Ինչի՞ է ուզում հասնել Բաքուն՝ Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահների դեմ «նայեզդներ» անելով

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ադրբեջանական մեդիան հերթական «նաեզդն» արեց Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահ զորակազմի դեմ։ Թե ինչ նպատակ ուներ, հայտնի չէ, իհարկե, բայց կարելի է կռահել։ Մի քանի օր առաջ էլ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը մեղադրել է Ռուսաստանին այն բանում, որ չեն իրականացնում Լեռնային Ղարաբաղից Հայաստանի զինված կազմավորումների դուրսբերումը։ Հղում տալով անանուն բարձրաստիճան ռուս զինվորականներին, որոնք այս գարնանն այցելել են Բաքու, նա հայտարարել է, որ նրանց խոստումը՝ կապված հայ զինվորական ստորաբաժանումների դուրսբերման հետ, որը պետք է տեղի ունենար մինչեւ հունիսի վերջը, չի իրականացվել հուլիսի կեսի դրությամբ։

Ընդ որում, անհասկանալի է մնում՝ խոսքը վերաբերում է Հայաստանի մշտակա՞ն բանակին, թե՞ ԼՂՀ զինված ստորաբաժանումներին։ Ավելին, Ալիեւը չի մանրամասնել, թե որ դիրքերից պետք է հեռանան հայկական ստորաբաժանումները։ Ադրբեջանի նախագահի հայտարարության կոնտեքստից ամեն դեպքում հասկացվում է, որ խոսքը Հայաստանի մշտական բանակի մասին է, որի դուրսբերման ուղղությամբ, Ռուսաստանը, որպես 2020 թվականի եռակողմ հայտարարության կողմ, որով վերջ դրվեց ղարաբաղյան երկրորդ պատերազմին, բավարար ազդեցություն չի գործադրում։


Այլ խոսքով, Ադրբեջանի նախագահը կասկածի տակ է առնում ՌԴ քաղաքական միջնորդության արդյունավետությունը հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործում եւ ռուս խաղաղապահների՝ առաջնագծում տեղակայման նպատակահարմարությունը։ Ալիեւն այս հայտարարությունդեմարշով հանդես է եկել երկու այլ կարեւոր իրադարձությունների ֆոնին։ Նրա հայտարարությունից մի քանի օր առաջ տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի եւ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցը։ Եվս մի քանի օր անց հանդիպել են Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը, առանց ռուսների միջնորդության։

Շատ բաներ հանդուրժող Ռուսաստանի ԱԳ նախարարությունն այս կարեւոր իրադարձություններին չի արձագանքել՝ թերեւս կարծելով, որ չի կարելի խանգարել երկկողմ եւ բազմակողմ կարգավորմանը։ Սակայն Ադրբեջանի նախագահի մեղադրանքները Ռուսաստանի գործողությունների ոչ բավարար արդյունավետության մասին, ռուսների՝ բանակցությունները մեկուսացնելու փորձերը եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի չափազանց «լպրծուն» դիրքորոշումը նշանակում են, որ արդեն մոտ ժամանակներս հայկական եւ ադրբեջանական իշխանությունների համաձայնությամբ եւ Թուրքիայի լիակատար աջակցությամբ ռուս խաղաղապահները կհեռանան իրենց տեղակայման վայրից։

Նիկոլ Փաշինյանի կառավարությունը, Հայաստանի քաղհասարակության թույլտվությամբ, բացահայտ կերպով անտեսում է Ղարաբաղի հայ համայնքի շահերը, փոխանակում է դրանք Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հարաբերությունների նորմալացմամբ։ Կարիերային շահերը, իշխանության պահպանումն այնքան առաջնային են Փաշինյանի համար, որ արդեն ակնհայտ կերպով նրան անվանում են քաղաքական ավանտյուրիստ։ Ղարաբաղի իշխանությունները չեն մեկնաբանում տեղի ունեցող իրադարձությունները։

Պաշտոնական Երեւանի բացահայտ դավաճանական կեցվածքը, որը նույնիսկ ղարաբաղահայության խնդիրները չի դնում բանակցությունների օրակարգում, այնքան մեծ է, որ տեղի գերատեսչությունները ոչինչ չունեն ասելու։ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն տանուլ է տվել ղարաբաղյան երկրորդ պատերազմը, այլ նաեւ իշխանության գալուց հետո ժխտել է լիովին արդարացի մադրիդյան սկզբունքները։ Փաշինյանը փաստացի կերպով սադրել է Ադրբեջանին՝ սկսել ռազմական գործողություն՝ միջազգայնորեն ճանաչված իր սահմանների վերականգնման ուղղությամբ։

