Միասին աղոթենք, նախաճաշենք ու որոշենք

Երկրի ղեկավարների՝ արտասահմանյան երկրների իրենց գործընկերների հետ պաշտոնական հանդիպումներին հաջորդող նույնքան պաշտոնական հաղորդագրությունները, որպես կանոն, այնպես են կազմվում, որ հնարավորինս քիչ տեղեկություն հաղորդեն։ Ստանդարտ դարձվածքներ, ընդհանուր մտքեր, միանման արտահայտություններ։ Հանրապետության ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և ԳԴՀ Բունդեսթագի փոխնախագահ Կատրին Գյորինգ-Էքքարդտի գլխավորած պատվիրակության հանդիպման հաղորդագրությունը զարմանալիորեն շեղվում է տրոհված արահետից։

«Կողմերը կարևորել են Հայաստան-Գերմանիա բարեկամական հարաբերությունների կայուն զարգացումը և միջխորհրդարանական համագործակցության խորացումը» սպասելի ու անդեմ արտահայտությանը հետևում է՝ «հանդիպմանը քննարկվել է նաև Գերմանիայի հարուստ խորհրդարանական ավանդույթի մաս կազմող հանրահայտ Christian Prayer Breakfast-ների կազմակերպումը, ինչպես նաև վերականգնվող էներգիային վերաբերող գործնական հարցեր»:

Այն, որ մեր երկրի տնտեսության գրեթե բոլոր ճյուղերը վերականգնման կարիք ունեն, անվիճելի է, որ վերականգնվող էներգետիկան օդի ու ջրի նման անհրաժեշտ է Հայաստանին՝ նույնպես: Գերմանիայի հարուստ փորձը (բնականաբար, խոսքը հետպատերազմյան Գերմանիայի փորձի մասին է), անկասկած, նույնպես կարող է օգտակար լինել։ Պարզ չէ միայն, թե Գերմանիայի խորհրդարանական ավանդույթի մաս կազմող, հանրահայտ Christian Prayer Breakfast-ն ինչ նպատակով է կազմակերպվելու, և, որ շատ ավելի կարևոր է, ինչպես է կազմակերպվելու։

Նախ`ինչ է նշանակում՝ Christian Prayer Breakfast, թարգմանաբար՝ «Քրիստոնեական աղոթքի նախաճաշ»-ը։ Փառք Google-ին, մի քանի րոպե համացանցում պտույտ տալուց հետո գտանք նախապատմությունը։ Պարզվում է, որ Գերմանիան էլ իր հերթին՝ ԱՄՆ-ի փորձից է օգտվել, ընդ որում՝ հենց իրենց դեմ ուղղված փորձից։

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներինԱՄՆ կոնգրեսականներըպետք է երկրի համար բացառիկ պատասխանատու որոշում ընդունեին՝ մասնակցե՞լ Գերմանիայի դեմ պատերազմին, թե՞ ոչ։ Անհրաժեշտ էր հաշվարկել հնարավոր բոլոր սցենարները,հետևանքները։ Քանի որ պաշտոնական քննարկումները որոշակի արդյունք չտվեցին, որոշվեց միասնական, ոչ պաշտոնական աղոթք-նախաճաշ կազմակերպել,երևիայն ենթադրությամբ, թե մարմնական և հոգևոր սննդի համադրությունը կարող է օգնել իրենց՝ ճիշտ որոշում կայացնել։

Նախաճաշին մասնակցող կոնգրեսականները, անկախ քաղաքական ու կրոնական հայացքներից, ոչ պաշտոնական միջավայրում համատեղ նախաճաշեցին՝ միևնույն ժամանակ աղոթելով, Աստծո օգնությունը հայցելով և միմյանց քաջալերելով։

Աղոթք-նախաճաշն այնքան արդյունավետ եղավ, որ որոշվեց այն ավանդույթ դարձնել, և այդ ավանդույթն առ այսօր շարունակվում է ոչ միայն ԱՄՆ-ում, այլ նաև, ինչպես իմացանք, Գերմանիայում և շատ այլ երկրներում։ԱՄՆ-ում տարեկան մեկ անգամ, «նախաճաշային աղոթքի այս կարևորագույն միջցառմանը մասնակցում են երկրի նախագահը, փոխնախագահը, կառավարության անդամներ, պատգամավորներ, ինչպես նաև ճանաչված անձինք ԱՄՆ բոլոր 50 նահանգներից։ Հրավիրվում են նաև հյուրեր ավելի քան հարյուր երկրներից։

