Արտակարգ դեպք Մասիսում. մեքենան ու բենզինի կրպակը վերածվել են մոխրակույտի. կա վիրավոր

Այսօր՝ հուլիսի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 15։20-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս քաղաքի Հանրապետության 2-րդ փողոցում հրդեհ է բռնկվել որպես բենզալցակայան օգտագործվող կրպակում և ГАЗ 52 մակնիշի ավտոմեքենայում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Մասիսի թիվ 25 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով՝ Արարատի մարզային փրկարարական վարչոթյան պետ Մուրադ Մարգարյանի գլխավորությամբ։ Հրշեջները մեծ դժվարությամբ մարել են առաջացած հրդեհը, սակայն կրպակը և ЗИЛ մակնիշի ավտոմեքենան ամբողջովին վերածվել են մոխրակույտի։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հրդեհի հետևանքով վնասվել է նաև նշված հատվածում կայանված Աղասի Հովաննիսյանին պատկանող Nissan Teana մակնիշի 90 ՏՏ 606 համարանիշի ավտոմեքենան, սակայն Nissan-ի վարորդը ճիշտ է կողմնորոշվել և մեքենան կարողացել է հեռացնել հրդեհի վայրից։ Այս պահին դպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Արթուր Մխիթարյանի գլխավորությամբ։ Տեղում են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները։ Օպերատիվորեն ժամանել են նաև Մասիսի քաղաքապետարանի աշխատակիցները, իսկ քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի հանձնարարականով Մասիսի քաղաքապետարանի սոցիալական և առողջապահության բաժնի աշխատակիցները մեկնել են հիվանդանոց, քանի որ 1 հոգի այրվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ նրան հիվանդանոց են տեղափոխել քաղաքացիները՝ Մասիսի քաղաքապետարանի աշխատակիցների հետ։ Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզ կլինի մի շարք փորձաքննություններ կատարելուց հետո։ Ոստիկանությունը պարզում է ЗИЛ մակնիշի վարորդի, հիվանդանոց տեղափոխվածի և ամբողջովին մոխրակույտի վերածված կրպակի սեփականատիրոջ ինքնությունը։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

դիտվել է 8 անգամ
Լրահոս
Ցիկլոն է մոտենում, 5 օր կմնա, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ Սուրենյան 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am