Բրյուսելի համար այլեւս չկա Ղարաբաղ եւ հայ ռազմագերիների խնդիր․ Նիկոլի բերած հերթական աղետը․ Աշոտյան (video)

Նիկոլի պարտվողականության պատճառով պաշտոնական Բրյուսելի համար չկան Լեռնային Ղարաբաղ եւ հայ ռազմագերիների խնդիր։
❗️«Բրյուսելի համար այլեւս չկա Ղարաբաղ եւ հայ ռազմագերիների խնդիր» պնդմանս համար հիմք է հանդիսացել 18-20 էջանոց մի պաշտոնական փաստաթուղթ , որ մի քանի օր առաջ հայտնվել է իմ ձեռքում:
❗️Փաստաթուղթը պատրաստվել է Եվրոպական հանձնաժողովի կողմից, հրապարակվել է այս տարի հուլիսի 15-ին եւ կոչվում է «Ադրբեջանի հետ գործընկերության իմպլեմենտացիայի զեկույց»:
❗️ ԵՄ-Ադրբեջան գործընկերության խորհրդի նիստին ընդառաջ եվրոպացիները պատրաստել են մի զեկույց, որտեղ ամփոփված են Ադրբեջանի հետ իրենց հարաբերությունները, գնահատականները, տարբեր ոլորտներում արձանագրված խնդիրները, հաջողությունները:
❗️Դա պաշտոնական փաստաթուղթ է՝ ստորագրված Եվրոպայի հանձնաժողովի գլխավոր քարտուղարի կողմից և պատրաստվել է արտաքին և անվտանգային հարցերով եվրոպական հանձնաժողովի բարձրագույն հանձնակատար ժոզեպ Բորելի գրասենյակի կողմից:
❗️Սա հերթական փաստաթուղթն է, որտեղ նաեւ արծարծվում են կամ պիտի արծարծվեին մեր խնդիրները, եթե ունենայինք նորմալ իշխանություն, հիշենք նաև վերջերս կնքված գազային համաձայնագիրը (մանրամասները տես այստեղ ՝ https://www.facebook.com/armen.ashotyan/videos/938036240928968)
❗️ Ադրբեջանի հետ հարաբերությունների համատեքստում ԵՄ-ն գնահատական է տվել նաև տարածաշրջանային անվտանգային խնդիրներին, զարգացումներին և ամբողջ տեքստում գեթ մեկ անգամ չկա «Լեռնային Ղարաբաղ» եզրույթ:
❗️ Խոսելով հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին՝ պաշտոնական Բրյուսելը ամբողջությամբ հրաժարվել է «Լեռնային Ղարաբաղ» ձեւակերպումից եւ ընդամենը մեկ անգամ օգտագործված է ադրբեջանցիների կողմից հանդուրժվող «Ղարաբաղ» բառը:
❗️ ԵՄ պաշտոնական արձանագրումով Լեռնային Ղարաբաղ գոյություն չունի և սա հետեւանք է Նիկոլ Փաշինյանի դավաճանական, տգետ քաղաքականության:
* ԻՆՉՈՒ՞
❗️ ԵԽ նախագահ Շարլ Միշելի նախագահությամբ եւ միջնորդությամբ Նիկոլ Փաշինյանի եւ Ալիեւի վերջին բրյուսելյան հանդիպումից հետո Շարլ Միշելը կողմերի հետ համաձայնեցված պաշտոնական «պրես-ռելիզ» թողարկեց, որտեղ «Լեռնային Ղարաբաղ» եզրութ ընդհանրապես օգտագործված չէր և նշվում էր «Ղարաբաղի էթնիկ հայեր» ձևակերպումը. այս նույն ձեւակերպումները արդեն տեղ են գտել ոչ թե «պրես-ռելիզում», այլ պաշտոնական գնահատականի մեջ, ԵՄ պաշտոնական փաստաթղթերում:
❗️ Սա Բրյուսելում Նիկոլ Փաշինյանի համաձայնվելու հետեւանք է՝ «Լեռնային Ղարաբաղ» այլեւս գոյություն չունի, կա «Ղարաբաղ», որտեղ կան էթնիկ հայ բնակիչներ:
❗️ Սա է Նիկոլի պատճառով ԵՄ կողմից բաց կերպով մատուցվող քաղաքականությունը, այն դեպքում, երբ Սերժ Սարգսյանի թողած ժառանգությամբ՝ 2017 թ. ստորագրած ԵՄ-Հայաստան համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով ֆիքսված էր ոչ միայն «Լեռնային Ղարաբաղ», այլ նաև «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման սկզբունքները», այդ թվում՝ ժողովրդի ինքնորոշման իրավունքը:
❗️ ԵՄ այս պաշտոնական փաստաթղթով հայ ռազմագերիների մասին խոսվում է մի անգամ ընդամենը, որ նոյեմբերի 10-ից հետո ԵՄ-ն քանիցս կոչ է արել ազատել պահվող անձանց:
❗️ Ուրիշ ոչինչ և դա այն դեպքում, երբ կա առանձին կտոր Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների, կալանքների, հետապնդումների , կտտանքների, տանջանքների մասին, բայց ոչ մի խոսք հայ ռազմագերիների խնդրի, նրանց նկատմամբ բռնությունների, շինծու դատավարությունների մասին:
❗️ Վստահ եմ, որ ո՛չ ԱԳՆ-ն, ո՛չ ԱԽՔ-ը չեն կարդացել այս փաստաթուղթը, որտեղ կան ձևակերպումներ, որոնք անգամ այս իրավիճակում կարելի է փորձել օգտագործել Ադրբեջանի հետ դիվանագիտական «կռիվներում»՝ Բրյուսելում:
1. Ազգային փոքրամասնությունների մասին արձանագրվում է, որ Ադրբեջանում այսօր ապրող ապրող ազգային փոքրամասնությունները զրկված են օրենսդրական մեխանիզմներից, որպեսզի կարողանան ամբողջությամբ իրացնել իրենց իրավունքները:
❗️ Սա լրջագույն «կռվան» է ասելու ՝ guys, դուք եք փաստում, որ Ալիևը չի կարողանում և չի ուզում պաշտպանել փոքրամասնությունների իրավունքները, ու՞ր եք Արցախը ցանկանում բռնակցել Ադրբեջանին:
2. ԵՄ-ն դեռ արձանագրում է, որ վերջին պատերազմի ժամանակ կատարված պատերազմական հանցագործությունները պետք է հետաքննվեն:
❗️ 44-օրյա պատերազմի ընթացքում կան արձանագրումներ, փաստական ապացույցներ, որ Ադրբեջանը գործել է պատերազմական հանցագործություններ ՝ գլխատումներից մինչ ֆոսֆորային զինամթերքի օգտագործում:
❗️Եթե Հայաստանի իշխանությունները թուրքին չներեին մեր անունից, կհետապնդեին, որպեսզի ագրեսոր պետությունը պատժվի:
❗️Իշխանափոխության դեպքում դեռևս հնարավոր է ԵՄ-Ադրբեջան նոր համաձայնագրի նախապատրաստական աշխատանքների ավարտին Բրյուսելում աշխատանքներ տանել, որպեսզի առնվազն մի շարք թեմաներ՝ ռազմագերիներ, հայկական մշակութային ժառանգություն, ադրբեջանական ագրեսիայի դատապարտում և այլ կարևոր թեմաներ դրվեն որպես նախապայման:

դիտվել է 191 անգամ
Լրահոս
Ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջը դեռ 3 վիրահատություն է սպասվում․ պայքարում են, որ ոտքը փրկեն Իսրայելում 9-ամյա հայ տղայի վրա հարձակված հրեա ծայրահեղականին դատարանն ազատ է արձակել 66-ամյա վարորդը «DAF» մակնիշի բեռնատարով Շերամի փողոցում վրաերթի է ենթարկել 2 կին հետիոտնի Բարձր ենք գնահատում ազգային փոքրամասնությունների ներդրումը ՀՀ անվտանգության ամրապնդման գործում Կաշպիրովսկու ընտանիքը գաղտնի է պահում Հայաստանի Մ-20 հավաքականը հետխաղյա 11-մետրանոցներով հաղթեց Ռուսաստանին Ինչո՞ւ է ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացումը հետաձգվել 2029 թվականը 2026 թվականի կարգախոսը․ «Աշխարհին նայի՛ր նրանց աչքերով» «Կրկնակի պղծություն». Մելիքյանը՝ Եկեղեցու դեմ «քննիչ հանձնաժողով» ստեղծելու «ՔՊ»-ի որոշման մասին Խոստացան աջակցություն, թողեցին լրացուցիչ բեռ․ սա խաբեություն է ավելի քան 130,000 քաղաքացու հանդեպ․ տնտեսագետ Հասրաթյան․ Վտանգավոր է, երբ պետական գործիչը «սիրահարվում է» իր հորինած պատմական առաքելությանը «Ազատ արձակեք Ադրբեջանում պահվող հայ բանտարկյալներին». 25 քաղաքական գործիչների կոչը Մենք շնչում ենք ոչ միայն մեր կողքին արտանետվածը Էլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում Ինտերը հաղթեց Լումեցանեին, Մխիթարյանը դարձավ հաղթական գոլի հեղինակ Չկա մի թեզ, որը հանուն իրենց իշխանությունը պահելու նրանք չեն մերժում․ Շարմազանով Ավտովթար Կոտայքի մարզում․ կա վիրավոր «Բաքուն մեծացնում է քաղաքական ճնշումը»․ Սուրեն Սուրենյանց «Երբ մեդիան փաստերի փոխարեն դիրքորոշումներ է սպասարկում, վտանգվում է ժողովրդավարությունը»․ Ամստերդամ «Խաչը՝ որպես սիրո նշան, զանգերը՝ որպես աղոթքի կանչ». Տեր Ռուբեն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am