Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրից․ ընթերցում է Չալաբյանի կինը (video)

Հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի կինը՝Անահիտ Ադամյանը, այսօր՝ հուլիսի 25-ին, հրավիրված ասուլիսի ժամանակ ընթերցեց Ավետիք Չալաբյանի ուղերձը Արմավիր ՔԿՀ-ից:

«Սիրելի՛ բարեկամներ, արդեն երկուսուկես ամիս է, ինչ ես գտնվում եմ՝ մեր երկրում իշխող ապազգային վարչակարգի պատանդիր կարգավիճակում: Եթե այս ամենի սկզբում դեռ կասկածներ կարող էր լինել կատարվողի էության մասին, ապա hիմա փաստերը ակնհայտեն դարձնում իմ և արդեն իմ ընտանիքի հետ տեղի ունեցող կազմակերպված հաշվեհարդարը: Բերենք օրինակներ՝ պլանավորված սադրանք, ապօրինի բռնաճնշում, մոնտաժված ձայնագրություն, որով փորձում են հասարակության աչքում ինձ վարկաբեկել: Հապշտապ, ձախողված ընթացակորգով օրենքի փոփոխություններ՝ քրեական գործ սարքելու համար: Հարցաքննության էմիտացիա, որի նպատակը ինձ անազատության մեջ պահելն էր, և ակնհայտորեն կեղծ մեղադրանքի առաջադրումը: Օրենքի ակնհայտ խախտումներով կալանքի երկարացում և դրա հիման վրա բացարձակ ապօրինի մեղադրական եզրակացության ներկայացում դատարանում: Եթե այդ ամենը քիչ էր՝ ապօրինի բիտ բռնաճնշումներ և փորձ՝ վարչախմբի պարագլուխ Նիկոլ Փաշինյանի անմիջական հրահանգով: Իմ և ընտանիքիս հանդեպ հաշվեհարդարը, սակայն ընդամենը մի փոքր օղակն է բռնաճնշումների, որոնք իրենք կիրառել են չորս տարիների ընթացքում, բայց նամանավանդ այս վարչախմբի կողմից տանուլ տված պատերազմից հետո տեղի են ունենում հայրենասեր և արժանապատիվ քաղաքացիների նկատմամբ՝ սկսած շարքային զինվորից մինչև երկրի նախկին նախագահ: Այս ամենը տեղի է ունենում արևմտյան կառույցների լուռ հայացքի ներքո, որոնք ասես մոռացել են ժողովրդավարության և օրենքի գերակայության իրենց ֆունդամենտալ հայտարարությունները: Ելույթներով միայն իրենց աշխարհաքաղաքական նկատառումներից եկնելով՝ թողտվությամբ են նայում մեր երկրում ծավալվող խրախճանքի և թողտվության վրա: Բռնաճնշումների ալիքը կարող է կանգնեցնել միայն գիտակից հասարակության պայքարը: Այս ընթացքում բազմաթիվ անհատներ և կազմակերպություններ իրենց աջակցությունն են հայտնել ինձ և ինձ նման ապօրինի կալանավորված մարդկանց: Մեր պայքարը անավարտ է, քանի վարչախմբի անդամները կարող են անմեղ մարդկանց սպանել ու մնալ ազատության մեջ, բազմաթիվ ճակատագրեր կործանել, իրար հետ համագործակցելով քրեական գործեր կարել առանց օրինական պահանջի բազմաթիվ մարդկանց պահել անազատության մեջ: Եթե մենք չենք ուզում դառնալ Հայաստանում գործող խամաճիկային վարչախմբի հերթական զոհը, ապա պետք է մի կողմ թողնենք կամընտրանքը և անտարբերությունը, միասնական պայքարենք օրենքի գերակայության հաստատման, իրապես անկախ դատարանների և արդարադատավարության համար: Դրանով իսկ երաշխավորենք մեր և մեր երեխաների բնական իրավունքը՝ ապրել ազգային, անվտանգ և իրապես արդար երկրում: Մինչ այդ ես ցանկանում եմ իմ շնորհակալությունը հայտնել իմ բազմաթիվ ընկերներին, գործընկերներիս այն բոլոր մարդկանց, ովքեր այս դժվարին օրերին կանգնեցին իմ և ընտանիքիս կողքին: Խոստանում եմ՝ շրունակելու եմ իմ պայքարը մինչև հաղթական պայքար հանուն հայրնիքի և մեր իղձերի իրականացման»:

դիտվել է 662 անգամ
Լրահոս
Ինչպես Բագրատ սրբազանն է ասում` հոգևոր Հայաստանը հաղթելու է «թազա» Հայաստանին. փաստաբան Հենց այդ ճանապարհը բացվի, Ադրբեջանով ոչ ոք նույնիսկ մեկ վագոն բեռ չի տեղափոխելու․ Ռոբերտ Քոչարյան Շիրակում երիտասարդների զբաղվածության խորացող ճգնաժամը վկայում է համակարգային բացթողումների մասին․ պատգամավոր Կոտրել են «Դոդո պիցա»-ի մուտքի դուռը և գողացել խոշոր չափի գումար Եպիսկոպոսաց ժողովը կկայանա․ Հայկազուն Սրբազան Արտառոց դեպք՝ Շիրակի մարզում Մինչև հունիս Փաշինյանն ու Ալիևը դեռ ինչե՜ր են անելու․ Արմեն Այվազյան Աշտարակում բախվել են «Nissan»-ը և «Hyundai Elantra»-ն․ կա վիրավոր Արևմուտքը Հայաստանն օգտագործում է որպես աշխարհաքաղաքական պայքարի գործիք․ Գալուզին Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Սոչիի վրա. տուժել է երկու մարդ Զախարովան Նավալնու թունավորման մասին Թուրքիայի ու Ադրբեջանի հետ ֆիկտիվ փաստաթղթերի վրա հիմնված անվտանգությունը թանկ է նստելու մեզ վրա Սահմանը հատելիս ձերբակալվել է Ուկրաինայի էներգետիկայի նախկին նախարար Հերման Գալուշչենկոն Աստծուն ապավինած հոգին չի խորտակվում փորձությունների մեջ, այլ առավել զորանում և հաղթանակում է Մեր Սուրբ Եկեղեցին անպարտելի է, մշտապես սատանային հաղթել է Քրիստոսով. Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմ «Մայր Հայաստան»-ը ընտրություններին մասնակցելու է «Առաջարկ Հայաստանին» ծրագրով՝ Գագիկ Ծառուկյանի հետ Միակ երկիրն ենք, որտեղ հետապնդում է հարուցվել 1700 տարվա պատմություն ունեցող եկեղեցու կաթողիկոսի դեմ Պետք է խելքը աշխատացնել ու էս ամենը կանխել ժամանակին, ոչ թե քահանա «վերբովկա փարթի» անել մի 10 ամիս․ ադրբեջանագետ Վիզայի տրամադրումից հետո վիզայի հետ կապված ստուգումները չեն դադարում. Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն Եկեղեցին և ճշմարտության կորուստը․ Հոգեշնորհ Տեր Իսահակ վարդապետ Պողոսյան Լոլոների և լուլուների իշխանությունը․ Տիգրան Դումիկյան Վարկաբեկվում են նրանք, ովքեր չեն խոնարհվում իշխանական քմահաճույքների առաջ․ Տեր Օշին
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Մեսրոպ Եսայանը Փետրվարի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Փետրվարի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հայկ Նահապետյանը Փետրվարի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը Փետրվարի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am