Գնդապետը ոչ թե «գրավել» է հյուրանոցը, այլ մուտք է գործել սեփականություն հանդիսացող շինություն

«Փաստի» հուլիսի 27–ի թիվ 135 համարում տպագրվել էր «Ոստիկանական համակարգից հեռացված գնդապետը բառի բուն իմաստով գրավել է Երևանի SV հյուրանոցը» հոդվածը, որում, մասնավորապես, գրված էր. «Մեկ շաբաթ առաջ տարօրինակ միջադեպ է տեղի ունեցել Երևանի Մանանդյան 29/73 հասցեում գտնվող «Էս–Վի» հյուրանոցում: Մի խումբ մարդիկ մուտք գործելով հյուրանոց, հարձակվել են աշխատակիցների վրա, նրանց ուժով դուրս շպրտել շենքից ու գրավել հյուրանոցը: «Զորախմբի» գրոհը ղեկավարել է Ոստիկանությունից ժամանակին հեռացված գնդապետ Վարազդատ Ադամյանը (նա համակարգից հեռացվել էր Թամամյանի «գործով»): Արդեն մեկ շաբաթ է, ինչ անօրինականորեն Ադամյանը աշխատեցնում է հյուրանոցը: Հյուրանոցի աշխատակիցները մեզ տեղեկացրին, որ իրենք զանգահարել և դեպքի մասին տեղյակ են պահել և՛ ՊԵԿ–ի, և՛ Ոստիկանության «թեժ գծին», սակայն ոչ ոք մատը մատին չի տվել: Նշենք, որ հյուրանոցի տերը մեկ ուրիշ Վարազդատ է՝ անհատ ձեռներեց Վարազդատ Մանուկյանը»: Երեկ «Փաստի» խմբագրություն այցելեց SV հյուրանոցի տնօրեն Արման Սամվելյանը ու խնդրեց և՛ հերքում տալ, և՛ պարզաբանում՝ այս հոդվածի առիթով: Պարզվում է, որ հյուրանոցի նախկին տերը` Վարազդատ Մանուկյանը, դիմում է գրել Ոստիկանություն` նշելով, թե Վարազդատ Ադամյանը մի խումբ մարդկանց հետ մտել է հյուրանոց և «գրավել» այն: Այսինքն՝ նյութում գրվածը համապատասխանում է Ոստիկանությունում այս դեպքի մասին գրվածի հետ: Սակայն խնդիրն այն է, որ «ներխուժում և գրավում» չի եղել: Տնօրեն Արման Սամվելյանը խմբագրությանը ներկայացրեց փաստաթղթեր, ըստ որոնց Վարազդատ Ադամյանը դեռևս հունիսի 8–ին, հաղթելով աճուրդում, դարձել է հյուրանոցի սեփականատերը, իսկ սեփականաշնորհման վկայական ստացել է հուլիսի 18–ին: Այսինքն՝ մարդը ոչ թե ուրիշի հյուրանոց է մտել, այլ՝ իր սեփականությունը հանդիսացող շինություն: Արման Սամվելյանը նաև հավելեց, որ թյուրիմացաբար, Ոստիկանության գնդապետ Վարազդատ Ադամյանի մասին գրվել է, թե իբր նա հեռացվել է համակարգից: Իրականությունն այն է, որ գնդապետը պարզապես ավարտել է ծառայությունը և անցել վաստակած թոշակի: Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

դիտվել է 1 անգամ
Լրահոս
Ցիկլոն է մոտենում, 5 օր կմնա, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ Սուրենյան 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am