Հիմա էլ Հայաստանի վարչապետը փաստացի կերպով ժխտում է Ղարաբաղի ժողովրդի սուբյեկտայնությունը, ժողովուրդ, որը բանակցային կողմ չի հանդիսանում։ Ավելին, նրա համաձայնությամբ Ռուսաստանը փաստացի կերպով հեռացվում է բանակցային գործընթացից, եւ ռուս խաղաղապահների կարգավիճակը, որոնք ամեն օր իրենց կյանքն են վտանգում, դրվում է հարցականի տակ, իսկ ԼՂՀ-Արցախն իր ճակատագրի որոշման գործում զրկված է ձայնի իրավունքից։

Պաշտոնական Երեւանը, նորմալացնելով հարաբերությունները Բաքվի եւ Անկարայի հետ՝ նրանց պայմաններով, ոչ միայն դավաճանում է ԼՂ բնակչությանը, այլ նաեւ վերջնականապես Հայաստանը ներքաշում է արեւմտյան եւ հակառուսական ուղեծրի մեջ։ Եթե Ռուսաստանը որոշում չի կայացրել՝ վերջնականապես հեռանալ տարածաշրջանից եւ կորցնել ազդեցությունն Անդրկովկասում, ստիպված է սկսել կոնկրետ եւ խիստ բանակցություններ Բաքվի եւ Անկարայի հետ՝ Ղարաբաղի կարգավիճակի հարցով, որպեսզի սահմանափակի Անկարայի պանթյուրքական էքսպանսիան դեպի Արեւելք»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 351 անգամ
Լրահոս
Դուք մոլորեցրել եք հանրությանը․ Գեղամ Մանուկյանի կոշտ խոսքը՝ Քննչական կոմիտեի նախագահին (video) Ձեր մեծ խայտառակությանն ադրբեջանցիների գիտե՞ք՝ ինչ սարսափելի ձևով արձագանքեցին․ Նարինե Դիլբարյան (video) Ռուսաստանը սպառնում է կոշտ պատասխան տալ Սահմռկեցուցիչ մանկապղծություն, երեխայի սպանություն, վենդետա․․․ Փաշինյանի արձագանքը՝ իրավապահներին (video) «Երեխաները խոսում են ու դողում․ ասում են՝ «Չասեք իրենց, մեզ կսպանեն»»․ինչ է պատմում մանկապղծության ենթարկված երեխաների հարևանուհին Տգիտության արդյունքում վնասվել է Երևանի բացառիկ հուշարձան-շենքը. Հայկ Դեմոյան Զելենսկու այցը Երևան իրենց ապագան ցույց տվեց, եթե․․․ Մարիա Զախարովա (video) «Չներկայանաք՝ բերման կենթարկենք». Վեդիում բողոքի ակցիայի մասնակից քաղաքացիներին հրավիրել են ՔԿ Հարբած ադրբջանցիներ էին քայլում, ես ոստիկաններին ասացի, ու․․․ Էլեանորա Մանանդյան (video) Բա սա ընտրակաշառք չի՞․ Սափեյանը ընտրություններից առաջ 11 միլիոն է բաժանում․ Փաշինյանի արձագանքը (video) Իշխանության փոփոխությունը կենսական անհրաժեշտություն է նաև հենց Նիկոլ Փաշինյանի համար. Հակոբ Բադալյան Ես Եվրամիության անդամ երկրի անձնագիր ունեմ, Փաշինյանը չունի. Կարապետյան Նիկո՛լ, բա ասում էիր՝ Սամվել խոսա՛, խոսում է, դատի՞ ես տալիս․ Մեսրոպ Եսայան (video) Բետոնե սալիկներն ընկել են 37-ամյա տղամարդու վրա Երևանի փոխքաղաքապետը ինքնաբացարկ է հայտնում Նախանձում է. Զախարովայի պատասխանը Մեդվեդևը ձեզ և Զելենսկուն «2 անուղեղ ռուսաֆոբներ» է ասել, ո՞նց կարձագանքեք․ հարց՝ Փաշինյանին (video) Դուք հիմա թղթի վրա ջնջում եք մի բան, որը հնարավոր չէ ջնջել իրական հողի վրա «Ի՞նչ է մոռացել Գերմանիան Խաղաղ օվկիանոսում։ Գուցե Բեռլինից մինչև օվկիանոս ստորգետնյա թունե՞լ են փորել». Զախարովա Տղերք ջան, ձեզ համար ՀՀ-ում չի կարող լինել փակ դուռ, հերթ, ձգձգումներ. Գագիկ Ծառուկյան Այդ անձինք չեն կարող ազատվել վաղեմության ժամկետների կիրառման հիմքով. Վարդապետյանը՝ «Մարտի 1»–ի գործի մասին Դպրոցներին կեղծ նամակներ են ուղարկվում. ԿԳՄՍ նախարարությունը զգուշացնում է Մակրոնը Հունաստանն էլ է փորձում մանրադրամ դարձնել Թուրքիայի դեմ. Էրդողանը սպառնում է, որ կկրկնվեն 100 տարվա իրադարձությունները Հիմա ասե՛ք՝ Փաշինյանը գործակա՞լ է․ լրագրողը՝ Սամվել Կարապետյանին (video) Ռուսաստանի կոշտ արձագանքը Փաշինյանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am