«Անդեմ մարդը»
Ազգային ժողովի նիստում ՄԻՊ թեկնածուի հարցի քննարկումը «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն անվանեց քննարկում ոչ թե ՄԻՊ թեկնածուի, այլ ՀՀԿ կողմից ՄԻՊ նշանակման վերաբերյալ: Ըստ նրա՝ այս նշանակումը նախկինում կատարվում էր նախագահի կողմից, իսկ Սահմանադրության փոփոխությունից հետո կատարվում է կուսակցապետության կողմից: Փոստանջյանի խոսքով՝ տարիներ շարունակ Հայաստանում մարդու իրավունքների զանգածային խախտումներ են եղել, բայց Թաթոյանը ոչ մի հայտարարություն չի արել: Պատգամավորը ՄԻՊ թեկնածուին «անդեմ մարդ» անվանեց. «Իշխանության փաստաբանն ինչպե՞ս կարղ է դառնալ մյուս կողմի փաստաբանը»:
