի մասին Ճանապարհային ոստիկանության 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գեղամ Մարգարյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննիչ Էդգար Հարությունյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրօրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ըստ նախնական տեղեկությունների, ինչպես նաև՝ վթարի ականատեսի պատմածով, մեղավորը եղել է Chevrolet-ի վարորդը, ով դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ճակատ-ճակատի բախվել դեպի Գյումրի ընթացող Mercedes-ին: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Mercedes-ի վարորդը ամուսնացած էր, խնամքին ուներ 3 մանկահասակ երեխա, և Mercedes-ը շահագործվում էր որպես տաքսի: Իսկ Chevrolet-ի վարորդ Գ. Մալխասյանը մասնագիտությամբ փաստաբան է: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորների ինքնությունը: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները քարշակի միջոցով ՃՈ ծառայողներն ու Թալինի ոստիկանները տեղափոխեցին Ոստիկանության Թալինի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Chevrolet-ի մեջ հատյնաբերվել է ատրճանակ՝ լիցքավորված փամփուշտներով: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 70 անգամ
Լրահոս
Ցիկլոն է մոտենում, 5 օր կմնա, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ Սուրենյան 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am