Արցախյան հերոսը դատապարտվել է՝ հիվանդության պատճառով ծառայության չներկայանալու համար

Iravaban.net-ը գրում է.պրիլյան պատերազմի հերոս 24-ամյա Վլադիմիր Մանուկյանը, ով նախորդ տարվա ապրիլին մասնակցել է պատերազմական գործողություններին, վիրավորվել ու մարտական շոկի հետևանքով լուրջ առողջական խնդիրներ ձեռք բերել, դատարանի կողմից ազատազրկման է դատապարտվել: Վլադիմիր Մանուկյանը ապրիլի 30-ին մարտական առաջադրանք կատարելու ժամանակ ձեռքի դաստակային հատվածում հրազենային միջանցիկ վիրավորում է ստացել, երբ փորձելիս է եղել փրկել թշնամու կրակի տակ ընկած իր զինվորին: Տեղափոխվել է Երևանի կենտրոնական զինվորական հոսպիտալ և բուժվելուց հետո մայիսին վերադարձել է ծառայության: Մարտական դիրքերում ծառայության ժամանակ, երբ տեսել է այն վայրերը, որտեղ պատերազմական գործողություններին ինքը մասնակից է եղել, նրա մոտ սկսվել են գլխացավեր, անքնություն, տեսիլքներ-մղձավանջներ: Սրա հետևանքով տեղափոխվել է Երևանի կայազորային հոսպիտալում բուժում է ստացել ապրիլյան պատերազմի հետևանքով ձեռքբերած «Հետտրավմատիկ սթրեսային խանգարում» (մարտական շոկ) հիվանդության համար: Կենտրոնական ռամաբժշկական հանձնաժողովի որոշմամբ Վլադիմիրը ճանաչվել է պիտանի զինծառայության համար՝ սահմանափակումով: Վլադիմիրը մեզ հետ զրույցում նշել էր, որ այդ սահմանափակումը ենթադրում է մարտական դիրքերում ծառայություն չիրականացնել, ենթակա անձնակազմ չունենալ և այլն: Սեպտեմբերի 29-ին դուրս է գրվել հիվանդանոցից: Եվ, ըստ կարգի, պետք է 3 օր ժամկետում վերադառնար ծառայության, այսինքն՝ Թալիշ: Սեպտեմբերի 30-ին նա գրավոր դիմում է պաշտպանության այն ժամանակվա նախարար Սեյրան Օհանյանին՝ խնդրելով իրեն տեղափոխել իր բնակավայրին մոտ գտնվող զորամաս կամ համապատասխան վճարումների դիմաց ազատ արձակել ծառայությունից։ Նամակին որևէ պատասխան չի լինում։ Վլադիմիրը նախարարին ուղղված նամակում ընդգծում է՝ ծառայությունը թողնել չի ուզում, սակայն բուժումն անհրաժեշտ է և կենսական: Հոկտեմբերին Վլադիմիրն արդեն երկրորդ նույնաբովանդակ նամակն է գրում պաշտպանության ներկայիս նախարար Վիգեն Սարգսյանին։ Պատասխանն ուշանում է։ Բուժում ստացող Վլադիմիրը հոկտեմբերի 2-18-ը չի ներկայանում զորամաս։ Հոկտեմբերի 28-ին քրեական գործ է հարուցվում՝ զորամասն ինքնակամ թողնելու հիմքով։ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Դավիթ Սարգսյանի, ապացուցված է համարել Վլադիմիրին մեղագրված արարքը և դատապարտել է նրան 1 տարվա պայմանական ազատազրկման՝ սահմանելով մեկ տարվա փորձաշրջան:

դիտվել է 27 անգամ
Լրահոս
Ցիկլոն է մոտենում, 5 օր կմնա, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ Սուրենյան 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am