Ի դեպ, համացանցում նաև Քրիստոնեական աղոթքի նախաճաշ անունով կայք կա, որտեղ տեղադրված տեղեկության համաձայն՝ «Ազգային աղոթքի նախաճաշի նպատակն է՝ հավաքել մարդկանց ամբողջ աշխարհից՝ աղոթելու մեր առաջնորդների համար և համատեղ քայլելու այն ճանապարհով, որը Հիսուսը նախանշել է բոլորիս համար»:

Եվ ուրեմն՝ ո՞վ է կազմակերպելու հայկական աղոթք-նախաճաշը։ Ալեն Սիմոնյանն ու իր թիմակիցնե՞րը, որոնց շատ քայլեր, ինչպես հիմա ընդունված է ասել, աղերս չունեն Աստծո պատվիրանների հետ։Ո՞ւմ հետ են նախաճաշելու և աղոթելու՝ խորհրդարանական ընդդիմությա՞ն, որի հետ մի տասը րոպե չեն կարողանում առանց փոխադարձ վիրավորանքների և անգամ հայհոյանքի խոսել։ Ո՞ր հայտնի մարդկանց են հրավիրելու մարզերից։ Նրանց, որ պատրա՞ստ են քայլել Հիսուսի նախանշած ճանապարհով, թե՞ նրանց, որ Նիկոլ Փաշինյանի հետ են քայլել… Հարցեր, հարցեր, հարցեր…

Անշուշտ, դրական է, որ ցանկություն կա այլ երկրների առաջավոր փորձը ներմուծել․ սակայն, առաջին հերթին, միմյանց հարգելու, ուրիշի կարծիքն ունկնդրելու, քննադատությունը ոչ թշնամաբար ընդունելու և «վենդետաները» բացառելու փորձն էլ պետք է ներմուծել։ Այդ պարագայում, համոզված եմ, որ աղոթք-նախաճաշի մասնակիցները համատեղ կաղոթեն առաջնորդների համար և այնպիսի որոշումներ կկայացնեն, որ երկիրը կտանի Հիսուսի նախանշած ճանապարհով։

Շուշի Գարագաշ

168.am

դիտվել է 1293 անգամ
Լրահոս
Ռուբինյանը պաշտոնից ազատելու կարգադրություն է ստորագրել Այս դեպքը ոչ այլ ինչ է, քան Հայաստանում հանրային առողջապահության ոլորտի լիակատար ձախողում․ Լուսինե Յաղջյան Իսրայելական թերթ. «Էրդողանը Թուրքիան վերածել է ռեգիոնալ դերակատարի» Գեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներ Թանդիլյան․ Արցախի հայկական պատմությունը վերաշարադրում են Փաշինյանն ու Ալիևը Ազատությո՛ւն Լևոն Մնացականյանին և բոլոր պատանդառված հայորդիներին. Գառնիկ Դանիելյան Նախ հայաթափեցին Արցախը, հիմա ջնջում են հայկական հետքը Հարցաքննվել են ԱԱԾ-ականներ. «Հրապարակ» Վեհափառը և արքեպիսկոպոս Ակսիյը քննարկել են հայ և ռուս եկեղեցիների համագործակցությունը Արման Բաբաջանյանի գույքի և եկամուտների օրինականությունն ուսումնասիրվո՞ւմ է դատախազությունում Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի «Մարդկության դեմքը. Սուրենյանցի «Լքյալը» և հումանիստական արվեստը» միջազգային ցուցահանդեսը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հորդորը Թրամփի քայլերից հետո Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը Մայր Աթոռը ՀՀ իշխանություններից պահանջում է քայլեր ձեռնարկել Արցախի ժառանգության պաշտպանության համար Թրամփը հայտարարել է Մոսկվայի և Կիևի միջև էներգետիկ հրադադարի մասին Լուկաշենկոյի հայտարարության համար հաշիվ կարող է պահանջել նա, ով Արցախը չի հայտարարում Ադրբեջանի մաս Ես գիտեմ՝ ինչպես հաղթել Արման Ծառուկյանին. Մաուրիսիո Ռուֆի Թուրքիայի ԱԳ կայցելի Ադրբեջան. ինչ հարցեր են օրակարգում Ռուբեն Վարդանյանի կինը գեղանկարչական հավաքածու է նվիրաբերել Գյումրի քաղաքին Դանիայի վարչապետը Գրենլանդիայի հարցով ԱՄՆ-ի հետ խաղաղ լուծման հույս ունի «Ուժեղ Հայաստան» կուսակցությունում տեղի են ունեցել նոր նշանակումներ Իրանի միջուկային քաղաքականությունը մնում է հստակ և անփոփոխ. Իրանի ԱԳՆ
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am